Menq u Menq
Մենք ու մենք
Սա փոդքաստ է կանանց և տղամարդկանց տարբեր աշխարհընկալումների մասին:
Husk at besøge podcastens hjemmeside og støtte skaberen: podcasters.spotify.com
Forfatter
Menq u Menq
Kategori
Podcastens hjemmeside
Seneste episode
1. mar. 2024
Hvor kan du lytte?
Podcasts i appen Replaio Radio Kommer snartPodcasts kommer snart til appen. Installer nu, og vær den første til at se en helt ny tilgang til podcasts
Episoder
Մարզից՝ մայրաքաղաք 01.03.2024 29:10
Հայաստանում ապրում է մոտ 3 մլն մարդ, որոնք բաժանված են պայմանական սահմաններով, քաղաքներով ու գյուղերով։ Անկախ պայմանական բաժանումներից՝ մեզ միավորում են ազգությունն ու դրոշը, որի տակ ապրում ենք, նաև այն ճանապարհները, որոնք Մենք ու Մենք անցնում ենք կողք կողքի: Հաճախ դրանք բերում են Երևան: Այս էպիզոդում մարզից տեղափոխվում ենք մայրաքաղաք` պարզելու, թե ինչպիսինն է կյանքը Հայաստանի սրտում:
Սիրո լեզուներ 22.02.2024 29:41
Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ բավարար, սիրո լեզուներ՝ ․․․․ Երկիր մոլորակի վրա կա մոտ 7000 լեզու, սակայն դրանցից ոչ մեկը բավարար չէ իր ողջ էությամբ սերն արտահայտելու համար։ Մենք և մեր սերը ունենք բազում արտահայտչամիջոցներ ու բարդ բառեր, իսկ ուշադրության և հոգատարության մեջ՝ շրջուն շարադասություն։ Կարճ ասած՝ մեր սիրո լեզուն այնքան բարդ է ու երևի հեչ մեկը չէ: Այս էպիզոդում Մենք ու Մենք...
Կամքի ուժ 15.02.2024 28:48
Մենք արդեն 2 շաբաթ է, ինչ փորձում ենք հրաժարվել շաքարից, իսկ Մենք 1 ամիս է, ինչ փորձում ենք պաշտոնի բարձրացում խնդրել: Սակայն կամքի ուժի, ինքնակառավարման կամ պարզապես մոտիվացիայի պակասի պատճառով այս կամ այն նախաձեռնությունը չի ստացվում: Բայց չէ՞, որ կամքի ուժ ցուցաբերում ենք բոլորս ամեն օր յուրաքանչյուր մեծ ու փոքր որոշում կայացնելիս: Այս էպիզոդում Մենք ու Մենք դիտարկել ենք մեր ուժերն ու կանոնները...
Աշխատանքի և կյանքի հավասարակշռում 08.02.2024 29:08
Այսօր չափից շատ եմ աշխատել... չափից շատ հոգնել եմ.... չափից շատ.... Իսկ ո՞վ է սահմանում աշխատանքի, հանգստի և կյանքի բավարար չափաբաժինը: Հաճախ երկար աշխատանքային օրվանից հետո ընկերների հետ հանդիպման համար անգամ էներգիա չի մնում: Այս էպիզոդում Մենք ու Մենք փորձում ենք գտնել աշխատանքի և կյանքի միջև սահմանագիծը և հասկանալ` ինչ հետևանքներ կարող է ունենալ այն անցնելը:
Հաճոյախոսություններ 01.02.2024 29:14
⁃ Ձեր աչքերը գեղեցիկ են փայլում: ⁃ Իսկ Դուք շատ հմայիչ ժպիտ ունեք: Հաճելի է, չէ՞: Ինչքա՜ն դրական կդառնա աշխարհը, երբ ավելի հաճախ նկատենք լավն ու գեղեցիկը մեր կողքին: Սակայն, ինչպես յուրաքանչյուր երևույթ, այս մեկը ևս ունի իր հակառակ կողմը. չէ՞, որ լինում են իրավիճակներ, երբ հաճոյախոսությունն անտեղի է կամ սխալ ձևակերպված: Այս էպիզոդում Մենք ու Մենք քննարկում ենք լավագույն և վատագույն կոմպլիմենտները,...
Հեռավորության վրա հարաբերություններ 28.01.2024 28:10
Առավելագույնը քանի՞ ժամ կարող եք դիմանալ առանց սիրելիի, իսկ կարո՞ղ եք պատկերացնել ձեր հարաբերությունները կիլոմետրերի հեռավորության վրա: Զգու՞մ եք` ինչպես կարոտեցիք նրան: Այս էպիզոդը հեռավորության վրա հարաբերությունների մասին է կամ այն զույգերի, ում բաժանում են երկրներ ու մարզեր: Ինչպիսի՞ն ենք Մենք ու Մենք հեռավորության վրա:
Ինքնուրույնություն 25.01.2024 30:42
Անկողինը հավաքել ենք, ամանները լվացել, մնում է միայն կոմունալները վճարել. ինքնուրույնության մասին խոսելու ժամանակն է: Քանի՞ տարեկան էիք, երբ առաջին անգամ ընդունվեցիք աշխատանքի: Հիշեք` ինչքան հաճելի էր առաջին անգամ վաստակած գումարը ծախսելը, իսկ միայնակ ճամփորդության գնալը՞: Այս էպիզոդում Մենք ու Մենք չափում ենք մեր ինքնուրույնությունը, հիշեցնում սեփական որոշումներ կայացնելու կարևորության և անկախ լի...
Միայնություն 18.01.2024 28:50
Ե՞րբ ես վերջին անգամ մնացել ինքդ քեզ հետ բացարձակ մենակ: Վաղ թե ուշ բոլորս էլ ուզում ենք աշխարհից կտրվել ու ինքներս մեզ ավելի լավ ճանաչել... ու հենց այդ պահին հայտնվում են բոլոր հնարավոր և անհնար ծանոթ-բարեկամները` իրենց «հո բան չի՞ եղել»-ով ու «բա նորություն չունե՞ս»-ներով: Այս էպիզոդը միայնակ լսելու էպիզոդ է: Փակվե´ք ձեր սենյակում ու լսե´ք, թե ինչ ենք անում Մենք ու Մենք, երբ մենակ ենք:
Օնլայն Ծանոթություններ 11.01.2024 29:57
4,5-5 ժամ․ ահա թե միջինում օրական ինչքան ենք անցկացնում էկրանին գամված։ Մենք ու Մենք ծանոթանում ենք Նրա էջին, շփվում նամակներով և սիրահարվում ձայնային հաղորդագրությանը։ Առցանց աշխարհում հարաբերություններն այլ ընթացք ունեն։ Այս էպիզոդը օնլայն ծանոթությունների, հատուկ հավելվածների, «առցանց սիրո» լավ ու վատ կողմերի մասին է։
Ամանորյա հրաշքներ 31.12.2023 21:44
Հիշու՞մ ես` ինչպես էիր փոքր ժամանակ ուրախանում Ամանորին: Ինչ-որ կախարդական բան կար, որ բոլորիս միավորում էր: Չէ՜, նվերներն ու Ձմեռ պապը մի կողմ, բոլորս հավատում էինք ամանորյա հրաշքին, իսկ թե ով էր դրա հետևում կանգնած, չգիտեինք: Այս էպիզոդում տեղափոխվել ենք մանկություն, փորփրել մեր հիշողությունները ու գտել մեր ուրախության ստեղծողներին: Մեր տոնական էպիզոդի հյուրերը մեր ծնողներն են: Դու ևս այսօր մի ք...
Ֆինանսական հավասարություն 28.12.2023 28:55
Վերջապես աշխատավարձը ստացանք. լավ, բա հիմա կինո՞ գնանք, թե՞ սկսենք գումար հավաքել մեր երազանքների տան համար.... անվերջանալի ֆինանսական հարցեր: Ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, հարաբերություններում ևս կան ֆինանսական հարցեր` սկսած հաշիվը վճարելուց մինչև թանկարժեք նվերներ ու զույգի ընդհանուր բյուջե: Այս էպիզոդում «հաշվարկել» ենք, թե ինչպես կարելի է պահել ֆինանսական հավասարությունը հարաբերություններու...
Ժամանակակից հարաբերություններ 14.12.2023 28:48
Ժամանակակից աշխարհն ամեն վայրկյան փոխվում է, հայտնվում են նոր կանոններ, գաղափարներ և ամենակարևորը՝ նոր ձևաչափով հարաբերություններ: Ինչպիսի՞ն են ժամանակակից հարաբերությունները, ինչպե՞ս են դրանք կոչվում, իսկ գուցե ընդհանրապես պիտակների կարիք չկա: Այս էպիզոդում կարող եք գտնել հարաբերությունների ձեր տարբերակը, լինել ազատ և համարձակ ցանկություններում, Մենք ու Մենք ձեզ հետ ենք:
Կանացի և տղամարդկային էներգիաներ 08.12.2023 29:58
Ամեն առավոտ հագուստի հետ մենք ընտրում ենք նաև օրվա տրամադրությունը, մտքերը և վերջապես էներգիան: Իսկ էներգիան սեռ ունի՞: Ե՞րբ ենք զգում մեզ առավելագույնս կանացի կամ տղամարդկային: Այս էպիզոդում բացահայտում ենք մեր ներսում ապրող էներգիաները և քննարկում կանացիության ու տղամարդկության շուրջ ձևավորված կարծրատիպերը:
Ծնողավարություն 30.11.2023 28:59
Վաղ թե ուշ բոլորիս կյանքում հայտնվում են փոքրիկ մարդիկ, ովքեր փոխում են մեր առօրյան, մտքերն ու հոգսերը: Ծնողավարության լավ և վատ, հեշտ ու դժվար կողմերը հայտնի են միայն մայրիկներին ու հայրիկներին, ում երկար աշխատանքային օրվանից հետո դիմավորում են պայծառ ժպիտները: Այս էպիզոդում Մարիամ Մելիք-Բախշյանի և Գրիգոր Հարությունյանի հետ խոսել ենք ծնողական պատասխանատվության, մանկական տրավմաների ու մեծ կյանքին...
Երևանյան ակտիվ գիշերներ 23.11.2023 30:56
Ակումբներ, փաբեր, երաժշտություն ու երեկոյան զբոսանքներ մայրաքաղաքի լուսավոր կենտրոնում․ սա հայ երիտասարդների մի մասի իրականությունն է ամեն երևանյան երեկո։ Մյուսների համար գիշերը «վախեցնող» է նույնիսկ վարդագույն քաղաքում, նրանք նախընտրում են բազմոցը, թեյն ու ֆիլմերը։ Այս էպիզոդում պարզում ենք , թե ինչպես ենք անցկացնում գիշերները մեր քաղաքում Մենք ու Մենք։
Առաջին ժամադրություն 16.11.2023 26:09
Առաջին տպավորությունը ստեղծում է ծանոթության մթնոլորտը, իսկ առաջին ժամադրությունը որոշում է հարաբերությունների ընթացքը: Իհարկե, ամրագրած ռեստորանն ու թարմ ծաղիկները չեն երաշխավորում ժամադրության հաջողությունը: Հիշու՞մ եք ձեր կյանքի առաջին ժամադրությունը, ինչպե՞ս եք պատրաստվել, քանի՞ անգամ եք ստուգել ժամն ու տեղը: Այսպիսով՝ ի՞նչ ենք ակնկալում Մենք ու Մենք առաջին հանդիպումից: Այս էպիզոդում միասին պ...
Կյանք ամուսնալուծությունից հետո 09.11.2023 30:29
Ամուսնությունը գիտակից և բարդ որոշում է, ամուսնալուծությունը` էլ ավելի: Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ամուսնանում և բաժանվում են ամեն րոպե. սա մեզ համար պարզապես վիճակագրություն է, իսկ մեկ ուրիշի համար` դժվարություններով լի ճանապարհ: Իսկ ի՞նչ է սպասվում դրանից հետո։ Այս էպիզոդում խոսել ենք թե´ այդ ճանապարհի և թե´ ընթացքում հանդիպող մարդկանց մասին: Ինչպե՞ս հաղթահարել բոլոր վախերը, եթե ուզում ես ճ...
Սեռականության մասին խոսելն ամոթ չէ 21.05.2021 32:39
Թվում է՝ վերջին տարիների ընթացքում երիտասարդները չեն խուսափում խոսել տաբու համարվող թեմաների մասին: Սեռական գիտակցության բարձրացու՞մն է դրա պատճառը, թե՞ գրագետ ինֆորմացիայի պակասը: Այս էպիզոդում քննարկում ենք, թե որքանով ենք մենք գիտակից սեռականությանն առնչվող հարցերում, պատրա՞ստ ենք արդյոք խոսել մեզ մտահոգող հարցերի մասին ու լինել ավելի պաշտպանված:
Ես ինձ շատ եմ սիրում, որ կյանքն էլ սիրի 07.05.2021 30:18
Եսամոլության ու քեզ ընդունել-սիրելու սահմանը բավական նուրբ է: Այս էպիզոդում քննարկում ենք՝ ինչպես սկսենք սիրել ու ընդունել ինքներս մեզ՝ չդառնալով չափազանց եսակենտրոն:
Չկա խանդ, չկա՞ սեր 02.05.2021 30:38
Խանդը տարօրինակ զգացողություն է, ասում են՝ չափի մեջ է գեղեցիկ: Երբ չկա խանդ, բողոքում ենք, որ մեզ բավարար չափով չեն սիրում, մտածում ենք՝ կողակիցն անտարբեր է: Իսկ երբ խանդում է, կարծում ենք՝ մեզ չի վստահում, սահմանափակում է... Խանդը, սովորաբար, բացասական դրսևորումներ է ունենում զույգի կյանքում՝ սահմանափակելով անձնական տարածքի, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բայց կարո՞ղ է լին...
30+ ․․․ վերջ էլ երիտասարդ չե՞մ 16.04.2021 37:24
Որքան մոտենում ենք 30-ին, այնքան վախերը շատանում են: Երիտասարդության սահմանը մտածելու առիթ է դառնում. գուցե այլևս շատ բաներ մեզ հասանելի չլինեն, գուցե ֆիզիկական ու արտաքին փոփոխությունները մեր կյանքն անդառնալիորեն փոխեն: Սակայն պետք չէ մոռանալ մեդալի հակառակ կողմի մասին: 30-ն ավելի գիտակից տարիք է, երբ մենք ունենք սեփական փորձառություն ու դրա հենքով ամրացած արժեհամակարգ, որոնք օգնում են գիտակից որ...
Վերահսկողությու՞ն, թե՞ հոգատարություն 09.04.2021 28:34
Ծնողները` հատկապես հայ ծնողները, գերհոգատար են երեխաների հանդեպ՝ անկախ երեխայի տարիքից։ Երբեմն կարող է թվալ, որ նրանք մեզ վերահսկում են, բայց իրենք հաստատ այդ կարծիքին չեն։ Այս էպիզոդում քննարկել ենք ծնողների հետ հարաբերությունների առողջ սահմանները, փորձել ենք հասկանալ՝ ինչպես եզրածել դրանք ու ապրել կյանքը սեփական կանոններով՝ իհարկե, վայելելով հոգատարության ճիշտ չափաբաժինը։
Ռոմանտիկա vs իրականություն 02.04.2021 30:29
Մինչև հարաբերություններ սկսելը մենք կողքից դիտողի դերում ենք ու պատկերացնում ենք, որ մեր հարաբերությունները լինելու են իդեալական՝ ավելի գեղեցիկ, քանի ֆիլմերում, ավելի ռոմանտիկ, քան մեր շրջապատի մարդկանց հարաբերությունները: Իրականությու՞նը... իրականությունն այլ է. երբեմն անսահման տարբեր մեր պատկերացումներից: Փոդքաստի այս էպիզոդում փորձում ենք ներկայացնել կանանց և տղամարդկանց պատկերացում...
Երեխայի ծնունդ՝ մարտահրավեր երիտասարդ ծնողների համար 26.03.2021 37:56
Երեխայի ծնունդը զույգի կյանքում փոխում է ամեն ինչ: Թվում է՝ ոչինչ չի կարող խանգարել երջանկությանը, բայց բացասական էմոցիաներն ու խնդիրները կողքից այդքան էլ տեսանելի չեն: Ինչու՞ են հայրիկները հաճախ փախչում տանից, ինչու՞ է երիտասարդ մայրը մնում միայնակ խնդիրների հետ, ինչպե՞ս պետք է ծնողները կիսեն պարտականություններն ու դիմակայեն նոր մարտահրավերներին՝ լսեք մեր փոդքաստում:
Տո՞ն, թե՞ իրավունքների պաշտպանության օր 19.03.2021 33:33
Մարտի 8-ին կանայք աշխարհով մեկ ակցիաներ, երթեր են իրականացնում՝ մատնանշելով ժամանակակից կնոջ խնդիրները, ուշադրություն հրավիրելով իրավահավասարության կարևորագույն խնդրին: Հայաստանում կանայք նվերներ ու ծաղրիկներ են ստանում՝ ազդարարելով կանանց նվիրված միամսյակի սկիզբը: Արդյո՞ք ժամանակակից աշխարհում դեռ պետք է առանձնացնել ու հատուկ պաշտպանության տակ վերցնել կնոջ իրավունքները: Այս շեշտադրմամ...
Lignende podcasts
Replaio er ikke podcastudgiver; programmernes navne, coverbilleder og lyd tilhører deres ophavsmænd og distribueres via offentlige RSS-feeds.