Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: imradio.am

Autor

Im Radio

Kategorie

Education

Web podcastu

imradio.am

Nejnovější epizoda

26. lis 2026

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android 10 mil.+ stažení · hodnocení 4,7+ iOS už brzy

Epizody

Աստղիկ Հարությունյանի օրինակը 25.03.2022

Երեխաների մոտ բնության նկատմամբ սեր սերմանալու, հայրենիքի գողտրիկ անկյուներին ծանոթացնելու նպատակով Աստղիկ Հարությունյանը «Խոխա» արշավներ է կազմակերպում։ Դրանք նախատեսված են 7–14 տարեկանների համար, բայց խմբին միանում են ավելի փոքր տարիքի երեխաներ։ Ճանապարհներին ծանոթ լինել, տեղանքում ճիշտ կողմանորոշվել, ճկուն լինելը․ սրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են ուղեկցորդ լինելու համար, բայց ե...

Charli XCX, ROSALÍA, GAYLE | Բիթրեյթ 24.03.2022

Այսօր Բիթրեյթում իշխում են կանայք՝ իսպանացի ROSALÍA-ն իր տարվա լավագույնը ճանաչված ալբոմով, բրիտանացի Charli XCX-ն իր փոփ կատարելությամբ ու տիկ-տոկի հայտնի abcdefu երգի կատարող GAYLE-ը՝ դեբյուտային մինի սկավառակով։

«Խոշոր պլան». Մեկնարկում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը 22.03.2022

Մագիստրոսայի նոր հնարավորություն՝ երիտասարդների համար. «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել է «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը: Դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով:  Մագիստրոսական նոր...

IT շաբաթ․ Երիտասարդները Լուսագյուղում խելացի կանգառ են տեղադրել 21.03.2022

Արդեն մեկ ամիս է, ինչ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում տեղադրվել է «խելացի» կանգառ: Իմ ռադիոյի տաղավարում են երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներ Սեդա Գրիգորյանն ու Մարիամը Խանչալյանը:

Հակոբ Միկոյանի օրինակը 18.03.2022

Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից 20 տարի ամեն օր մեկ պարկ աղբ է որոշել հավաքել մասնագիտությամբ զինվորական, ռադիոինժեներ «Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Միկոյանը։ Անկախ նրանից թե, ինչ կարգավիճակում կամ որտեղ կլինի խոստացել է՝ բնությունը մաքրել աղբից։ Իր նպատակը ոչ միայն որևէ տարածք աղբից մաքրելն է, այլև մարդկանց գիտակցությանը բարձրացնելը։  Հաճախ լինում են դեպքեր, երբ...

Stromae, Dolly Parton, Sevdaliza | Բիթրեյթ 18.03.2022

Էլ որտե՞ղ նույն տարածությունում կարելի է հանդիպել աֆրոբիթերով ֆրանսիական երաժշտության, ամերիկյան հին ու բարի քանթրիի և էլեկտրոնային ֆյուժնի: Իհարկե, միայն Բիթրեյթում: Լսում ենք Stromae, Dolly Parton և Sevdaliza:

Art Ուրբաթ․ Մշակութային նորություններ աշխարհից եւ հարցազրույց կոշիկի դիզայներ Հայկ Անանյանի հետ։ 13.03.2022

Ռուս-Ուկրաինական կոնֆլիկտը շարունակում է ազդեցություն թողնել նաեւ մշակույթի վրա։ Էրմիտաժը խնդրել է Իտալիաական թանգարաններին վերադարձնել 25 կտավ, որոնք նախկինում նվիրաբերվել են իրենց ցուցահանդեսների համար։ Ամերիկյան «Hearst» ընկերության որոշմամբ , հետ են կանչվել «Cosmopolitan», «Elle», «Harper's Bazaar», «Esquire» եւ «Men's Health» ամսագրերի լիցենզիաները։ Ամսագրերի ապրիլյան համարները ռուսաստանում կ...

Oliver Tree, Foxes, Spoon | Բիթրեյթ 11.03.2022

Երբ տիկտոկային էմոն խառնվում է նախորդ դարի դենս բիթերի ու ռոքնռոլի հետ: Կարճ՝ մոտավորապես այն մասին, թե որտեղից ուր ենք գնալու ու ինչ ենք լսելու: Ձայնապնակը զբաղեցնում են Oliver Tree-ն, Foxes-ն ու Spooն խումբը:

Avril Lavigne, Alt-J, Mary J. Blige | Բիթրեյթ 09.03.2022

Բիթրեյթի շրջանակներում շատ տարբեր երաժշտական ժողովածուների հետ ենք ծանոթանում ու պետք է ասեմ, որ այսօրվա նորություններից մեկը 2022-ին դեռևս թողարկված իմ ամենասիրելի ալբոմն է, խոսքը Alt J-ի նոր՝ The Dream սկավառակի մասին է: Մյուս թողարկումները պատկանում են Avril Lavigne-ին և Mary J. Blige-ին: Ժանրային հրավառություն է մեզ մոտ:

Զարուհի Խլոյանի օրինակը 07.03.2022

17–ամյա Զարուհի Խլոյանը Վարդենիսի երիտասարդ նախաձեռնող սոցիալ–կրթական նախաձեռնության հիմնադիրն է։ Սկզբում համաճարակը հետո պատերազմը խոչըդոտեցին նախաձեռնության ակտիվ գործությունեությանը։ Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ տարբեր ծրագրեր են իրականացնում։ ՎԵՆ–ը ունի մշակութային «Խորակումբ» խմբակ, որը դարձել է կամուրջ հայտնի գրողներին և ստեղծագործական աշխարհում առաջին քայլեր անող երիտասարդների միջև, կազմա...

«Խոշոր պլան». Երիտասարդներն իրական բիզնես խնդիրներ լուծելու հնարավորություն ունեն 06.03.2022

Երիտասարդները երկրորդ անգամ հնարավորություն ունեն գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու իրական բիզնես խնդիրներին լուծում առաջարկել. մեկնարկում է CaseKey մրցույթը։ Կարող են մասնակցել 17-25 տարեկան ուսանողները և շրջանավարտները, որոնք 72 ժամում պետք է առաջարկեն լուծումները։ Մասնակցությունն անվճար է. կարող եք դիմել այստեղ։ Թեմայի մասին զրուցել ենք Nation in action հարթակի հիմնադիր, CaseKey բիզնես...

Art Ուրբաթ․ Էյֆորիան չկարողացավ գերազանցել «Գահերի խաղի» ռեկորդը: 05.03.2022

Հայտնի են այն աստղերի անունները, որոնք կհայտնվեն Oսկարի բեմում՝ հիմնական հաղորդավարների հետ։ Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քևին Քոսթները, Զոի Կրավիցը, Ռոզի Պերեսը կլինեն այս տարվա մրցանակաբաշխության համահաղորդավարներ։ Երկրորդ եթերաշրջանի ֆինալից հետո, «Էյֆորիան» դարձել է HBO-ի երկրորդ ամենադիտված սերիալը։ Ամերիկյան դպրոցականների կյանքի , կախվածությունների ու դեպրեսիայի մասին սերիալը չի կարողացել անցնել մ...

«Խոշոր պլան». Հավասար հնարավորություններ՝ երեխաների համար 03.03.2022

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին օգնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ակտիվ գործակցում է հասարակական կազմակերպությունների հետ։ Շուրջօրյա խնամքի կազմակերպություններից բացի փոքրիկների համար գործում են նաև ցերեկային կենտրոններ։ Այդ ամենից զատ, կառավարությունն ակտիվ աշխատում է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Թեման «Խոշոր պլանում» քննարկել ենք Ա...

Art Ուրբաթ․ 11-ամյա հայուհին հեղինակավոր մրցույթի եզրափակչում է 26.02.2022

Այս թողարկմանը լսեք՝  դերասան, ռեժիսոր Շոն Փենը մեկնել է  Ուկրաինա՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին  վավերագրական ֆիլմ է նկարահանելու։ Հոլիվուդյան փառքի ծառուղում կավելանա ես մի այստեղ։ Փերվարի 28-ին այստեղ կբացվի Բենեդիկտ Քամբերբեթչի աստղի բաղման արարողությունը։Բրիթնի Սփիրսը պատրաստվում է գիրք գրել, որտեղ կկիսվի հուշերով ու կպատմի իր պատմությունը ու կկիսվի իր հուշերով։Ռայան Մ...

Art Ուրբաթ․ Նորություններ Օսկարից ու Եվրատեսիլից, հարցազրույց Աննա Սալոմեի հետ 24.02.2022

Վերջապես հայտնի են այս տարվա հաղորդավարները: Լոնդոնում Կուրտոյի պատկերասրահը հայտնվել է քննադատությունների թիրախում՝  Վան Գոգի ցուցահանդեսի ընթացքում ներկայացված  հուշանվերների պատճառով:Էստոնիան եվրատեսիլ 2022-ում ներկայացնելու է հայազգի երգիչ, Էստոնիայի Տարտու քաղաքի Mashtots Tartu-Tallinn հայկական կիրակնօրյա դպրոցի շրջանավարտ, «Դվին» քառյակի երգիչ Ստեֆան Այրապետյանը: Աննա Սալոմեն մեկնա...

IT շաբաթ․ «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» 23.02.2022

62 երկրից կազմված արհեստական բանականության ինդեքսում այժմ Հայաստանը 57-րդն է, իսկ 2020-2021 թին դեռևս չկար: Այս մասին «Հայաստանի գիտության և նորարարական  էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկմանը նշեց FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը և հավելեց, որ հիմնադրամի նպատակն 5 տարվա ընթացքում Հայաստանը ընդգրկել  Rising star խմբում, իսկ դրա համար պետք է շատ աշխատել։

«Խոշոր պլան»․ Փորձի՛ր ուժերդ մաքսային համակարգում 17.02.2022

Պետական եկամուտների կոմիտեի ամբողջովին փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Նոր չափանիշներով մասնագետներ պատրաստելու համար անցկացվելու է դասընթացների շարք․ դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր (3 տարի ժամկետով) և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Թեմայի մասին զր...

«Խոշոր պլան». 100 գաղափար Հայաստանի համար 16.02.2022

ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը։ Գիտությամբ զբաղվող երիտասարդները յուրաքանչյուր տարի հնարավորություն են ստանում նորարարական լուծումներ առաջարկել գոյություն ունեցող խնդիրներին։ Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: Թեմայի մասին զրուցել ենք ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթությ...

Ռադիոզրույց. Նվիրիր ծառ 14.02.2022

«My Forest  Armenia» բնապահպանական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին՝ նպատակ ունենալով  մեծացնել Հայաստանի անտառածածկը՝ ծառատնկման և խնամքի միջոցառումների միջոցով։ Իր գործունեության  2,5 տարվա ընթացքում կազմակերպությունն իրականացրել է շուրջ 150 հեկտար տարածքի անտառապատում՝ տնկելով ավելի քան 385․000 ծառ Լոռու և Տավուշի մարզերում՝ բարերարների, կորպորատիվ գործընկ...

Art Ուրբաթ․ Սեպտեմբերը նշվում է որպես աֆրոամերիկյան պատմության ամիս 12.02.2022

Այս թողարկմանը կարող եք լսել նորություններ կինոաշխարհից՝ Օսկարի հիմնական անվանակարգերի հավակնորդները, Ադամ Դրայվերի նոր դերն ու հայկական ֆիլմը՝ ռուսական մրցանակաբաշխության նոմինանտ։   Հարցազրույցն այս թողարկմանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Մարշա Աութլոյի հետ է․ նա պատմում է Աֆրոամերիկյան պատմության ամսվա մասին։ 

IT շաբաթ․ «Gestures.ai»-ը նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար 11.02.2022

Ժեստերի լեզուն լսելի դարձնելու նպատակով վանաձորցի երիտասարդները համախամբվել են մեկ գաղափարի շուրջ։ Արդեն մի քանի ամիս է, ինչ ինժեներ–ծրագրավորող Արփինե Սարգսյանը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի իր ներկա և նախկին 3 ուսանողի հետ ստեղծել է «Tiny» ստարտափը, որի առաջին նախագիծը «Gestures.ai»-ն է։ Այն նախատեսված է լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Նպատակն է մեկն է՝ ստեղծել շփման հեշտ և արդյ...

Bastille, Mitski | Բիթրեյթ 10.02.2022

Բիթրեյթի այսօրվա էպիզոդն անվանում եմ ֆուտուրիստական էլեկտրոփոփի և զղջացող ալտերնատիվի սինթեզ: Եթե ավելի մարդկային լեզվով ասեմ՝ լսում ենք բրիտանական Bastille խմբի և ճապոնական արմատներով ամերիկացի երգչուհի Mitski-ի նոր ալբոմները:

Ռադիոզրույց. Իմ գաղտնի գրքասեր 08.02.2022

Սիրո տոնն անակնկալներ մատուցելու համար հարմար առիթ է, և Բուկինիստ գրախանութն այս հարցում օգնում է գրքասերներին: Փետրվարի 1-10-ը ներառյալ Ձեր սիրելիի համար կարող եք գնել գիրք և գաղտնի բացիկի վրա թողնել նրա կոնտակտային տվյալները: Մնացածը կանեն խանութի աշխատակիցները: Ծրագրի մանրամասները պատմելու համար Իմ ռադիոյի տաղավարում են Նոյեմի Անդրեասյանը և Հեղինե Մեդոյանը:

Art Ուրբաթ․ հայկական բրենդը տպավորում է օրգանիկ խնամքի սիրահարներին արտերկրում 08.02.2022

Art Ուրբաթ-ի այս թողարկմանը շատ հետաքրքիր զրույց ենք ունեցել BBA Organic՝ օրգանական խնամքի միջոցներ արտադրող բրենդի հիմնադիր Ասյա Գրիգորյանի հետ։ Ասյայի ստեղծած պրոդուկտները ունեն բացառապես բուսական ծագում ու այն եզակի միջոցներից են, որոնք իրապես համապատասխանում են ՝ ոչ տոքսիկ սահմանմանը։ Բրենդն ու դրա գաղափարախոսութունը այնքան են տպավորել  KIckstarter հարթակի օգտատերերին, որ հասցրել է հավաքե...

MØ, Maverick Sabre | Բիթրեյթ 05.02.2022

Սա այն էպիզոդներից է, որում չկան մեծ պրեմիերաներ, քանի որ ընտրածս արտիստներն այդքան էլ հայտնի չեն հայաստանցիների շրջանում: Թեև վստահ եմ` նրանց մասնակցությամբ գոնե մի երգ լսած կլինես, ուղղակի տեղը չես բերի: Դանիացի MØ և շոտլանդացի Maverick Sabre. Բիթրեյթի երգացանկում նրանք են:

Poslouchej podcast Իմ ռադիո v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály