Ժամանակի մեքենա
Ժամանակի մեքենա
Կուզեի՞ք ճանապարհորդել ժամանակի մեջ՝ գնալ անցյալ, ուսումնասիրել մարդկանց ապրելակերպը, բացահայտել պատմական դեպքերը, ականջ դնել տեղի պատմություններին և համեմատել ժամանակաշրջանները: Իմ ռադիոն տալիս է այդ հնարավարությունը։ Միացեք Ժամանակի մեքենա փոդքասթին, լսեք ամենահետաքրքիր դեպքերի, մարդկանց ու մշակույթի մասին աշխարհի տարբեր երկրներից ու ժամանակաշրջաններից։
Szerző
Ժամանակի մեքենա
Kategória
A podcast weboldala
Legutóbbi epizód
2026. júl. 9.
Hol hallgathatod?
Podcastok az alkalmazásban Replaio Radio HamarosanA podcastok hamarosan megérkeznek az alkalmazásba. Telepítsd most, és láss elsőként egy teljesen új megközelítést a podcastokhoz
Epizódok
Բրազիլիա․ 1950 թվական 09.07.2026 9:55
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1950 թվականի Բրազիլիա` տեսնելու պատմության ամենակարևոր ֆուտբոլային հանդիպումներից մեկը, զգալու քաղաքի տրամադրությունը և զգացողությունները:
Չերնոբիլ․ 1986 թվական 19.06.2026 7:22
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1986 թվականի Կիև` պատմության ամենադաժան և ջախջախիչ դեպքերից մեկի հետևանքներն ու իրական կողմը տեսնելու։
Լոս Անջելես․ 1977 թվական 02.06.2026 8:56
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1977 -ի Լոս Անջելես` կալիֆորնիական արևի տակ զբոսնելու, նոր դարաշրջան մտնող ֆիլմարտադրությանը ներկա լինելու և 70-ականների երաժշտություն լսելու:
Լոնդոն․ 1988 թվական․ Մայքլ Ջեքսոն 26.05.2026 8:19
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1988 թվական, Լոնդոն` ժամանակի ամենալեգենդար համերգներից մեկին ներկա լինելու, երգելու և Լոնդոնով շրջելու:
Տոկիո․ 1989 թվական 15.05.2026 8:01
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1989 թվական, Տոկիո՝ տնտեսական բումին ներկա գտնվելու, ներսից տեսնելու թոհուբոհը և նեոնե լույսերի տակ ճապոնական համեղ խոհանոցը փորձելու:
ԽՍՀՄ․ 1961 թվական, Յուրի Գագարին 15.05.2026 9:20
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1961 թվական, Մոսկվա՝ ապրելու սովետական մարդու առօրյան, հեռու հեռվից հետևելու մարդու տիեզերք առաջին թռիչքին և ներկա լինելու պատմական պահին:
Վենետիկ, 18-րդ դար․ Կառնավալ 11.05.2026 8:12
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 18-րդ դարի Վենետիկյան մի օր` մասնակցելու կառնավալին, կրելու շքեղ հագուստներ, զվարճանալու և ծանոթանալու դիմակով անծանոթների հետ:
Նոր Օրլեանս. 1925 թվական 20.04.2026 8:35
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1925 թվական, Նոր Օրլեան` իրական ջազ լսելու, պարելու և քաղաքի խարիզման բացահայտելու:
Երևան․ 2008 թվական 19.04.2026 7:10
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 2008 թվական, Երևան`ժամանակի հիթերը լսելու, ինտերնետ ակումբ գնալու և 2000-ականների խնջույքներին մասնակցելու:
Նյու Յորք. 1977 թվական 03.04.2026 10:06
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1977 թվական,Նյու Յորք`70-ականների ոճով հագնվելու, ժամանակի մեգա հիթերը լսելու և տասնամյակի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկին ներկա լինելու:
Ճապոնիա, Էդո․ 1702 թվական 27.03.2026 8:31
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1702 թվական, Ճապոնիայի Էդո քաղաք`ուսումնասիրելու դրա հարուստ և հուզիչ պատմությունն ու ժամանակի ճապոնական մշակույթը։
Գուայակիլ․ 1822 թվական 22.03.2026 8:51
