Արփի Շահինյան
Գիշերային Փոդքասթ
Գիշերային փոդքասթը արտույտի՝ ցերեկները սիրող մարդու աչքերով, ցույց է տալիս գիշերվա մեջ թաքնված գաղտնիքները, պատմում, թե ինչ կարելի է անել գիշերն արթուն մնալով ու բացահայտում է ամենագիշերային մարդկանց։
N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : podcasters.spotify.com
Auteur
Արփի Շահինյան
Catégorie
Site du podcast
Dernier épisode
28 juin 2024
Où écouter ?
Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponibleLes podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts
Épisodes
Նայենք աստղերին 28.06.2024 11:00
Գնում ենք գիշերային երկինքը դիտելու։ Այս էպիզոդում միացել եմ աստրոտուրեր կազմակերպող Սփեյս42 նախաձեռնության գիշերային թափառումներին։ Նրանց օգնությամբ ես գտա իմ կյանքի ամենաաստղազարդ գիշերային երկինքը, իսկ նախաձեռնության համահիմնադիր Վաչիկ Խաչատրյանն ինձ համար բացեց գիշերային երկնքի գիտական կողմը։
Կարդալու գիշեր 20.06.2024 11:11
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են գրողները տեսնում գիշերը։ Էդգար Ալան Պոյի մութ ու մռայլ գիշերներից մինչև քնքուշ ու թեթև տերյանական գիշերներ։ Գրականագետ, գրող Ամալյա Սողոմոնյանը այս էպիզոդում պատմում է ամենագիշերային գրողների մասին։
Ուղղությունը՝ գիշերային Երևան 09.06.2024 11:03
Երբ քաղաքը հագնում է իր մթության թիկնոցը, երևանյան ցերեկային կոլորիտի մաս դարձած` Մոսկվայում բիզնեսներ ունեցած, տաքսու վարորդները տեղը զիջում են անքնություն ունեցող երիտասարդներին: Նրանք սիրում են գիշերային քաղաքում տաքսի վարել ու ականատես լինել մթության մեջ թաքնված իրադարձություններին: Այս էպիզոդում չեմ քնել ու տաքսու վարորդ Արսենի հետ շրջել եմ գիշերային քաղաքով:
Բայքերական գիշեր 30.05.2024 10:59
Պինդ բռնվիր, գնում ենք գիշերային թափառումների` մոտոցիկլով: Սրտի զարկերը կուժեղանան, գուցե բղավեք, բայց հետո վախը տեղի կտա, ու արագության միջով կվայելեք գիշերային քաղաքը: Այս էպիզոդը գիշերներն արթնացող բայքերական մշակույթի մասին է:
Գիշերը թանգարանում 23.05.2024 10:59
Ինչպիսի՞ն է գիշերը թանգարաններում: Իմ գիշերային թափառումներն այս անգամ Իմ ռադիոյի թիմի հետ են: Գնացել ենք Սուրենյանի «Սալոմե»-ին տեսնելու ու փնտրելու ամենագիշերային թանգարանային նմուշները:
Նկարենք գիշեր 09.05.2024 11:11
Նկարե՞նք գիշեր․ նկարչության ու գիշերվա կապի մասին պատմում է ամեն ինչ մանուշակագույն տեսնող նկարչուհի Նանա Արամյանը։ Նանայի հետ շրջել ենք նրա արվեստանոցում, սուրճ խմել, խոսել գիշերվա մասին ու նկարել մեր կանաչ–մանուշակագույն գիշերը։
Վազքի գիշեր 03.05.2024 10:39
Սպորտային գիշեր. Արի այս անգամ մարդաշատ ու աղմկոտ գիշերները փոխարինենք խաղաղ գիշերով: Հագիր սպորտային կոշիկներդ, դիր ականջակալներդ, միացրու Գիշերային փոդքասթն ու միացիր մեր գիշերային վազքին: Մերի Մուրադյանը գիշերային ժամերին վազելու մեծ փորձ ունի ու մեզ կպատմի դրա բոլոր առավելությունների մասին:
Համերգի գիշեր 25.04.2024 10:57
Ի՞նչ կապ կա գիշերվա առեղծվածային խավարի ու երգերի մեջ։ Ամենագիշերային երգչուհու` Սյուզի Սիրակի հետ գնացել եմ իրենց գիշերային փորձին, հետո գիշերային համերգին: Սյուզին պատմել է, թե ինչպես են իր երգերը ստեղծվում մթության ու լուսնի լույսի մեջտեղում:
Ռիթմերի գիշեր 18.04.2024 10:57
Գիշերային զարմանք․ էլեկտրոնային երաժշտությամբ լցված երկար գիշերվանից հետո` գիշերը ժամը 4-ին, պարզվեց, որ կան նաև արտույտ դիջեյներ: Գիշերվա ու դիջեյների կապի մասին պատմել են երաժիշտներ արտույտ Socko-ն ու բու Moon's voyager-ը:
Զրույցների գիշեր 11.04.2024 10:39
Ի՞նչ են անում մարդիկ դրսում կեսգիշերից հետո, ու՞ր են նրանց տանում մութ ճանապարհները: Գիշերային գաղտնիքների մասին ինձ պատմում են փողոցում հանդիպած անծանոթները` գինովցած ընկերներից մինչև դրսում գիշերող մարդիկ:
Կարաոկեգիշեր 04.04.2024 10:45
Ինչպե՞ս են անցնում գիշերային կարաոկեները Երևանում։ Սփոյլեր՝ խառը երգերով, շատ աղմկոտ ու անկանխատեսելի։ Գիշերային երգերից մինչև գիշերը երգել՝ այս էպիզոդում երևանյան կարաոկե մշակույթն է։
Կոկտեյլային գիշեր 28.03.2024 11:48
Էմիլը 15 տարվա բարմեն է, բայց կյանքում առաջին անգամ է գիշերային կոկտեյլ պատրաստում։ Գիշերները բարի հակառակ կողմից դիտող Էմիլը պատմում է այնտեղ թաքնված գաղտնիքների, վախերի ու ազատության մասին։
Կինոգիշեր 21.03.2024 10:56
Ռեժիսոր Գևորգ Ասիլյանի կարծիքով գիշերային կինոդիտման ժամանակ ֆիլմի իմաստն ավելի լավ ես հասկանում։ Դրա համար միասին ուշ գիշերով գնացել ենք կինոթատրոն նոր ֆիլմ դիտելու ու բացահայտելու գիշերվա կինեմատոգրաֆիկ կողմը։
Podcasts similaires
Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics