Kamavor

Կամավոր

Society HY ↓ 18 Folgen

Սեփական փորձով պատմում եմ կամավոր լինելու առավելությունների, դժվարությունների, խնդիրների մասին։ Ես Արմինեն եմ, դու «Կամավոր» փոդքաստի աշխարհում ես։

Besuch unbedingt die Website des Podcasts und unterstütze die Macher: imradio.am

Autor

Kamavor

Kategorie

Society

Podcast-Website

imradio.am

Neueste Folge

29. Aug 2023

Wo hören?

Podcasts in der App Replaio Radio Bald verfügbar

Podcasts kommen bald in die App. Installiere sie jetzt und erlebe als Erster einen ganz neuen Blick auf Podcasts

Bei Google Play herunterladen Kostenlos installieren Android 10 Mio.+ Downloads · Bewertung 4,7+ iOS bald

Folgen

# 17 | Գուրգեն Երանոսյան 29.08.2023

Այսօրվա իմ հյուրը Գուրգեն Երանոսյանն է։ Նա բավական զբաղված բժիշկ է, բայց ժամանակ գտավ մի քանի րոպե զրուցելու համար։ Հարցազրույցը սկսեցի ավանդական դարձած հարցով՝ արդյոք կպատկերացներ, որ մի օր պատերազմի մասնակից կլիներ։ Գուրգեն Երանոսյանն անպայման ուզում էր որպես բժիշկ մեկնել ռազմաճակատ, քանի որ բանակում չէր ծառայել, իսկ մասնագիտական հմտություններն օգտագործելը կարող էր մարդկանց կյանքեր փրկել։ 

# 16 | Հայկ Կարապետյան 20.08.2023

Այսօրվա իմ հյուրը Հայկ Կարապետյանն է։ Նա աշխատում է Արմաթ ինժեներական լաբորատորիայում՝ որպես խմբավար։ Հերթական դասին պայմանավորվեցինք հանդիպել։ Մի պատերազմ անցնելուց հետո Հայկը վստահ գիտեր՝ ինչքան կարևոր է օգնությունը ժամկետային զինծառայողների համար։ Հենց իմացավ նոր պատերազմի մասին, միանգամից որոշեց կամավորագրվել ու իր փորձը ծառայեցնել հաղթանակի նպատակին։

# 15 | Դավիթ Նահատակյան 12.08.2023

Քառօրյա պատերազմից հետո Դավիթի համար արդեն պարզ էր, որ մի օր լայնածավալ պատերազմ է սկսվելու, ու կարծես մտքում պատրաստ էր դրան։ Կամավորագրվելուց հետո հասկացավ, որ ամենադժվար պահը չերկմտելն է, երբ կարդում են անունդ՝ որպես պատերազմ գնացող կամավորի։ Դավիթը կարծում է, որ իր և իր մարտական ընկերների համար պատերազմը չի ավարտվել․ մենք հիմա պատերազմի փուլում ենք ու պետք է պատրաստ լինել ցանկացած պահի։ Ազատազ...

# 14 | Հովհաննես Բուլաթյան 05.08.2023

Հովհաննեսը երբեք չի պատկերացրել, որ մի օր պատերազմի կմասնակցի։ Նրա ուղին մանկուց շատ հստակ էր․ տղան պետք է լավ կրթություն ստանար, երկրին պիտանի քաղաքացի դառնար ու գործով շենացներ երկիրը։ Բայց ամեն ինչ մի օր փլուզվեց։ Մինչև հիմա իր համար վերջնական չի բանաձևել՝ ինչ է պատերազմը։ Հոգում հակարամտող երկու եզրույթ կա՝ պատերազմը ուսուցիչ է կամ կյանքի ու մահվան պայքար։

# 13 | Մկրտիչ Գևորգյան 29.07.2023

Բանակը Մկրտիչ Գևորգյանի համար կարելի է ասել տարերք է․ սա պատահական չէ․ հայրը զինվորական էր, եղբայրը՝ Տավուշի սահմանային հոսպիտալի բժիշկ։ իսկ մայրը 44 օրյային նախորդած հուլիսյան դեպքերը մի կերպ էր ապրել ու  արդեն գիտեր՝ ինչ է պատերազմը․ ամեն գնով պատրաստ էր տղաներին պաշտպանել։

# 12 | Ավետ Կալամդարյան 22.07.2023

Ավետը մեկ տարի էր վերադարձել բանակից, և 2020 թվականի սեպտեմբերին վերջապես առաջին կուրսի ուսանող էր։  թատերական ինստիտուտում սովորեց ընդամենը 27 օր, և ընդհատվեց խաղաղությունը։ Պատերազմի օրերին բոլոր ընտանիքներում լուռ ու ծանր անհանգստություն կար․մայրերը թաքուն աղոթում ու երազում էին, որ մինչև իրենց տղայի Արցախ հասնելը պատերազմն ավարտվի։ Ավետը մոր հետ խոսեց, երբ արդեն Արցախի ճանապարհին էր։ Ավետը պատ...

# 11 | Մասիս Շիրոյան 17.07.2023

Երբ խոսում եմ տղաների հետ, միշտ հարցնում եմ ՝ ինչպես են կամավորագրվելու որոշում կայացնում, հատկապես, երբ գիտակցում են, որ գուցե ամեն ինչ հենց էնտեղ ավարտվի։ Պատասխաններն, իհարկե, տարբեր են․ շատերն անգամ չեն պատկերացրել՝ ուր են գնում կամ ինչ են տեսնելու։ Մասիս Շիրոյանի պատկերացումները նույնպես այլ էին։

# 10 | Դայանա Ամիրխանյան 25.06.2023

Երբ հյուրերիս հարցնում եմ՝ ինչու են զբաղվում կամավորությամբ, տարբեր պատասխաններ են տալիս, միևնույն ժամանակ բոլորն են փաստում՝ սկզբում դա միայն աշխատանք է, իսկ հետո դառնում է ապրելակերպ։ Իմ այսօրվա հյուրը Դայանա Ամիրխանյանն է։ Նա 9 տարի կամավոր է տարբեր ոլորտներում։

# 9 | Ստեփան Թորոյան 11.06.2023

Կամավոր փոդքաստի զինվորների կամավորության պատմությունները բավական դժվար եմ կարողանում ներկայացնել. մի տեսակ ավելի զգուշավոր եմ, հարցրերս հեշտ չեն ձևակերպվում, ամեն բառից առաջ մտածում եմ: Ստեփան Թորոյանի հետ հանդիպումն այլ կերպ անցավ. ինքն այնքան թեթև ու կթվար ոչ էմոցիոնալ էր պատմում պատերազմի դժվարությունների մասին, որ առաջին պլան եկավ մեր պատրաստվածության կարևոր խնդիրը, ու մեր զրույցը իրատեսական...

# 8 | Շողեր Հովհաննիսյան 05.06.2023

Այս էպիզոդում պատմում եմ կամավորի Շողեր Հովհաննիսյանի մասին։ Նա սովորում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  կառավարում ֆակուլտետի 3֊րդ կուրսում։ Նրանց քննական շրջանը սկսվել է ու այդ է պատճառը, որ Շողերին հանդիպեցի քննությունից հետո։ Շողերը պատմում է` կամավորության շնորհիվ ինքն իրեն է բացահայտել։

# 7 | Գագիկ Գրիգորյան․Մարզերի երեխաները մարզերում 27.05.2023

Մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության և Սարատակ գյուղի ակտիվ երիտասարդները իրենց մշակույթի տանը կազմակերպել էին միջոցառում, որտեղ խոսնակները պատմելու էին թիմային աշխատանքի, թվային հմտությունների զարգացման դերի ու կարևորության, կամավորության միջոցով  նպատակներին հասնելու մասին։ ՄԵՄ-ում շատերն են կամավորությամբ զբաղվում, ու քանի որ բոլորի մասին հերթով պատմել չէի կարող, գտա ավելի լա...

# 6 | Արսեն Հարությունյան 13.05.2023

Արսեն Հարությունյանը ծնվել է 1996 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում։ 2017-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը նա աշխատում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Քովիդ» մասնաճյուղում։ Արսենն ասում է` առաջնագիծ գնալու համար երկար չի մտածել, բայց կամավորների շարքերում հայտնվելն այդքան էլ հեշտ չի եղել։ Պատասխանատվությունն ավելի մեծ էր, որով...

# 5 | Նորայր Ավագյան 07.05.2023

Ձայնագրիչս վերցրել ու շտապում էի Զինվորի տուն։ Հենց այնտեղ էլ հանդիպեցի իմ  այսօրվա հյուրին՝ Նորայր Ավագյանին։ Բանկում տղաներն աշխույժ զրուցում, ծիծաղում էին։ Արև էր, Նորայրի հետ որոշեցինք հենց դրսում նստել ու խոսել Նորայր Ավագյանն առողջական խնդրի պատճառով ազատվել էր ժամկետային ծառայությունից, սակայն պատերազմի օրերին կամավորագրվել է, գաղտնի պահելով իր ծառայած չլինելու փաստը, որպեսզի առաջնագիծ գնա...

# 4 | Հակոբ Միկոյան 29.04.2023

Կամավորի այս էպիզոդի հյուրը «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանն է։ Նրա հետ քայլել, զրուցել ու մաքրապատել ենք Երևանի մի փոքր հատված։   Հակոբ Միկոյանն ասում է ՄաքրաՊատումը միայն աղբը հավաքելը չէ, դա զուգահեռ գործընթաց է՝ հողը մաքրելով ինքդ էլ ես մաքրվում։

# 3 | Մեսրոպ Սարիբեկյան 23.04.2023

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է Երևանում, բայց սոցիալական վատ պայմանների պատճառով ստիպված է եղել գնալ արտագնա աշխատանքի։ Երբ սկսվեց քառօրյա պատերազմը, որոշեց կամավորագրվել, բայց չհասցրեց հետ գալ Հայաստան։ 44-օրյա պատերազմին առաջիններից էր, որ կամավորագրվեց  ու գնաց առաջնագիծ։ 

# 2 | Մարինե Պետրոսյան 14.04.2023

Մարինե Պետրոսյանն ապրում է Երևանում։ Աշխատում է շաբաթը 5 օր, ինչպես ինքն է ասում՝ 24/7 ռեժիմով, միշտ զբաղված է և գրեթե ժամանակ չունի հանգստանալու։ Շաբաթ կիրակի օրերը նրա համար միակ հանգստյան օրերն են, երբ կարող է մնալ տանը, տաք թեյ խմել, գիրք կարդալ կամ, պարզապես, հանգստանալ։ Բայց նա հանգստի փոխարեն ընտրեց ճանապարհ գնալը՝ երեխաններին ազգային պարեր սովորեցնելը։ Իսկ թե ինչու է նրա կյանքն անցում ճանա...

# 1 | Շուշան Բաբայան 07.04.2023

Երբեք կամավորությամբ չեմ զբաղվել, չնայած միշտ ուզել եմ ու այս փոդքաստի շնորհիվ փորձեցի լրացնել այդ բացը։ Ու որպեսզի հասկանայի՝ ինչպես է անցնում կամավորի մեկ օրը, որոշեցի բոլոր էպիզոդները ձայնագրել ստուդիայից դուրս։ Գտա իմ առաջին հյուրին` Շուշան Բաբայանին, նա տարիներ շարունակ կամավորությամբ էր զբաղում ՈՄԱ-ում, պայմանավորվեցի, վերցրի ձայնագրիչն ու շատ ուրախ, գարնանային տրամադրությամբ գնացի Նոր Նորք։

Կամավոր 03.04.2023

Սեփական փորձով պատմում եմ կամավոր լինելու առավելությունների, դժվարությունների, խնդիրների մասին։ Ես Արմինեն եմ. դու լսում ես նոր կամավոր փոդքաստը։ Միացիր ինձ ամեն ուրբաթ, ժամը ՝ 20։45ին։

Höre den Podcast Կամավոր in Replaio

Radio und Podcasts in einer App - kostenlos und ohne Anmeldung. Installiere sie noch heute und verpasse den Start nicht

Bei Google Play herunterladen

Replaio ist kein Herausgeber von Podcasts; die Namen der Sendungen, Cover und Audioinhalte gehören ihren Autoren und werden über öffentliche RSS-Feeds verbreitet