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1822 թվական` Հարավային Ամերիկայի ազատագրական պայքարներին ականատես լինելու, Գուայակիլի նավահանգստում ծովամթերք համտեսելու և ժամանակի գլխավոր հանդիպմանը ականատես լինելու:
Սինգապուր․ 1993 թվական 13.03.2026 8:56
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք Սինգապուր` Սառը պատերազմի ավարտից հետո դրա վերելքը տեսնելու, նավահանգիստ այցելելու և վայելելու սթրիթ ֆուդ:
Ֆիլադելֆիա․ 1787 թվական 11.03.2026 9:11
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1787-ի Ամերիկա, Ֆիլադելֆիա` ուսումնասիրելու մարդկանց ապրուստը, բարքերը և այցելելու խնջույքի:
Մադրիդ․ 1939 թվական 01.03.2026 7:59
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք Մադրիդ, Իսպանիա` քաղաքացիական պատերազմի ավարտին ականատես լինելու, մարդկանց պատմությունները լսելու և քաղաքում փոփոխությունները ուսումնասիրելու:
Փլուզված ԽՍՀՄ․ 1992 թվական 20.02.2026 8:36
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1992 թվական՝ արդեն փլուզված ԽՍՀՄ` տեսնելու Մոսկվայի կյանքը մեծ դարաշրջանի ավարտից հետո։
Հնդկաստան, Մուղալյան կայսրություն. 1605 թվական 15.02.2026 7:58
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք Մուղալյան կայսրություն. Հնդկաստան` փոփոխությունների շրջան, արքունիքում շրջելու, և տեղական խոհանոցը համտեսելու:
Նյու Յորք․ 2004 թվական 07.02.2026 9:31
Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 2004 թվականի Նյու Յորք` ականատես լինելու ինտերնետի դարաշրջանի սկզբին, Նյու Յորքի շրջաններով պտտվելու և Թայմ Սքուերում պիցցա համտեսելու։
Ֆլորենսիա․ 1504 թվական 31.01.2026 7:49
🏛️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1504 թվականի Վաղ Վերածննդի Ֆլորենցիա` ծաղկման դարաշրջանում ուսումնասիրելու հայտնի արվեստագետների արվեստը, ականատես լինելու ժամանակաշրջանի փոփոխություններին և լսելու գլխավոր բամբասանքները:
Համբուրգ․ 1946 թվական 31.01.2026 7:12
🚢Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք հետպատերազմյան Համբուրգ, տեսնելու մարդկանց ու քաղաքի վերականգնումը 1946 թվականին, այցելելու նավահանգիստ և ուսումնասիրելու մշակույթը:
Նեապոլ․ 1750 թվական 11.01.2026 10:36
💃🏻Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1750 թվականի Նեապոլ` ռեֆորմների դարաշրջանում ուսումնասիրելու արվեստը, մարդկանց և համտեսելու համեղ պիցցա:
Լոնդոն․ 1843 թվական․Սուրբ ծնունդ 27.12.2025 9:41
🎄Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1843 թվականի ցուրտ Լոնդոն` շագանակներ համտեսելու ու Սուրբ Ծնունդը նշելու:
Սեվիլյա. 1492 թվական 19.12.2025 9:17
⛵️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1492 թվականի Իսպանիա, Սեվիլյա` կրոնական հեղափոխության, նոր աշխարհի փնտրտուքների դարաշրջանը բացահայտելու և Քրիստոփոր Կոլումբոսին հանդիպելու:
Քոմփթոն․ 1996 թվական 13.12.2025 12:15
📟Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1996 թվականի ԱՄՆ՝ Քոմփթոն, հայտնվում նոր թաղամասերում, ուսումնասիրում իրարից տարբեր մշակույթներն ու ժամանակվա ամենահայտնի մեքենաները:
Բեռլին․ 1931 թվական 05.12.2025 7:56
⛓️Ժամանակի մեքենայի այս էպիզոդում գնում ենք 1931 թվականի Բեռլին, նոր ստեղծվող ճգնաժամի ժամանակներ, որտեղ մարդիկ փորձում են քաղաքականապես կողմնորոշվել, համատեղել ծանր կյանքը աշխատանքի և ցույցերի հետ, բայց նաեւ տեղ թողնել ուրախության համար:
Hasonló podcastok
A Replaio nem podcastkiadó; a műsorok nevei, borítóképei és hanganyagai a szerzőiket illetik, és nyilvános RSS-csatornákon keresztül terjednek.