Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: imradio.am

Autor

Im Radio

Kategorie

Education

Web podcastu

imradio.am

Nejnovější epizoda

26. lis 2026

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android 10 mil.+ stažení · hodnocení 4,7+ iOS už brzy

Epizody

«Խոշոր պլան»․ Համայնքում դասավանդելու քո հերթն է 03.02.2022

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը փնտրում է երիտասարդ մասնագետների, որոնք Առաջնորդության զարգացման ծրագրով պատրաստ են գործուղվել ՀՀ մարզեր և Արցախ։ Համայնքային դպրոցում ծրագրի մասնակիցները դասավանդում են 2 տարի․ հիմա հայտերի ընդունման փուլն է։ Թեմայի մասին զրուցել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտների հավաքագրման ղեկավար Անժելա Գալստյանի և շրջանավարտ–դեսպան Անդրանի...

Սեյրան Յայլախանյանի օրինակը 01.02.2022

«ՄԵՆՔ» ֆեյսբուքյան խումբը ստեղծվել է 2020թվականի սեպտեմբերի 28–ին։ Մինչև Արցախյան 44–օրյա պատերազմի ավարտը խմբի ադամները պայքարում էին ապատեղեկատվության, կեղծ էջերի, ոչ հավաստի լուրերի դեմ։ Խմբի համակարգող Սեյրան Յայլախանյանն ասում է, որ այդ օրերին նրանց հաջողվել է արգելափակել 300–ից ավելի էջերի ու օգտատերերի հաշիվներ։ Պատերազմի ավարտից հետո, Սեյրանը մտածում էր փակել խումբը, բայց խորհրդակցելով մյո...

«Խոշոր պլան». Բնակարան՝ պետության աջակցությամբ 01.02.2022

Երեխա ունեցող ընտանիքները կարող են բնակարան ձեռք բերել պետության օգնությամբ. աջակցության գործիքները տարբեր են՝ կանխավճարի ֆինանսավորումից մինչև մայր գումարի մարում։ Թեմայի մասին զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ:

AURORA, Years & Years, Miles Kane | Բիթրեյթ 28.01.2022

Տարվա առաջին ամսվա վերջին շաբաթները բավական թեժ են ու լեցուն նոր ու բազմատեսակ պրեմիերաներով։ Եթե կհիշես՝ անցյալ տարի տիկտոկում վիրուսային տարձած Runaway երգը, որի հեղինակ-կատարողը AURORA-ն էր, այ ինքը նոր ալբոմ ունի, մյուս սկավառակներն էլ պատկանում են Years & Years-ին ու ինդի երաժշտության վետերան Miles Kane-ին։

IT շաբաթ․ՏՏ զարգացումը Հայաստանի համար պետական անվտանգության խնդիր է 27.01.2022

Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի,–համոզված է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Նրա  խոսքով՝ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել նոր պաշտոնը և ջանք չի խնայի ԱՏՁՄ-ի բոլոր ծրագրերը իրականացնելու համար, քանի որ պատերազմից հետո բոլորս ենք հասկացել, որ տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար ազգային և...

FKA Twigs, The Lumineers, The Wombats | Բիթրեյթ 22.01.2022

FKA Twigs-ի ամենափոփ միքսթեյփից մինչև ինդի-ֆոլք ժանրում սիրված The Lumineers-ի առաջին սինթետիկ ալբոմ ու բրիտանական The Wombats՝ իրենց կպչուն կրկներգերով։ Բիթրեյթում բազմազանություն է։

Անի Ավագյանի օրինակը 21.01.2022

Ֆրանսիայում ծնված և մեծացած Անի Ավագյանի ընտանիքում Հայաստան վերադառանալու խոսակցություններ հաճախ են լինում։ Հայկական միջավայրն անգամ Փարիզում են փորձում պահպանել, տանը միշտ հայերեն են խոսում, իսկ ահա գրել–կարդալ հայկական վարժարանում է սովորել։ Անին մասնագիտությամբ հոգեբան է, արդեն մի քանի ամիս է ինչ «Դեպի հայք» կազմակերպության միջոցով Հայաստանում կամավոր է Տարեցների առողջության և ապահովման կենտրո...

