Ara Chalabyan, Artyom Zakaryan
Պարզից պարզ
«Պարզից պարզ» հաղորդման շրջանակում Արա Չալաբյանը պարբերաբար կիսվելու է իր գիտելիքով և փորձով, խոսելու է ամենատարբեր թեմաներից՝ ֆինանսներ, փող, մենեջմենթ և այլն։ Արա Չալաբյանը դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի» նախագահն է, «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի փորձագեռ։ 15+ տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում` զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։Առաջիկայում Ձեզ սպասվում է նաև փոդքասթ ամենատարբեր ոլորտների մասնագետների հետ։
Обов'язково відвідайте сайт подкасту та підтримайте його автора: podcasters.spotify.com
Автор
Ara Chalabyan, Artyom Zakaryan
Категорія
Сайт подкасту
Останній епізод
10 лип 2026
Де слухати?
Подкасти в застосунку Replaio Radio Уже незабаромПодкасти незабаром з'являться в застосунку. Встановіть уже зараз і першими побачте зовсім новий погляд на подкасти
Епізоди
#13 Ամեն ինչ հարկերի մասին. մաքուր ու կեղտոտ աշխատավարձեր 06.11.2024 1:09:21
Այսօրվա հյուրը «Վիրտուոզ» խորհրդատվական ընկերության հիմնադիր Համլետ Դանիելյանն է, ում հետ խոսել ենք հարկատեսակների, եկամտահարկի մասին մեր քիչ իրազեկվածության, մաքուր ու կեղտոտ աշխատավարձերի, սպասվող հայտարարագրման, ՏՏ ոլորտի արտոնությունների, մաքսային գործարքների և շատ այլ թեմաների մասին։
#12 Փողի հոգեբանությունը. ներդրումային ռազմավարության գործիքներ, ֆինանսական վարքագիծ, ոչ գծային ռիսկերը 31.10.2024 1:07:18
Այսօրվա հյուրը ֆինանսական խորհրդատու և ստարտափ ձեռներեց Հայկ Գրիգորյանն է, ում հետ զրուցել ենք ԱՄՆ-ի և ՀՀ-ի փողի հոգեբանության, ներդրումային ռազմավարության գործիքների, ֆինանսական վարքագծի, Ներդրումային ակումբների, ներդրողների տեսակների և գործիքների մասին։
#11 Վաճառքի բացասական ընկալումները, միջազգային բրենդների տեղայնացումը, ֆինանսի և վաճառքի հակասությունը 31.10.2024 1:01:02
Այսօրվա հյուրը «Պեպսի Կոլա Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանն է, ում հետ զրուցել ենք` Բիզնեսում օբյեկտիվություն պահելուց, Չափորոշիչներ սահմանելուց, Միջազգային բրենդների տեղայնացումից, Ֆինանսների և վաճառքի հակասության և շատ այլ հարցերի շուրջ։
#10 Բանկերն այսօր. թվայնացումը, աշխատատեղերի կրճատումը, տեղեկատվական անվտանգություն 26.08.2024 58:42
Այսօրվա հյուրը «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի տնօրեն Հայկ Ստեփանյանն է, ում հետ զրուցել ենք՝ Այսօրվա բանկերի, Երիտասարդության մարտահրավերների, Թվայնացման և մասնաճյուղեր ընդլայնելու, Բանկային գաղտնիքի մտահոգությունների և շատ այլ հարցերի շուրջ։
#9 Ֆինանսների կառավարում. ֆոնդեր, բրոքերներ, ֆինանսական խորհրդատուներ 21.07.2024 52:17
Այսօր Արեն Ապիկյանն է մեր հյուրը, ով բազմաթիվ հեղինակավոր կառույցներում ներդրումային խորհրդատվություն է իրականացրել։ Զրուցել ենք ներդրումային շուկայում մեր ակնկալիքներից կախված ներդրումի տեսակից. - Ֆոնդ և բրոքրիջ, - Հաճախորդի իրական նպատակները, - Անշարժ գույքը՝ որպես վատագույն ներդրում, - Կազինոն՝ կրիպտոդաշտում, - Ե՞րբ և ինչքա՞ն սկսել ներդնել։
#8 Սերունդների փոփոխությունը. շատ փող արագ ու քիչ աշխատելո՞վ 04.07.2024 42:18
Այսօր հյուրընկալել ենք «staff.am»-ի համահիմնադիր և տնօրեն Լուիզա Ավետիսյանին։ Զրուցել ենք աշխատաշուկայի մասին.- Նոր և ավագ սերունդները, - Փոփոխվող մասնագիտությունները, - Ավանդական աշխատաշուկայի փոփոխությունները - Աշխատավարձերը, - Կորպորատիվ մշակույթը։
#7 Ապահովագրություն. Պատասխանատուները, կոռուպցիոն ռիսկերը, նորությունները 14.06.2024 51:42
Վստահություն ունե՞ք ապահովագրականների նկատմամբ։ Բոլոր փակագծերը բացել ենք այս ոլորտի մասին։ Դիտեք և կիսվեք Ձեր կարծիքով։ Զրուցում են👇 Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Արշակ Ղազարյանը. ապահովագրական ոլորտում 10-յակ տարիների փորձ ունեցող մասնագ...
#6 Բանկերի շահույթի աճն ու անկումը. 25 միլիա՞րդ առաջին եռամսյակում 14.06.2024 48:38
Հետաքրքիր թեմաներ ենք բերել բանկերի, ՏՏ ոլորտի ֆինանսական ցուցանիշների և տնտեսության վրա դրանց ազդեցության մասին։ Զրուցում են Արա Չալաբյանը. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս , «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյանը. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօրեն։ Հայկազ Ֆանյանը. «Modex» ընկերության հիմնադիր-տնօրեն։
#5 Ինչպե՞ս պատրաստվել փոփոխություններին. դարն ապրած կրթությունից մինչև նոր մոդելներ 17.05.2024 45:52
Այսօր խոսել ենք հասարակության վարքագծի փոփոխման, չինական ֆինանսական համակարգի, Սինգապուրի եռակի բարեփոխումների և առհասարակ նորարարությունների՝ կրիպտոարժույթի և «Web3»-ի մասին։ Արա Չալաբյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս է, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահը։ Արմեն Հարությունյանը «Global FinTech» ակադեմիական խորհրդի անդամ է, գյուղատնտեսության նախկին փոխնախարար։
#4 Գնաճ, փոխարժեք, պետական պարտք։ Մեգանախագծերի չսերտած դասերը։ 26.04.2024 1:06:52
Այս փոդքասթում անդրադաձել ենք շատ կարևոր թեմաների՝ գնաճի և գնանկման վտանգներին, դրամով խնայողություններին, մեր արտաքին պարտքին, Հյուսիս-հարավի ձախողմանը և նոր Ակադեմիական քաղաք ստեղծելու հարցերին։ Զրուցող կողմերն են՝ Արա Չալաբյան. Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահ։ Արտյոմ Զաքարյան. «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր և ներդրումային տնօ...
#3 Ի՞նչ է մեզ սպասվում. բոլորիս եկամուտները հայտարարագրվելու են. Դավիթ Անանյան 26.04.2024 1:05:32
Ինչու՞ և ինչպե՞ս պիտի հարկ վճարելը դառնա ազգային մշակույթ։ Այս փոդքասթում Արա Չալաբյանը և Դավիթ Անանյանը զրուցում են հարկային պարտավորությունների և տնտեսության զարգացման մասին։ Արա Չալաբյանը «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի նախագահն է։ Դավիթ Անանյանը տնտեսագետ է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահը։
#2 Անշարժ գույքի շուկան. գնորդների 99%-ը չգիտի 26.04.2024 49:29
Ի՞նչ վիճակ է անշարք գույքի շուկայում և ի՞նչ չգիտի գնորների 99%-ը Եթե գնել եք բնակարան կամ պատրաստվում եք գնել, ապա այս փոդքասթը կտա ձեզ հուզող հարցերի պատասխանը։ «Art Group» ընկերության տնօրեն Դավիթ Աբովյանի և «Limitless Asset Management» ընկերության հիմնադիր Արտյոմ Զաքարյանի հետ քննարկել ենք այս հարցերը՝ ✓ Վաճառքների ի՞նչ մեխանիզմ կա, ✓ Ինչպե՞ս են ձևավորվում գները, ✓ Ի՞նչ ռիսկի տակ են գնորդները,...
#1 Ինչու՞ է Ամերիաբանկը վաճառվում. բոլոր կողմերն էլ ուզում էին 26.04.2024 32:34
Ահա և «Պարզից պարզ»-ի առաջին փոդքասթը։ Արա Չալաբյանն ու Արտյոմ Զաքարյանն անդրադարձել են ամենաքննարկվող հարցերին ✓ Որոնք են Հայաստանի ամենախոշոր 4 գործարքները, ✓ Ինչու՞ է Ամերիաբանկը վաճառվում, ✓ Ինչ բացահայտ պայմանավորվածություններ կան, ✓ Ի՞նչ պետականացված ներդրումներ ունենք, ✓ Ինչու՞ չի քննարկվում ԱԱԾ-ի կողմից մերժված գործարքը։ Արտյոմ Զաքարյանը՝ «Limitless Asset Management» հիմնադիրը և ներդրումայ...
Схожі подкасти
Replaio не є видавцем подкастів; назви шоу, обкладинки та аудіо належать їхнім авторам і поширюються через публічні RSS-канали