Արմինե Դանիելյան

ԹատրON

Arts HY ↓ 149 Folgen

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

Autor

Արմինե Դանիելյան

Kategorie

Arts

Podcast-Website

imradio.am

Neueste Folge

10. Jul 2026

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 5 Mio.+ Downloads · Bewertung 4,8 iOS bald

Folgen

ՌադիոթատրON | Վերջնական ձայնագրություն, մոնտաժ 21.06.2024

Սա հունիս ամսվա մեր երրորդ օրագիր էպիզոդն է, դա նշանակում է՝ ամենակարևոր ու պատասխանատու փուլում ենք առջևում վերջնական ձայնագրությունն է։  Շատ հաճելի է լսել, կարդալ ձեր մեկնաբանությունները, դրանք ավելի են պարտավորեցնում ու ստիպում շարունակել ստեղծել նոր ու որակյալ  աուդիոբովանդակություն։   Այս ընթացքում ամենաշատն ինձ ասել եք, որ էպիզոդները կարճ են, փորձից հատվածները նույնպես։ Դրա համար այսօրվա եթե...

ՌադիոթատրON | Ովքեր են դերակատարները, առաջին փորձ 14.06.2024

Պատրաստ ե՞ք, առաջիկա րոպեներին տեղափոխվելու ենք ռադիոթատրոնի ետնաբեմ։ Մինչ այդ, հիշեցնեմ՝ մեր երկրորդ ռեժիսորը Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանն է։ Բեմադրելու է Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» պիեսն իր ուսանողների հետ։

ՌադիոթատրON | սկսում ենք երկրորդ բեմադրությունը 07.06.2024

🤩 Մենք սկսում ենք մեր երկրորդ աուդիոբեմադրությունը. Ում հետ ենք անցնելու այս ստեղծագործական, բայց բարդ ճանապարհը, կիմանաք, եթե լսեք մեր օրագիր էպիզոդը։  🎭 Այս շաբաթ պատմում ենք՝ ով է ռեժիսորը, ինչ պիես է ընտրել և ովքեր են մեր դերասանները։

ՌադիոթատրON | Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը» 17.05.2024

Ռադիոբեմադրություն Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և Ծովը» Դերերում   Հեղինակ - Դավիթ Գասպարյան                    Ծերունի- Հակոբ Հակոբյան                    Մանոլի- Էմմի Սարդարյան Բեմադրող ռեժիսոր` Հրանուշ Չիչակյան Հաղորդման հեղինակ` Արմինե Դանիելյան Հնչյունային ռեժիսոր ` Արսեն Հայրապետյան  Նախագիծն իրականացրել է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը՝ Իմ ռադիոն 

ՌադիոթատրON | Ձայնագրություն. մոնտաժ 04.05.2024

Այսօր մեր գլխավոր ու վերջին փորձն է, երևի դա է պատճառը, որ մի տեսակ լարված ենք։ Երեք ժամից ավելի ձայնագրության էինք, անցավ ակնթարթի պես։ Ռադիոյի լեգենդար շենքի ոչ պակաս լեգենդար ստուդիան վերածվեց թատրոնի և այն էներգետիկան, որը փոխանցեցին դերասանները մեզ ուղղակի ֆանտաստիկ էր։ Շատ հուզված ենք՝ Իմ ռադիոյում առաջին անգամ ռադիոներկայացում է բեմադրվել՝  Էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»։ 

ՌադիոթատրON | Դերաբաշխում. առաջին փորձ 26.04.2024

Անցյալ շաբաթ ռադիոթատրոնի առաջին էպիզոդն էր և հուսամ լսեք եք, եթե ոչ՝ ուրեմն այս եթերից հետո, անպայման միացրեք ու լսեք, որպեսզի իմանաք՝ ով է մեր առաջին ռեժիսորը և ինչ ստեղծագործություն է բեմադրելու։  Այս էպիզոդում միասին կբահայտենք՝ ովքեր են դերակատարները և ինչպես է անցնում առաջին փորձը։

ՌադիոթատրON․ սկսում ենք 22.04.2024

Պահպանելով ավանդույթները՝ Իմ ռադիոն սկսում է նոր նախագիծ` «ՌադիոթատրON»։ Երբևէ մտածել եք` ինչպես է անցնում աուդիոներկայացման ստեղծագործական ընթացքը` ռեժիսորի ընտրությունից մինչև վերջնական ձայնագրություն։  «ՌադիոԹատրON» փոդքասթը ներկայացնելու է ողջ ընթացքն ու կուլիսային գաղտնիքները։ Ամեն ուրբաթ օրագիր էպիզոդների միջոցով Արմինե Դանիելյանի հետ կտեսնենք՝ ինչպես է Իմ ռադիոյի փոքրիկ ստուդիայում ներկայաց...

Էպիզոդ 67 | Կապանի դրամատիկական թատրոն 31.03.2024

Այս էպիզոդում կխոսեմ Կապանի դրամատիկական թատրոնի և «Կարուսել» բեմադրության մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ ունեն խաղացանկում, արդյոք առաջիկայում առաջնախաղեր ունենալու են, ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։

Էպիզոդ 66 | «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները». «Խաղարան» տիկնիկային թատրոն 22.03.2024

Այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» տիկնիկային թատրոնի և «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» բեմադրության մասին. դժվար էր Հայաստանում ամեն ինչ սկսել զրոյից, արդյոք Արցախից կարողացան տիկնիկները բերել, որտեղ են այժմ խաղում ներկայացումները, ովքեր են այս պահին ստեղծագործում թատրոնում և ոչ միայն։ 

Էպիզոդ 65 | «Մամայի համար» փաստագրական ներկայացում․ ԲԱՑ Հարթակ  16.03.2024

Այս էպիզոդում պատմում եմ վավերագրական թատրոնի և «Բաց Հարթակի» մասին. ինչպիսի պատմություններ են ընկած «Մամայի համար» ներկայացման հիմքում, ինչպես են այդ փաստերը հավաքել, պիես դարձրել ու բեմադրել, ովքեր կարող են ստեղծագործել այս հարթակում և ոչ միայն։

Էպիզոդ 64 | Պրեմիերա «Էստեբան». ներկայացում աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձի մասին  08.03.2024

Այս էպիզոդում պատմում եմ Գաբրիել Գարիսա Մարկեսի և «Էստեբան» բեմադրության մասին. ինչով է պատմվածքը գրավել երիտասարդ ռեժիսորին, արդյոք փոփոխությունների ենթարկել է ստեղծագործությունը, ովքեր են դերակատարները, ինչ տրամադրություն փոխանցեց  բեմադրությունը և ոչ միայն։ 

Էպիզոդ 63 | Պրեմիերա «Հիշիր, բժիշկ, հիշիր». Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն  23.02.2024

Այս էպիզոդում պատմում եմ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական թատրոնի և նոր առաջնախաղի մասին. ինչու է ռեժիսորն այդ պիեսն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարներին, արդյոք առաջիկայում նոր բեմադրություններ ունենալու են,  ինչ դժվարություններ ունի թատրոնն այսօր և ոչ միայն։ 

Էպիզոդ 62 | «Փոքրիկ Իշխանը». Խամաճիկների պետական թատրոն   16.02.2024

Այս էպիզոդում պատմում եմ Խամաճիկների պետական թատրոնի և «Փոքրիկ իշխանը» ներկայացման մասին,  կպատմեմ՝ ինչով է առանձնանում թատրոնի այս տեսակը, ով է ներկայացման ռեժիսորը, ովքեր են ստեղծագործում թատրոնում, արդյոք առաջիկայում ունեն առաջնախաղեր և ոչ միայն։

Էպիզոդ 61 | «Սիրո պատմություն Նյու Յորքում». Մյուզիքլ 09.02.2024

Հայ թատրոնի պատմությունն ուսումնասիրելով` կտեսնեք՝ մյուզիքլներ շատ չեն բեմադրվել, բայց հետաքրքիրն այն է, որ ամերիկյան համարվող այս երևույթի որպես ժանրի ձևավորման հիմքում ընկած է հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Օքլահոմա» բեմադրությունը: Անցյալ տարի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է «Սիրո պատմություն Նյու Յորքում» մյուզիքլը։ Բեմադրության սյուժետային հիմքն ա...

Էպիզոդ 60 | Պրեմիերա «Շան սիրտը». Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն  02.02.2024

Անցյալ տարվա վերջին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրվեց գրողի «Շան սիրտը» վիպակը, որը Խորհրդային տարիներին երկար ժամանակ արգելված էր։  Չդիտել ու չանդրադառնալ  ներկայացմանը պարզապես չէի կարող։  Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Միխայիլ Բուլգակովի և «Շան սիրտը» բեմադրության մասին, կպատմեմ՝ ով է ռեժիսորը, ինչու է հենց այս ստեղծագործությունն ընտրել, ովքեր են մարմնավորում կերպարը, արդյոք դժվ...

Էպիզոդ 59 | Պրեմիերա «Կալիգուլա». Բաբելոն թատրոն 19.01.2024

Երևանի ամենահին, նախկին հրշեջների շենքն այժմ ծառայում է արվեստի մարդկանց, ովքեր, չնայած դժվարություններին, ստեղծագործում են։ Խոսքը «Բաբելոն» թատրոնի մասին է, որն այլընտրանքային թատրոն է՝ բառի ամենալայն իմաստով։ Այնտեղ կազմակերպվում են տարբեր երաժշտական խմբերի համերգներ, անցկացվում են հետաքրքիր միջոցառումներ, բեմադրվում են էքսպերիմենտալ ներկայացումներ։ Օրեր առաջ, թատրոնում տեղի ունեցավ «Կալիգուլա»...

Էպիզոդ 58 | Պրեմիերա «Անհետացում». Գյումրու երիտասարդական թատերախումբ  15.01.2024

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արմեն Արշալույսյանը բեմադրեց իր հեղինակած «Ճիչ» պիեսն ու հայտվեց թատերական աշխարհում, հետագայում ստեղծեց իր թատերախումբը և սկսեց ստեղծագործել։ 2023-ի դեկտեմբերին կայացավ նրա բեմադրությամբ «Անհետացում» ներկայացման առաջնախաղը։ Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ Գյումրու երիտասարդական թատերախմբի և «Անհետացում» ներկայացման մ...

Էպիզոդ 57 | «Իմ նոր տարի». Երգի պետական թատրոն 02.01.2024

Ասում են՝ տարին ինչպես սկսես, այնպես էլ այն կշարունակվի, ու հենց դրա համար որոշեցի ԹատրON-ի տոնական եթերում պատմել տարիներ շարունակ որակ և ճաշակ թելադրող Հայաստանի Երգի պետական թատրոնի «Իմ նոր տարի» երաժշտական ամանորյա ներկայացման մասին։ Եկեք միասին վայելենք հայտնի և սիրված երգերն ու տեսնենք՝ իրենք ինչ հեքիաթ են պատմում մեզ ու փոքրերին։

Էպիզոդ 56 | Պրեմիերա. «Ինկած բերդի իշխանուհին» 22.12.2023

Այս էպիզոդում պատմում եմ Լևոն Շանթի և թատրոնի նոր առաջնախաղի մասին. արդյոք ռեժիսորը հավատարիմ է մնացել ստեղծագործությանը, ովքեր են դերակատարները, ինչով է առանձնանում այս բեմադրությունը և ոչ միայն։

Էպիզոդ 55 | «Գիշատիչների խնջույքը». «Երվանդ Ղազանչյան» թատերասրահ  18.12.2023

Հաճախ եմ կարդում գործեր, որոնք ստիպում են մտածել մարդու գոյության, կյանքի իմաստի, աշխարհում նրա դերի, ներաշխարհի, զգացմունքների մասին։ Արևմտահայ գրող Վահե Քաչայի ստեղծագործությունները հենց դրա համար եմ սիրում. նրա գործերում նկատելի են էքզիստենցիալիզմի փիլիսոփայության ազդեցությունը։ Մեր թատրոններում գրողի գործերին քիչ են անդրադառնում, բայց «Գիշատիչների խնջույք» պիեսն արդեն մի քանի թատրոններում բեմա...

Էպիզոդ 54 | Պրեմիերա «Պույ Պույ մկնիկը». հեքիաթ-մյուզիքլ 11.12.2023

Հայկական հեքիաթներին ռեժիսորները քիչ են անդրադառնում կամ բեմադրում են հիմնականում Թումանյանի գործերը, ի դեպ, Մալյան թատրոնում «Հեքիաթներ» ներկայացումը խաղացանկում է 40 տարուց ավելի և համարվում է նրանց այցեքարտը։ Այսօրվա բեմադրիչներին գրավում են այլազգի գրողների հեքիաթները կամ դիսնեյի գունագեղ ժամանակակից պատմությունները։ Նորաբաց «Կայարան» թատրոնում  մոտեցումն այդպիսին չէ։ Ամիսներ առա, Կարապետ Քարա...

Էպիզոդ 53 | «Պիկնիկ». ԵԹԿՊԻ ՈՒսանողական թատրոն  04.12.2023

Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն ասում է՝ տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում: Որևէ մեկին հնարավոր չէ տաղանդ նվիրել, սակայն օգնել, որպեսզի շնորհալի մարդը դառնա պրոֆեսիոնալ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խնդիրն է: Այս էպիզոդում պատմում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնի և «Պիկնիկ» ներկայացման մասին. ով է ռեժի...

Էպիզոդ 52 | Պրեմիերա. «Երազում եմ ամուսնանալ» 24.11.2023

Այս էպիզոդում պատմում ենք Արտաշատի թատրոնի և «Երազում եմ ամուսնանալ» բեմադրության մասին. ով է ռեժիսորը, ինչով է գրավել նրան Օստրովսկու այս կատակերգությունը, երևանյան որ թատրոնից են հրավիրվել դերասաններ և ոչ միայն։

Էպիզոդ 51 | Պրեմիերա. «Perfume» 20.11.2023

Հոկտեմբերի 21-ին և 22-ին Գոյ թատրոնում տեղի ունեցավ Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» վեպի հիման վրա բեմադրված «Perfume» ներկայացման առաջնախաղը։ Ինչով է այս ծավալուն վեպը գրավել  Արինա Արարտյանին, բեմադրիչը հարցազրույցներից մեկում նշել է՝ եթե վերլուծենք, կտեսնենք, որ այս երկրագունդը սիրո մեծ պակաս ունի։ Գրենույն էլ, դեռ ծնված օրից, սիրված լինելու բանաձևի փնտրտուքի մեջ էր։ Շատ նմանություններ կան այսօրվա...

Էպիզոդ 50 | Պրեմիերա. «Ցիլինդր»   16.11.2023

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նորությունները շատ են։ Թատերաշրջանը նոր է բացվել, բայց խաղացանկում ունեն 4 նոր ներկայացում՝ «Կապույտ մորուքի յոթ կանայք», «Կանացի կերպարանքներ», «Սիրո պատմություն Նյու Յորքում», «Ցիլինդր»։   Այս էպիզոդում պատմում եմ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և «Ցիլինդր» բեմադրության մասին. ով է ներկայացման ռեժիսորը, ինչու է այս պիեսն ընտրել, ո...

Höre den Podcast ԹատրON in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet