«Ազատություն» ռ/կ
Փոդքասթ. Նորագույն պատմություն
Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագիրը՝ փոդքասթ Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերի մասին:
Podcast'in sitesini ziyaret etmeyi ve yapımcısını desteklemeyi unutma: www.azatutyun.am
Nereden dinlenir?
Uygulamada podcast'ler Replaio Radio Çok yakındaPodcast'ler çok yakında uygulamaya geliyor. Şimdi yükle ve podcast'lere yepyeni bir bakışı ilk gören sen ol
Bölümler
98-ի նախագահական ընտրարշավը. Դեմիրճյանի վերադարձը և գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը 29.02.2020 39:57
1998-ի նախագահական ընտրարշավում քաղաքական պայքարին միացավ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Նրա հիմնական մրցակիցն էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը։
1998. Ղարաբաղյան գործընթացը և Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը 25.01.2020 39:56
1998-ի փետրվարի 3-ին, հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամից ֆոնին առաջին նախագահը նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։
«Նորագույն պատմություն»․ Առաջին՝ 2005-ի սահմանադրական փոփոխությունները 02.12.2019 39:27
1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը արդեն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին անգամ մայր օրենքը փոխվել է 2005-ին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։ Այդ գործընթացը լրագրողները հետո անվանեցին «ուրվականների հանրաքվե»։
«Նորագույն պատմություն»․ Հոկտեմբերի 27 27.10.2019 40:15
1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական շենքերից մեկը և ականատեսների, միացված տեսախցիկների և ուղիղ ռադիոհեռարձակման պայմաններում՝ սպանել երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։
Հայաստանի նորագույն պատմության առաջին վիճահարույց նախագահական ընտրությունները 02.10.2019 40:23
1996 թվականի սեպտեմբերին կայացան Հայաստանի նորագույն պատմության առաջին, բայց ոչ վերջին վիճահարույց նախագահական ընտրությունները։
Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը՝ օրը ցերեկով, սեփական աշխատասենյակում 29.07.2019 19:13
1998 թվականի ամռանը սեփական աշխատասենյակում սպանվեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունն, այն էլ օրը ցերեկով, աննախադեպ երևույթ էր Հայաստանի համար նախքան «Հոկտեմբերի 27»-ը։
«Մոռացված իմպիչմենտ» 01.07.2019 20:09
2002 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցավ մականունավոր երկու պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) և Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) հայհոյախառն բանավեճն ու ծեծկռտուքը։ Պատգամավորների այս բախման հիմքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատշտոնանկության գործընթաց սկսելու ցանկությունն էր։
Երկփեղկված իշխանությունից մինչև Ռոբերտ Քոչարյան ֊ Վազգեն Սարգսյան դիմակայություն 99֊ի ընտրություններում 27.05.2019 23:06
1999 թվականին տեղի ունեցավ հայաստանյան թերևս ամենաուշագրավ խորհրդարանական ընտրարշավերից մեկը՝ մրցում էին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և 1998-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի ու նրա դաշնակիցների թիմերը։
2004-ի ապրիլի 12․ Հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը 30.04.2019 21:32
«Հեռացի՛ր, հեռացի՛ր, հեռացի՛ր», նախագահ Քոչարյանին ուղղված այս պահանջը 2004 թվականի գարնանը հնչում էր մի շարք բնակավայրերում՝ ազդարարելով հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը։
Benzer podcast'ler
Replaio bir podcast yayıncısı değildir; program adları, kapak görselleri ve ses içerikleri yazarlarına aittir ve herkese açık RSS beslemeleri aracılığıyla dağıtılır