«Խոշոր պլան»․ Կարդալը միշտ նորաձև է 20.01.2022

Հրատարակչությունների խնդիրներն ու ձեռբերումներն են այս անգամ «Խոշոր պլանում»։ Ի՞նչ են կարդում երիտասարդները, ժամանակակից ո՞ր գրողների գրքերն են թարգմանվում օտար լեզուներով և ի՞նչ է սպասվում Գիրք նվիրելու օրը․ թեման քննարկել ենք «Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանի և Առաջին գրական գործակալության գործակալ Էլինա Հարությունյանի հետ։ 

Ռադիոզրույց. Երազանքի այգի 18.01.2022

EU4Culture ծրագիրը իրականացրել է դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է աջակցել մարզային քաղաքներին՝ մշակելու և իրականացնելու Մշակութային զարգացման ռազմավարություններ՝ հետևելով Եվրոպական մշակութային մայրաքաղաքների մոտեցմանը: Մրցույթին մասնակցել են 70 քաղաքներ Արևելյան գործընկերության 5 երկրներից:  Ներկայացված հայտերի գնահատումից հետո Հայաստանից ընտրվել են Իջևան, Չարենցավան և Սևան քաղաքները: Դր...

Կրթաթոշակիս 5000 դրամ գումարը հավաքում էի, որ բիզնեսի մեջ ներդնեմ․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 17.01.2022

Հենց սկզբից Մարիամ Խաշակյանը  չկոտրվեց ու որոշեց փորձել, բայց որքան էլ ճանապարհները տանում էին այլ ուղղությամբ, մեկ է, Մարիամն զգում էր որ հագուստ ստեղծելն իրեն ձգում է։ Մարիամը բիզնեսը սկսել է 5000 դրամով։ Սա ապացույցն է նրա, որ եթե մարդ ցանկանում էմ մի բան ստեղծել, անգամ իր ունեցած քիչ հնարավորություններն էլ ներդնում է։ Մարիամի նպատակների մասին մարդիկ նախապես չեն հիմանում։ Անգամ հարազատները...

Art Ուրբաթ․ 2022-ի ամենասպասված ֆիլմերից 10-ը 15.01.2022

Այս էպիզոդում պատմում ենք 2022 թվականի ամենասպասված ֆիլմերի մասին։ Հիմնվելով կինոկայքերի ռեյթինգների ու ուսումնասիրությունների վրա, առանձնացրել ենք դրանցից 10-ը։ 

IT շաբաթ․ Loyalty Bag․ Առաջին խելացի տոպրակը Հայաստանում 14.01.2022

Թեև պոլիէթիլենային տոպրակները մարդիկ օգտագործում են մի քանի րոպե, բայց բնության մեջ դրանք քայքայվում են 100 –ավոր տարիների ընթացքում, ի տարբերություն մյուս թափոնների չեն ձուլվում և լուրջ վտանգ են ներկայացնում, թե մարդկանց, թե կենդանական աշխարհի համար: «Համայնանքերի կայուն զարդացման նորարակական լուծումներ» ՀԿ նորարարական, այլընտրանքային, շահավետ լուծում է առաջարում․ Loyalty Bag–ը նախատեսված է բազմա...

Սյուզաննա Գյումշուդյանի օրինակը 14.01.2022

Սյունքի մարզի Խնածախ գյուղից է Սյուզաննա Գյումշուդյանը։ «Վիզուալ ինովիացիոն ստուդիա» ՀԿ Գորիսում կազմակերպած վիդեո դասընթացներին է մասնակցել։ Այս ընթացքում սովորել է մեդիագրագիտություն, լուսանկարչական տենիկայի հմտություններն ու  հասցրել կիրառել դրանք։ Նա փոքրիկ տեսանյութերով պատմում է գյուղի բնակիչներին անհանգստացնող խնդիրների մասին։ Առաջինը ջրի խնդրին անդրադարձել, բայց հետո հասկացել է, որ գյ...

«Խոշոր պլան»․ Սփյուռքի «Ներուժը» գալիս է Հայաստան 13.01.2022

2 տարվա դադարից հետո «Ներուժը» Սփյուռքի երիտասարդ ստարտափերներին կրկին կբերի Հայաստան։ Ծրագիրն իրականացնում են «Իմ քայլը» հիմնադրամը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ովքե՞ր կարող են դիմել և ինչպե՞ս է այն նպաստում հայրենադարձությանը․ զրուցել ենք «Ներուժ» ծրագրի ղեկավար Հայկ Ենգիաբարյանի հետ։ 

Մեր «մրցակիցների» խաղերից գրեթե բոլորն ունենք ու միշտ սիրով ենք խաղում․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 13.01.2022

Ավետիք Եփրեմյանը 21-րդ դարի մարդ է բառի բուն իմաստով։ Այդպես համարում ենք ոչ թե նրա համար, որ այս ժամանակաշրջանում է ապրում, այլ նրա, որ գուցե անկախ իր կամքից ներգրավվել է աշխարհում մի մեծ փոփոխության գործընթացում։ Դեռ 2021 թվականի հոկտեմբերին պարզվեց, որ ռեկորդային թվով ամերիկացիներ (մոտ 20 միլիոն) դուրս են գալիս իրենց աշխատանքներից։ Պատճառն առաջին հայացքից պանդեմիան էր։ Դրա ազդեցությունը մարդկան...

Don't Look Up ֆիլմում հնչած երգերը | Բիթրեյթ 11.01.2022

Դու է՞լ ես «Don't Look Up/Մի նայիր վերև» ֆիլմը դիտելիս Shazam-ը ձեռքդ պահել ու երգեր որսացել։ Եթե ոչ, ուրեմն այս էպիզոդը քո բացթողումները լրացնելու համար է։

«Հայուհու» քայլերը վստահ են, խոսքը՝ համարձակ։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 09.01.2022

Անի Շահբազյանն ու նրա քույրը որոշել են Հայաստանում համարձակ խոսք ասել՝ արտադրել կոսմետիկ միջոցներ, որոնք մրցակիցը կլինեն դրսի շուկայի արտադրանքին։ Քույրերի բիզնես գաղափարը վաղուց է եղել։ Երկու անգամ փորձել են սկսել, երկուսն է ձախողվել է։ Նախ համավարակը, հետո չարաբաստիկ 44 օրյա պատերազմը։ Անին խոստովանում է, որ որևէ բան սկսելու ցանկություն չեն ունեցել, բայց Հայաստանի համար դժվարին օրերից հետո երկու...

Նարեկ Սողոմոնյանի օրինակը 07.01.2022

Արցախի Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում է ապրել Նարեկ Սողոմոնյանը։ 44–օրյա պատերազմի հետևանքով նրա ծննդավայր անցել է թշնամու վերահսկողության տակ։ Ընտանիքի հետ ժամանակավոր տեղափոխվել են Սյունիքի մարզի Տաթև գյուղ, 9–րդ դասարանը ավարտելուց հետո էլ Արարատի մարզի Աբովյան գյուղ: Պատմում է, որ այդքան էլ հետ չէ մի քանի դպրոց փոխելը, նոր միջավայրին հարմարվելը, բայց թե Տաթևում, թե Աբովյանում իրեն շատ լավ են...

IT շաբաթ․ «Ձեզնից մեկը» օգնում է աուտիզմով երեխաներին 07.01.2022

18-ամյա Թերեզա Թումանյանը սովորում է Հայ- ֆրանսիական համալսարանի 1-ին կուրսում, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: ՏՏ ոլորտով հետաքրքվում է դեռ 6–րդ դասարանից. առաջին քայլերն արել է դպրոցին կից ռոբոտաշինության խմբակում, հետո Արմաթ ինժեներական լաբորատորիա է հաճախել, Աշտարակի Ստարտափ ակումբ, մասնակցել մի շարք մրցույթների և իր ներկայացրած նախագծերով հաղթել:

«Մարդիկ զարմանում էին, երբ իմանում էին, որ հղի ժամանակ ամենաշատն եմ կարել և վաճառել»․ ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ 05.01.2022

Տարիներ առաջ Լիդիայի ներկայիս ամուսինը, 2014-ի դրությամբ նրա ընկերը, բանակում էր։ Սիրելիի համար տաքուկ գուլպաներ գործելը դարձավ հոբբի, որն էլ հետագայում կամաց-կամաց վերածվեց բիզնես գաղափարի։ Բիզնեսն սկսելուց առաջ Լիդիան մտավախություններ չի ունեցել, որ չի հաջողի, չնայած հստակ պատկերացրել է, որ Հայաստանում ձեռագործ ապրանքների հանդեպ շատերը վերապահումներ ունեն, խնդիրը հաճախ գինն է և ժամանակատար լինել...

«Մեկ ձեռքով ծափ չես տա»․ Հայաստանում շոկոլադ են արտադրում։ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ» 03.01.2022

Հայաստանը վերջին մի քանի տարվա մեջ հասցրեց ուժգին ցնցումների ենթարկվել, դա անհետևանք չէր մնալու, ուստի վիրավոր երկրին պետք է արագ ոտքի հանել։ Անահիտի գլխում այս մտքերը անընդհատ խմորվել են, մի օր էլ հասկացել է, որ գործելու ճիշտ ժամանակն է, եթե ոչ հիմա, ապա հետո գուցե կամ ուշ լինի, կամ էլ չստացվի։ Անահիտ Բեյբությանը ձեռագործ շոկոլադներ է արտադրում Հայաստանում և վաճառում թե՛ այստեղ, թե՛ դրսում։ Անահի...

Կարճ ասած․․լավագույն ձախորդություններն «Իմ ռադիոյում» են 01.01.2022

Այս էպիզոդում «Իմ ռադիոյի» թիմի անդամներն են պատմում իրենց եթերային ձախորդությունների մասին։

Alicia Keys, James Arthur, Orla Gartland | Բիթրեյթ 28.12.2021

Տարվա վերջ է, արտիստները նոր ալբոմներ շատ քիչ են թողարկում: Բայց ես ալբոմներ եմ պեղել, մեկը նոր, մյուսները մեկ կամ մի քանի ամսվա հնության: Լսում ենք դեկտեմբերի 10-ին լույս տեսած Alicia Keys-ի KEYS կրկնակի ալբոմը, իռլանդացի ինդի երգչուհի Orla Gartland-ի առաջին ստուդիական սկավառակը, որը թողարկվել է օգոստոսի 20-ին և James Arthur-ի նախորդ ամիս ծնունդ առած It’ll all make sense in the end-ը:

Կարճ ասած․․սխալ հարսանիքի համար ենք նվագել 27.12.2021

Էրիկը երաժիշտ է։ Դհոլահար։ Մի օր հերթական հարսանիքի ժամանակ նվագելու կեսից պարզում են, որ սխալ հարսանիքի համար են նվագում։ 

IT շաբաթ․ «Startup School Demo Day Winter 2021» 24.12.2021

Օրեր առաջ ամփոփվեց «Startup School Demo Day Winter 2021–ը», որը նախաձեռնել էր Startup Armenia հիմնադրամը։ Միջոցառման ընթացքում Startup School–ի 13–16 տարեկան պատանիները ներկայացրեցին իրենց նորարարական գաղափարները և ժյուրիի քվեարկությամբ լավագույն 3 թիմերը ստացան 500–1500 դոլար մրցանակ։ Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց KitsKit ստարտափը, որի նպատակն է կանխել հեռուստացույց դիտող կամ համակարգչով խաղաց...

Poslouchej podcast Իմ ռադիո v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály