Armenpress State News Agency
ԱՐՄԵՆՊՐԵՍ/ARMENPRESS
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության փոդքասթային նախագիծ
Mindenképp látogasd meg a podcast oldalát, és támogasd a készítőjét: podcasters.spotify.com
Szerző
Armenpress State News Agency
Kategória
A podcast weboldala
Legutóbbi epizód
2026. júl. 6.
Hol hallgathatod?
Podcastok az alkalmazásban Replaio Radio HamarosanA podcastok hamarosan megérkeznek az alkalmazásba. Telepítsd most, és láss elsőként egy teljesen új megközelítést a podcastokhoz
Epizódok
Podcast. Փոխնախարարը մանրամասներ ներկայացրեց սոցիալական բնակարաններով ապահովման ծրագրից 12.03.2025 7:49
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականությունը հեռանկարային իմաստով մշակման կամ զարգացման փուլում է։ Այս մասին«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ «Այսօր էլ սոցիալական բնակարանային ֆոնդում կան որոշակի բնակտարածքներ, բնակարաններ, որոնք հասանելի են մեր որոշակի խոցելիությամբ ընտանիքների համար»,-...
Podcast-Հարց բժշկին. Հայաստանում վահանաձև գեղձի քաղցկեղը շատ տարածված է, բայց գրանցվում են նաև բուժման բավականին լավ արդյունքներ 10.03.2025 11:23
Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կանանց շրջանում առավել տարածված և հիմանական հանդիպող չարորակ ուռուցքային հիվանդություններն են համարվում կրծքագեղձի, արգանդի և վահանաձև գեղձի քաղցկեղները: Կանանց միամսյակի շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկմանը հյուրընկալել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանությ...
Podcast-Sport. Երևանում կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը 06.03.2025 9:40
Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլին կկայանա տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնի մրցաշարը:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանին, որի հետ խոսել ենք Հայաստանում տափօղակով հոկեյի զարգացվածության մակարդակի, երկրում առկա մարզադպրոցների ու Երևանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դ...
Podcast-Հարց բժշկին. մարտի 3-ը Լսողությանպահպանման միջազգային օրն է. ի՞նչ պետք է իմանալ լսողության պահպանման մասին 03.03.2025 14:05
<Համաշխարհային օրացույցում մարտի 3-ը համարվում է Լսողության պահպանման միջազգային օր: Լսողությունը թերևս աշխարհի և մեր շրջապատի ընկալման կարևոր բաղադրիչներից է, առանց լսողության մեր բոլորի կյանքում ինչ-որ բան միանշանակ կիսատ կլիներ, հետևաբար՝ պետք է պահպանել լսողությունը: Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որպես Լսողության պահպանման միջազգային օրվա թեմա սահմանել է «Փ...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը 27.02.2025 12:29
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմը գլխավորելու է Նիդեռլանդներից Ջոն վան’տ Սխիպը, ով մինչ այս աշխատել է «Այաքս»-ում և Հունաստանի ազգային թիմում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար, մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին, որի հետ խոսել ենք նոր մարզչից, հավաքականում նրա ապագայից և ազգային ընտրանու առաջ...
Podcast. Սփյուռքը պետք է դիտարկել որպես ամուր ձեռք, այլ ոչ թե միայն օգնող միջոց 26.02.2025 10:23
Հայագետ, սփյուռքագետ Կրիստինա Ալեքսանյանի նախնիները Կոստանդնուպոլսից են։ Նրանք Հայոց ցեղասպանության տարիներին գաղթել են Հունաստան, իսկ Հայրենական մեծպատերազմից հետո՝ Հայաստան։ «Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում Կրիստինա Ալեքսանյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, հայրենիք-սփյուռք կապի արժևորման և այլ թեմաներից։ https://www.facebook.com/armenpress?locale=ru_RU
Podcast-Հարց բժշկին. Վիրուսների գործոնը շատ մեծ դեր է խաղում խրոնիկ սրտային պրոբլեմների կտրուկ սրացման հարցում 24.02.2025 16:24
Շատերի մոտ տարածված է այն տեսակետը, որ սիրտ-անոթային խնդիրները սրվում են հիմնականում աշնան և գարնան շրջանում: Բայց, ըստ վերջին շրջանում առկա տվյալների, սիրտ-անոթային խնդիրների ավելացում է նկատվում նաև ձմռան ամիսներին՝ հատկապես սեզոնային սուր շնչառական վիրուսներով պայմանավորված: «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում սիրտ-անոթային համակարգի վրա սուր շնչառական վիրուսների ազդեցության հետևանքն...
Podcast. Որ երկրներից են ամենաշատ ներդրումներ իրականացնում Հայաստանում. ներկայացնում է «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենը 24.02.2025 30:47
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աջակցությամբ Հայաստանում 2020 թվականից մինչև օրս մեկնարկել է 67 ներդրումային ծրագիր: Հայաստանում ներդրումներ իրականացնելով առավել շատ հետաքրքրվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ–ից: «Արմենպրես» -ի փոդքասթի տաղավարում երկրի ներդրումային հնարավորությունների, ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվա աշխատանքների մասին է խոսել «Էնթերփրայզ Արմենիա»-իներդրումների գծով...
Podcast-Sport. Հայաստանի ֆուտբոլի ներքին առաջնությունը. ֆավորիտներն ու անհաջողակները 20.02.2025 11:00
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում` Պրեմիեր լիգայում, օրեր անց կմեկնարկի մրցաշրջանի երկրորդ հատվածը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել էինք Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արմեն Գարամյանին, որի հետ խոսել ենք ներքին առաջնության առաջին հատվածում անհաջողության մատնված թիմերի, «Փյունիկ»-ի և Եղիշե Մելիքյանի շարունակվող համագործակցության, մրցաշարային աղյուսակի առաջա...
Podcast-Հարց բժշկին. մանկական քաղցկեղը շատ ուշ է արտահայտվում և հնարավոր չէ այն նախօրոք կանխորոշել 17.02.2025 10:29
Վերջին տարիներին քաղցկեղը դարձել է չարիք, որը, ցավոք, չի խնայում նաև երեխաներին: Ու հասկանալի է, որ մասնագետների համար կրկնակի անգամ բարդ է, երբ քաղցկեղով հիվանդը երեխա է, քանի որ, բացի երեխայի հետ աշխատելուց, շատ ծանր է նաև ծնողների կարգավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրն էր, իսկ փետրվարն առհասարակ նշվում է որպես քաղցկեղի իրազեկման ամիս։ Եվ այս շ...
Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ընտրանու առաջիկա հանդիպումն ու մարզաձևի արդիական խնդիրները 13.02.2025 13:58
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում վերջին հանդիպումը կանցկացնի` մրցելով Ալբանիայի հավաքականի հետ:«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ խոսել ենք ընտրանու մարզչական շտաբից, առաջիկա մրցակցից, բասկետբոլի ընտրանու կազմից, ֆեդերացիայի արդիական խնդիրներից:
Podcast.Թիրախ ենք դրել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ ունենալ. նախարարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հնարավոր համատեղման և այլ հարցերի մասին 13.02.2025 50:23
Էկոնոմիկայի նախարարությունը թիրախ է սահմանել 2025 թվականին ապահովել 6 և ավելի տոկոս տնտեսական աճ՝ ավելին, քան բյուջեի մասին օրենքի հիմքում դրված կանխատեսումն է (5.1 տոկոս): «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով տնտեսական զարգացումներին, արտահանման տեմպի հնարավոր նվազմանը, ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության համատեղմանը ԵԱՏՄ-ում անդամ...
Podcast-Հարց բժշկին. Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ին՞չ պետք է իմանալ հիվանդության մասին 10.02.2025 19:59
Էպիլեպսիան ուղեղի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է, որը չունի տարիքային սահմանափակում: Ամբողջ աշխարհում մոտ 50 միլիոն մարդ տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով կարելի է այն համարել ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն ամբողջ աշխարհում: Խնդիրը բավականին տարածված է ամբողջ աշխարհում, և բացառություն չէ նաև Հայաստանը: Փետրվարի 10-ն էպիլեպսիայի միջազգային օրն է. ամբողջ աշխարհում այդ օ...
Podcast. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Բուկինիստ խանութներում մեկնարկել է «Սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը 07.02.2025 13:02
Սիրահարների տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացնում է «Իմ գաղտնի գրքասեր կամ սիրո խոստովանություն գրքով» միջոցառումը։ Արդեն ինը տարի իրականացվող նախաձեռնության մասին «Արմենպրես» փոդքասթի շրջանակում զրուցել ենք «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։
Podcast-Sport. Կանանց շախմատը Հայաստանում 06.02.2025 16:31
Հայաստանի շախմատի կանանց առաջնությունն ավարտված է, և հավաքականում այժմ ավագ սերնդի ու երիտասարդների հավասար բալանս է ձևավորվել: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանի հետ խոսել ենք կանանց ներքին առաջնության որակից, Հայաստանում կանանց շախմատից, շախմատիստների հեռանկարներից:
Podcast-Հարց բժշկին. էնդոսկոպիկհետազոտությունը հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել և թիրախային բուժում իրականացնել 03.02.2025 7:32
Էնդոսկոպիկ հետազոտական մեթոդներն օգտագործվում են ինչպես ճշգրիտ ախտորոշման, այնպես էլ տարբեր հիվանդությունների թիրախային բուժման համար։ Ժամանակակից էնդոսկոպիան հատուկ դեր է խաղում բազմաթիվ հիվանդությունների վաղ փուլերի ճանաչման գործում: Վերին էնդոսկոպիկ հետազոտությունը իրենից ներկայացնում է էտապային վիզուալիզացիայի հնարավորություն ստեղծող հետազոտություն՝ բերանի խոռոչից մինչև տասներկումատնյա աղիքի հ...
Podcast-Sport. Ըմբշամարտի նախորդ օլիմպիական փուլն ու առկա խնդիրները 30.01.2025 11:21
Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նախորդ օլիմպիական ցիկլն եզրափակեցին Փարիզի Օլիմպիական խաղերով, որտեղ հունահռոմեականները նվաճեցին երկու մեդալ, իսկ ազատ ոճայինները մնացին առանց մեդալների: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին: Վերջինիս հետ խոսել ենք օլիմպիական արդյունքներից, հավաքականների ս...
Podcast- ՍոցUp. ԱՍՀ նախարարությունում չեն բացառում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման ծրագրի ընդլայնումը 29.01.2025 20:41
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չեն բացառում, որ սահմանամերձ և առանձին գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կընդլայնի աշխարհագրությունը։ «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում նախարարության առանձին կառուցվածքային գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ ներկայում ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Ոսկեպար և Բաղան...
Podcast-Հարց բժշկին. վթարների ժամանակ ամրակապված չլինելը կարող է առաջացնել ողնաշարի լուրջ տրավմաներ 27.01.2025 19:01
Ժամանակի ընթացքում ողնաշարի ոչ ճիշտ խնամքի և ոչ ճիշտ ֆիզիկական ակտիվության հետևանքով վերջին տարիներին շատացել են ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունները (գրիժա). կարելի է ասել գրեթե ամեն երրորդ անձի մոտ այս խնդիրը հանդիպում է: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Մասնագիտացված անոթային նյարդավիրաբուժական ծառայության...
Podcast-Sport. Երկրպագուների կողմից ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջը 23.01.2025 11:51
Հայկական ֆուտբոլի երկրպագուների միասնական ճակատը շարունակվող ակցիաներով պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում հյուրընկալել ենք «Հայկական առաջին ճակատ»-ՖԱՖ երկրպագուական շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանին: Վերջինիս հետ խոսել են ՖԱՖ-ՀՖՖ տարաձայնություններից, հայկական ֆուտբոլում առկա խնդիրներից և ֆեդերացիայի հետ հնարավո...
Podcast.Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի 21.01.2025 37:09
Հայաստանում բոլոր աշխատող քաղաքացիները մինչև մայիսի 1-ը պետք է հայտարարագրեն իրենց նախորդ տարվա եկամուտները: Պետությունը նախատեսում է հայտարարագրման շեմ սահմանել, որից ցածր անձնական փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. խոսքը մոտ 300 հազար դրամի մասին է: «Արմենպրես» -ի փոդքաստի տաղավարում համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերին է պատասխանել Ֆինանսների նախարարության Եկամուտների...
Podcast-Հարց բժշկին. մետապնևմավիրուսն այլ շնչառական վիրուսների համեմատ որևէ առանձնահատկություն չունի 20.01.2025 7:05
Մետապնևմավիրուսը (HMPV) սովորական սուր շնչառական վիրուս է, որի դրսևորման ընթացքը և ախտանշանները որևէ առանձնահատկություն այլ շնչառական վիրուսներից չունի. այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հազվադեպ կարող է փոխանցվել կենցաղային իրերի հետ շփման միջոցով: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդութ...
Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու նախորդ ընտրական փուլն ու առաջիկա անցումային խաղերը 17.01.2025 14:51
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտին Վրաստանի դեմ անցումային խաղեր կանցկացնի Ազգերի լիգայի փլեյօֆում: «Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում մարզական լրագրող և ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ քննարկել ենք Ազգերի լիգայի ավարտված մրցափուլը, հնարավոր տարբերակները, թե ով կնշանակվի հավաքականի գլխավոր մարզիչ, Վրաստանի դեմ անցումային խաղերն ու երկրպագուների և ՀՖՖ-ի միջև առկա հակասությունն...
Podcast-Հարց բժշկին. արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից մեկը բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելն է 13.01.2025 22:47
Բուժառուների հետ առողջ հարաբերություններ ձևավորելը արդյունավետ բուժման հիմնական սկզբունքներից է: Այս մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ընդգծեց Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ ցանկացած բժիշկ ի սկզբանե պետք է կառուցի առողջ փոխհարաբերություններ, որը հիմք կդառնա հետագայում վստահության ձևավորման հա...
Podcast- ՍոցUp. ժողովրդագրական նոր ռազմավարությամբ ակնկալվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը բարձրացնել 27 տոկոսով 27.12.2024 12:57
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման` 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված ծրագրերի ու միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ 260 հազարով ավելի բնակչություն, քան կարող էր լինել առանց այդ։ Այս մասին «Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։
Hasonló podcastok
A Replaio nem podcastkiadó; a műsorok nevei, borítóképei és hanganyagai a szerzőiket illetik, és nyilvános RSS-csatornákon keresztül terjednek.