Anna Velitsyan
Deep Parenting
Ծնողությունը խորքից | Առաջին հայալեզու podcast-ը ծնողավարության մասին։ Անկեղծ ու խորը զրույցներ ծնող լինելու մասին՝ ասելիք ունեցող հյուրերի հետ։ Նախագիծը՝ Parenting School Armenia-յի։ Ամեն չորեքշաբթի, 20։00-ին 📌 YouTube surl.li/kefgmx 📌 Instagram surl.li/jozoac 📌 Facebook surl.lt/muszfn 📌 TikTok surl.li/mzepar 📌 Spotify surl.li/uvylhu 📌 Apple Podcasts surl.li/nmtduz -----------------------------
Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: parenting.am
Kde poslouchat?
Podcasty v aplikaci Replaio Radio Už brzyPodcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty
Epizody
ՇՈՒՇԱՆ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ․ «Ընտանիքում ստացած բացական երբեք չես լրացնի» 30.07.2024 1:02:55
Հայտնի «Կերպարից դուրս» հարցազրույցների շարքի հեղինակ և վարող, 2 տարեկան Լուսիայի մայր Շուշան Ռաֆայելյանի հետ խոսել ենք մայրության ոչ պուպուլյար կողմերի, ցավոտ «առաջին փորձառության», ենթադրվող անսահման սերը չզգալու և ապա դրա բերկրանքն ու անկրկնելիությունը ապրելու, անպայմանական սիրո բարդությունների, նորածիններին «կներես» և «շնորհակալ եմ» ասելու իմաստի, երեխաների տարածի ու տվածի, ժամանակակից անառողջ...
ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ․ «Անկեղծությունն է, որ տալիս է կիսվելու ապահովություն» 20.07.2024 59:59
Գրող Նարինե Աբգարյանի հետ զրույցն ստացվել է այնպես, ինչպես Նարինեի բոլոր գրվածքներն են՝ հետաքրքիր, հուզիչ, բարի և պարտադիր հույսով լի։ Խոսել ենք երեխայի հետ «առանց արգելակների» անկեղծ լինելու ու դրա պտուղների, որդուն՝ Էմիլին Նարինեի տված ամենակարևոր արժեքների, ինքնաբավ ու ինքնուրույն երեխա մեծացնելու ձևերի, մեր հայ ազգի ու նրա դիմակայության և այդպես շարունակ։ Ներողություն ենք խնդրում ձայնի որակի հ...
ԱՐԵՎԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ․ «Երեխան մեր կյանքը չի փոխարինում» 10.07.2024 53:37
Երեք հրաշք մարդուկների մայր, լուսանկարիչ, բլոգեր Արևիկ Մարտիրոսյանի հետ զրույցը հարուստ է խորը ինսայթներով առ այն, թե ինչու է կարևոր հայկական ինքնուրությունը, օրվա ռեժիմն ու կարգուկանոնը, երեխաներին no matter what սիրելը, կին-ամուսին հարաբերություններին ժամանակ հատկացնելը ու ինքնդ քեզ ժամանակ հատկացնելը։ Վայելեք ու տարածեք ) ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Yeremyan Products https://yeremyanproducts.com http...
ԳԵՎՈՐԳ ԹԱՄԱՄՅԱՆ․ «Պարտավոր ենք ավելի լավ երկիր թողնել երեխաներին» 30.06.2024 47:04
Երկու չքնաղ դստրիկների հայր բժիշկ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանի հետ զրույցը ստացվեց ոչ այդքան ծնողությունից, որքան երեխաների հիվանդությունների ծանր թեմայից, Հայաստանում մանկական արյան քաղցկեղի ստատիստիկայից, երեխաներին լավ երկիր թողնելու, այլ ոչ թե նրանց ուսերին բարդ ապագան բարդելու մեր պարտականությունից և էլի լիքը բաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://w...
ՎԱՐԴՈՒՀԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել» 20.06.2024 1:00:41
Աշխարհի TOP 3 մեցցո-սոպրանոներից մեկը՝ մեր հայրենակցուհի Վարդուհի Աբհարամյանին երջանկություն ունեցա "բռնացնելու" Հայաստանում։ Զրուցեցինք աշխարհի հռչակավոր օպերային բեմերի և ընտանիքի համադրության, դրսում հայ երեխա մեծացնելու և հայկական դաստիարակության "հակառակ երեսի", "կարոտ" բառի իմաստների, ոչինչ փոխել չկարողանալու, բայց և ոչնչի համար չզղջալու մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www....
ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «Փորձում ես ինքդ քեզ շտկելով, երեխային շտկել» 10.06.2024 55:41
Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 10 տարեկան Եվայի մայր Նարինե Գրիգորյանի հետ խոսեցինք ցանկացած տարիքում մեր ծնողներից կախված լինելու, երեխաներին "չհերիքելու" ու աշխատանքը խենթի պես սիրելու, ամենաբարկացած պահերին "խաղալու", կանանց՝ տղամարդ դառնալու ու տղամարդկանց՝ կին դառնալու դժբախտության, նախ մեզ շտկելու և ապա երեխաներից պահանջել...
ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆ․ «Երեխաները մեր կյանքում հնարավոր լավագույն ներդրումն են» 30.05.2024 50:59
Հասարակական և քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի հետ զրույցը առանձնացավ երեխա ունենալ-չունենալու դիլեմայի, չորս երեխաների հետ Հայաստան տեղափոխվելու դժվարությունների, երեխաներին հնարավոր լավագույնը տալու ու դրա դիմաց չճնշելու, ազատության կարևորության մասին խորը մտորումներով։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://w...
ԱՐՈՒՍԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ․ «Առողջ հարաբերությունների հիմքով՝ ամուր ընտանիք» 20.05.2024 57:06
Հայտնի ու սիրված DJ, առողջապահական ու բնապահպանական բազմաթիվ բարեգործական ու կամավորական նախաձեռնությունների հեղինակ, Teens Live և Parents Live նախագծերի կոորդինատր և ղեկավար Արուսիկ Մկրտչյանի հետ ունեցել ենք ցավոտ, երբեմն ավեորդ անկեղծ, խորը գիտակցումների տեղիք տվող զրույց։ Խիստ չդատեք, հեշտ չէր․․․ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idram...
ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ․ «Անկեղծության շնորհիվ է ձևավորվում հեղինակությունը» 10.05.2024 54:39
Երեք չքնաղ դստրերի մայր, IDBank-ի և Իդրամի հաղորդակման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի հետ խոսել ենք ծնողական հեղինակության, անհանգստությունները երեխաներին փոխանցելու, նորմալ ծնող լինելու համար ուժ գտնելու, մեր մանկության ու մեր երեխաների մանկության տարբերությունների, բնության հետ անփոխարինելի կապի մասին։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.co...
ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ․ «Ծնողական սերը ինքնակրթությունն է» 30.04.2024 1:16:35
Դերասան, հաղորդավար, գեղեցիկ և անսահման վառ ու դրական անձնավորություն Հերմինե Ստեփանյանի հետ զրույցն առանձնացել է "իրերն իրենց անուններով կոչելու", մեր ներսի երեխային ոչ մի դեպքում չկորցնելու, երեխաներին "հանգիստ թողնելու" ու ծնողության ողջ պրոցեսը վայելելու նուրբ արվեստի մասին բուռն քննարկում-զրույցով։ Դո՛ւք ևս վայելեք! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://...
ՄԵՍՐՈՊ ՔԱՀԱՆԱ ԱՐԱՄՅԱՆ ․ «Արժեքները սերմանելով է, որ կարող ենք տալ ազատություն» 20.04.2024 1:01:41
Քահանա, աստվածաբան, գիտնական, պրոդյուսեր, հասարակական գործիչ և ուսուցիչ տեր Մեսրոպ քհն Արամյանի հետ խոսել ենք իր յոթ զավակների հետ հայրական փորձի, նրանց հոգևոր հենարան լինելու, երեխաներին "բաց թողնելու", բայց մինչ այդ պարտադիր կարևոր հենք դնելու, կրթության, գիտության և այլ թեմաներից։ ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://w...
ԵԳՈՌ ԳԼՈՒՄՈՎ․ «Երեխաներին պետք է թևեր տանք, ազատությունը՝ չսահմանափակենք» 10.04.2024 1:11:28
Ռադիո Վանի սիրված հաղորդավար Գոռ Գրիգորյանի (Եգոր Գլումովի)՝ չորս զավակների հոր հետ մի քիչ փիլիսոփայել ենք, մի քիչ հումոր արել, ու մի ահագին անկեղծացել 9-ից 23 տարեկան երեխաներին մեծացնելու սիրելի ու բարդ կողմերի մասին։ Ինչպես ինքն է՝ հուզական, բաց ու անկեղծ, այդպես էլ, իհարկե, մեր զրույցը ) Սրտիկեք ու տարածեք, թող կարևորի մասին զրույցները շատերին հասնեն! ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https:/...
ՍԻՐՈՒՆ ՄԻՆԱՍ․ «Երեխաները մեր մեջ ընդգծում են գեղեցկությունը» 30.03.2024 59:33
Eden էսթետիկ բժշկության կենտրոնի, Siroon Skin Bar-ի, Routine մաշկի խնամքի միջոցների հիմնադիր Սիրուն Մինասի հետ խոսել ենք երեխաների ծնվելուց հետո մեր մեջ գեղեցիկը նկատելու, նախադեպեր գտնելու և դրանց վրա հիմնվելու, ընտանիքում եղած կամ չեղած սերը երեխաներով պահելու, Սիրունի մանկության փորձառության և շատ այլ բաներից։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior h...
ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ «Ուզում եք մեզ լավ լինի, բայց չգիտեք՝ որն է մեզ համար լավ» 20.03.2024 52:43
Դեռահաս Լեյլի Խաչատրյանի հետ խոսել ենք այն ամենից, ինչ մենք կուզեինք հարցնել մեր դեռահասներին, բայց քաշվում ենք, ամաչում ենք, չգիտենք՝ ինչպես։ Բոլոր ներկա ու ապագա դեռահասների ծնողներին՝ պարտադիր նայելու։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://w...
ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ․ «Երեխայի վստահությունը չկորցնելը ամենակարևորն է» 10.03.2024 1:09:06
Հայաստանի ամենահայտնի փոդքաստեր, rearrange փոդքաստի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք երիտասարդ պապայության իր փորձից և համոզմունքներից, որոնցից շատերը ապշեցնող կերպով իմաստուն են։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport Wellness Center http://www.insport...
ՆԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ «Չկա մի բան, որ դու անես, ու ես քո կողքին չլինեմ» 29.02.2024 1:06:19
«Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության հիմնադիր, Հանրապետական վերականգնողական կենտրոնի և «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն, երեք զավակների մայր Նարինե Մանուկյանի հետ խոսել ենք հատուկ կարիքներով երեխա մեծացնելու, ընտանիքի մյուս երեխաներին «հերիքելու», երեխաների կողքին ամեն խնդրի դեպքում ամուր կանգնելու, դպրոցում խնդիրների, հավատը չկորցնելու և մի շատ զավեշտալի պատմության մասին...
ԴԱՎԻԹ ՅԱՆ․ «Երեխաները կգտնեն ճիշտ ձևը ապրելու ռոբոտների հետ» 20.02.2024 53:53
Դավիթ Յանը աշխարհի ամենահայտնի հայերից է ՏՏ, արհեստական բանակության և ռոբոտաշինության ոլորտներում։ Դավիթը պատկերացնում է աշխարհը մեզանից լրիվ այլ կերպ՝ մեծ ու ռոբոտների հետ սերտ համագործակցության մեջ։ Դավիթի հետ զրուցեցինք երեխաներին փոքրուց ճիշտ սնվելու սովորույթներ փոխանցելու կարևորության, ռոբոտների հետ նույն տան մեջ ապրելու, արհեստական բանականության հետ լեզու գնտելու ու ապագայի աշխարհը հանգիստ...
ԱՆԱԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆ․ «Երեխա ունենալու համար պիտի պատրաստ լինես ֆիզիկապես, հոգեպես, ֆինանսապես» 10.02.2024 1:10:20
Դերասանուհի և բարեգործ Անաիս Սարդարյանը, ինչպես միշտ, բաց ու անկաշկանդ պատմեց մեզ իր ծնողության փորձառության, ծանր օրերի, լուսավոր կետերի մասին հումորով, թեթև, երբեմն հուզիչ, երբեմն էլ կտրուկ դիրքորոշումներով, բայց էլի անկեղծ։ -------------- ՓՈԴՔԱՍՏԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.facebook.com/idramjunior https://www.instagram.com/idramjunior ... InSport We...
ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ․ «Ծնող լինելը ամենադժվար տրվող առաքելությունն է» 30.01.2024 1:03:27
Հազարավոր մանուկների և երեխաների «ամենայն հայոց» մանկաբույժ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն, ԱԱԻ-ի ընդհանուր մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ Ղազարյան Հրաչուհի Ալբերտովնայի հետ խոսեցինք երեք երեխաների բժիշկ մայր լինելու բոլոր կողմերից՝ սկսած սեփական երեխաներին հիվանդ օրերին չհերիքելուց, վերջացրած նրանց միմյանց հետ ոչ մի դեպքում չհամեմ...
ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆ․ «Լինել երեխայի ազատության և պատասխանատվության հովանավորը» 20.01.2024 1:13:31
«ReArmenia» համագործակցության հարթակի տնօրեն և հինգ երեխաների հայր Գևորգ Պողոսյանի հետ խոսել ենք շատ երեխա ունենալ-չունենալու դիլեմայից, երեխաներին ազատություն տալուց, պատասխանատվություն ձևավորելուց, փողի հետ վարվել սովորեցնելուց, փոքրուց բարեգործության վարժեցնելուց ու էլի շատ ոգևորող ու սթափեցնող թեմաներից։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior https://www.fac...
ԱՐԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ․ «Չպետք է թողնենք, որ հիասթափությունը գերակշռող լինի» 10.01.2024 1:00:14
«Մեդիամաքս» մեդիաընկերության տնօրեն, երկու դստրերի հայր Արա Թադևոսյանի հետ խոսեցինք Սովետի մեր մանկության ու այսօրվա մանկության տարբերությունների, երեխաներին սահմանափակելու մեր իրավունքի և դրա բացասական կողմերի, պապայի դերի, երեխայի հետ առճակատման, նրանց հետ որակյալ ժամանակ անցկացնելու և, իհարկե, մեդիագրագիտության մասին։ -------------- ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ Idram Junior https://www.idram.am/idram-junior ht...
ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆ․ «Իմ լավագույն ուսուցիչը երեխան է» 30.12.2023 1:06:00
"Տոնացույց" մշակութային կենտրոնի հիմնադիր, երաժիշտ Հասմիկ Բաղրամյանի հետ խոսեցինք երեխաներին արմատներին հաղորդ դարձնելու կարևորթյան, հեքիաթների սիմվոլիզմի, բնության հետ կապի, բաց լինելու, ծեսերի ու ավանդույթների կարևորթյան մասին։
ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ «Իմ պարտականությունը որպես ծնող կոնցեպտներ ներդնելն է» 20.12.2023 1:12:52
Նստեցինք ու լուրջ գաղափարներից, բայց թեթև ու հավես խոսեցինք Loft ՀԿ-ի նախագահ Արևիկ Համբարձումյանի հետ, ով, թեև երիտասարդ (ընդամենը 3 տարվա) մայր է, բայց իր անձի ու մտքերի ողջ խորությամբ խոսեց պարտադիր խորհելու հիմնաքարային թեմաներից։
ՎԱՀԵ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ․ «Երեխային պիտի տաս հնարավորություն, չպիտի բանտարկես» 10.12.2023 1:08:25
Հայկական ամենաբարի ու ճանաչված բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ խոսել ենք իր չորս զավակների դաստիարակության հարցում իր ներգրավվածության, երեխաների մոր անփոխարինելի դերի, երեխաներին սիրող ծնող լինելու բանաձևի, ծնողական երազանքների իրականացման ճանապարհի, երեխաներին "ճիշտ" համոզելու, աղջիկների հայ լինելու առանձնահատկությունների մասին։
ԱՍՏՂ ՆԱԴԻՐՅԱՆ․ «Մի մոռացեք խնամել ձեր ներքին երեխային»․ 30.11.2023 1:07:38
Բոլոր հայ մամաների "քնի փերի" Աստղ Նադիրյանի հետ խոսել ենք մամայության ծանր շրջանների, դրանց հաղթահարման իր փորձառության, ծնողական մեղքի զգացման ու դրանց օգնող միջոցների, մեր ներսի ծայրահեղությունների մասին, և ամենակարևորը՝ անկեղծացել ենք մեր ներսի երեխային տեսնելու, լսելու ու նրա պահանջմունքները բավարարելու վրա։
Podobné podcasty
Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály