Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: podcasters.spotify.com
Autore
Armenpress State News Agency
Categoria
Sito del podcast
Ultimo episodio
6 lug 2026
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
Podcast. Աշխատանքային պայմանագիր ունեցող բոլոր անձինք 2024-ից պետք է հայտարարագիր ներկայացնեն. նախարար 28.12.2023 23:03
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ամփոփել է անցնող ֆինանսական տարին ու ներկայացրել 2024-ի հիմնական անելիքները:
Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են 27.12.2023 25:39
Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի ու ժամանակակից ներկայացնելու մասին Արմենպրես-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։ Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։
Podcast-Հարց բժշկին. սոցիալական փաթեթի առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից կարող է օգտվել բացառապես միայն սոցփաթեթի շահառուն 25.12.2023 11:57
Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի ուղղություններից՝ առողջապահական և՛ բազային և՛ լրացուցիչ փաթեթից, կարող է օգտվել միմիայն սոցփաթեթի շահառուն, ինչպես նաև՝ նոր փոփոխության համաձայն, հանգստի համար նախատեսված գումարը շահառուն կարող է օգտագործել ստոմատոլոգիական ծառայություններից (թերապևտիկ և վիրաբուժական) օգտվելու համար: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջ...
Հարց քահանային 23.12.2023 0:59
Ինչո՞ւ է հաղորդություն տրվում մկրտվածներին և ծոմապահներին․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Հարց քահանային 16.12.2023 1:06
Ո՞րն է պատարագի նշանակությունը և կարգը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Հարց քահանային 09.12.2023 1:06
Ո՞րն է հաղորդության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast -ՍոցUp․Կենսաթոշակային իրավունքի պայմանների հստակեցման բարեփոխումներ անընդհատ կատարվում են․ոլորտի պատասխանատու 08.12.2023 25:46
Կենսաթոշակային ապահովության ոլորտում բարեփոխումներ անընդհատ կատարվում են, որոնք տարաբնույթ են, բայց նպատակ ունեն պարզեցնել համապատասխան գործընթացները, հստակեցնել կենսաթոշակի իրավունք տվող պայմանները։ Այս մասին «Արմենպրես» -ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ հ...
Podcast «Բացահայտելով Հայաստանը» խորագիրը կրող հայ-խորվաթական երաժշտական երեկո Կոմիտասի թանգարան ինստիտուտում 05.12.2023 12:13
Կոմիտասի թանգարան ինստիտուտում դեկտեմբերի 5-ին «Բացահայտելով Հայաստանը» խորագրի ներքո տեղի կունենա հայկական և խորվաթական երաժշտական երեկո։ Համերգը բարեգործական է, և հավաքված գումարի մի մասը ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները մեղմելուն։ «Արմենպրես» Podcast-ի շրջանակում զրուցել ենք համերգի գաղափարի հեղինակ, դաշնակահար, երգեհոնահար, Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր,...
Հարց քահանային 02.12.2023 1:06
Մյուռոնի խորհուրդը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Sport. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ընտրանու ելույթների ամփոփում 28.11.2023 11:23
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ իր խմբում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ ամփոփել ենք մրցափուլի արդյունքները, ֆուտբոլիստների ցույց տված խաղը:
Podcast-Հարց բժշկին. Աչքի հետ կապված խնդիրները ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության 27.11.2023 17:22
Աչքը մարդու մարմնի ամենանուրբ և զգայուն օրգանն է, որը նույնպես խնամք, ուշադրություն և ճիշտ մոտեցում է պահանջում: Աչքի հետ կատարվող ցանկացած փոփոխությանը պետք է արագ արձագանքել և դիմել մասնագետի, քանի որ խնդիրը ճիշտ ժամանակին չվերահսկելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների՝ ընդհուպ մինչև կուրության: «Արմենպրես» -ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային...
Հարց քահանային 25.11.2023 0:45
Կարո՞ղ է մարդը խաչ կրել առանց մկրտության․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast ՍոցUp․ Ինչ փոփոխություններ են կատարվել սոցփաթեթի կարգավորումներում 24.11.2023 30:20
Պետական ծրագրով աշխատողներին տրամադրվող սոցիալական փաթեթի վերջին փոփոխություններով նախորդ տարի մի քանի կարգավորումներ են ավելացվել։ Այս մասին «Արմենպրես» -ի Podcast -ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մանրամասնելով, որ ավելացվել են սոցփաթեթի ուղղությունները՝ մասնավորապես ատամնաբուժական, լողավա...
Podcast․Հայաստանի տարանցման մեծ հնարավորություններից ճիշտ օգտվելով՝ տեսանելի ապագայում ավելի լավ դիրքերում կլինենք․ Արամ Անանյան 20.11.2023 27:26
Հայաստանում ինչպես ներքին, այնպես էլ արտագնա զբոսաշրջության զարգացման տեմպերին զուգահեռ կարևոր նշանակություն է ձեռք բերում ավիացիոն ոլորտը, որը նույնպես վերջին տարիներին նկատելի տեղաշարժեր է արձանագրել։ «Արմենպրես»-ի Podcast նախագիծը թեմայի շուրջ զրուցել է Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ, ում համոզմամբ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի դիրք ունի, որ ավիացիան շ...
Podcast-Հարց բժշկին. Քաղցկեղը հաճախ զարգանում է առանց ախտանշանների, պարբերաբար հետազոտվելու միջոցով հնարավոր է այն վաղ հայտնաբերել 20.11.2023 12:07
Վերջին տարիներին նկատվում է քաղցկեղով հիվանդացությունների թվի աճ: Այն դարձել է մարդկության համար չարիք, բայց բոլորս գիտենք, որ շատ դեպքերում վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կյանքեր փրկել: Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, շատ դեպքերում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել է տալիս բավական ուշ փուլերում, երբ կա դրա լայն տարածում, ախտահարված են նաև...
Հարց քահանային 18.11.2023 1:04
Խաչը մկրտության խորհրդանիշ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-ՍոցUp. Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցությունից արդեն օգտվել է ավելի քան 2600 շահառու 17.11.2023 18:47
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից ընթացիկ տարում արդեն օգտվել է 2688 ընտանիք: «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ մանրամասնելով, որ նրանցից 801-ն աջակցություն է ստացել կանխավճարի...
Podcast-Հարց բժշկին. Համաճարակները կանխելու լավագույն և արդյունավետ միջոցը կոլեկտիվ պատվաստումն է 13.11.2023 22:27
Տարիներ շարունակ պատվաստումները օգնել են կանխել և նույնիսկ մոռացության մատնել մի շարք հիվանդություններ, որոնք խլել են բազմաթիվ կյանքեր: Կանխարգելիչ պատվաստումները նաև պաշտպանում են հասարակության խոցելի խմբերին մի շարք վարակիչ հիվանդություններից: Դրանք են՝ տուբերկուլյոզ, կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, հեպատիտ Բ, կապույտ հազ, դիֆտերիա և մի շարք այլ հիվանդություններ: Պատվաստումների կարևորության և դրանց...
Հարց քահանային 11.11.2023 1:06
Ո՞րն է կնքահոր դերը մկրտության ժամանակ․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-ՍոցUp․ Սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ տուն կառուցելու ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 180 ընտանիք 10.11.2023 17:44
Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն հաստատվել է 183 դիմում, որոնցից շուրջ 50-ի վարկերն արդեն տրամադրվել են։ «Արմենպրես» -ի Podcast -ՍոցUp-ի շրջանակներում այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձի...
Հարց քահանային 06.11.2023 1:01
Ի՞նչ է նշանակում մկրտությունը հայ մարդու համար. մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու ապագան և հերթական մրցափուլի վերջին հանդիպումները 04.11.2023 13:27
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներով կեզրափակի հերթական մրցափուլը: «Արմենպրես» -ի Podcast -Sport-ում ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի հետ զրուցել ենք ազգային ընտրանու այս ընտրական փուլում գրանցած արդյունքներից, հավաքականի գլխավոր մարզչի ապագայից և թիմի սերնդափոխությունից:
Podcast-Հարց բժշկին. ԼՂ-ից բռնի տեղահանվածների մոտ հոգեբանական դրսևորումները պայմանավորված է մեծ անզորության և անկարողության զգացումով 30.10.2023 16:31
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները և իրենց հարազատները վերջին շրջանում ստիպված եղան անցնելու մի շարք դժվարությունների միջով՝ կորցնելով ամեն ինչ՝ հայրենիք, հարազատներ, տուն, և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել նրանց վրա: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների, դրսևորումների և ճիշտ աջակցություն տրամադրելու մասին «Արմենպրես» -ի «...
Հարց քահանային 28.10.2023 1:00
Ո՞րն է մկրտության խորհուրդը․ մեկնաբանում է Ադամ քահանա Մակարյանը
Podcast-Sport.Հայաստանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 70 երկիր 28.10.2023 8:29
Հայաստանում նոյեմբերի 10-12-ն առաջին անգամ կանցկացվի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանի հետ խոսել ենք նախապատրաստական աշխատանքների, հյուրընկալության ընթացքում սպասվող հնարավոր խնդիրների լուծումների, հավաքականի կազմի և սպասվելիք արդյունքների մասին:
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici