CIVILNET

CIVILNET

CivilNet is an independent online media platform covering culture, politics, and business, committed to advancing Armenia’s democratic and economic growth.

Bezoek zeker de website van de podcast en steun de maker: civilnet.am

Auteur

CIVILNET

Categorie

News

Website van de podcast

civilnet.am

Nieuwste aflevering

1 jul. 2026

Waar luisteren?

Podcasts in de app Replaio Radio Binnenkort beschikbaar

Podcasts komen binnenkort naar de app. Installeer nu en zie als eerste een compleet nieuwe kijk op podcasts

Download het op Google Play Gratis installeren Android bijna 10 mln downloads · beoordeling 4,8 iOS binnenkort

Afleveringen

ՁայնաZOOM. Փաշինյանը մեկնում է Իրան 04.08.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է օգոստոսի 4-ի հիմնական իրադարձությունները․ 📍Կասեցվել է ԱԹՍ-ի՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձ 📍Հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու ուղղությամբ գործնական աշխատանք է տարվում 📍Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը 📍Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ 📍Արտաքին գործերի նախարարությունը նոր խոսնակ ունի

Ձայնաzoom. Նոր Ազգային ժողով՝ նոր կրքեր 02.08.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է օգոստոսի 2-ի հիմնական իրադարձությունները։ Ութերորդ գումարման Ազգային ժողովը սկսեց աշխատանքը Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարար Հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած զինծառայողի դին

ՁայնաZOOM. Հայհոյանքը կտուգանվի մինչև 3 մլն դրամով 30.07.2021

ՍիվիլՆեթը ներկայացնում է հուլիսի 30-ի հիմնական իրադարձությունները։ 📍Գեղարքունիքի հատվածում խոցվել է ադրբեջանական ԱԹՍ 📍Ռուսաստանն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային մարտերին 📍Ազգային ժողովը վերջին նիստում քրեականացրեց հայհոյանքը՝ սահմանելով մինչև 3 մլն դրամ տուգանք

ՁայնաZOOM. Սահմանային վիճակը չի կայունանում 29.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 28-ի հիմնական իրադարձությունները․ Հայաստանն առաջարկում է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը Հայ-արդբեջանական սահմանին հայ զինծառայող է հրազենային վիրավարում ստացել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը դադարեցնելու որոշում

ՁայնաZOOM․ Հայ-ադրբեջանական մարտեր և հրադադար Գեղարքունիքում 28.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 28-ի հիմնական իրադարձությունները․ Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը ունի երեք զոհ և չորս վիրավոր։ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել է հրադադար։

ՁայնաZOOM. Քաղաքապետարանի աշխատակիցները ավելի բարձր կվարձատրվեն 27.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 27-ի հիմնական իրադարձությունները․ ✓Արցախում զինծառայող է զոհվել ✓Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 43 զինվորներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել ✓Նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը․ ՀՀ ԱԳՆ ✓Երևանի քաղաքապետարանի շուրջ 2 000 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն

ՁայնաZoom. Հակառակորդը շարունակում է լարված պահել Գեղարքունիքի և Երասխի սահմանագիծը 26.07.2021

📍Ադրբեջանը Գեղարքունիքում և Երասխում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ 📍Սոթքի հանքի աշխատակիցները տարհանվել են՝ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով 📍Բացահայտվել են պետհամարանիշերի շորթման դեպքեր 📍2021-ի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունն աճել է 5 տոկոսով

Ձայնաzoom. Ալիևի քենին խառնվել է Օքսֆորդի համալսարանի գործերին 23.07.2021

📍Ադրբեջանական գումարներ՝ Օքսֆորդի համալսարանին 📍Ռուսաստանը պատրաստել է փաստաթղթեր, որոնք կարող են սահմանազատման քննարկումը տեղափոխել կառուցողական հուն 📍Ընտրությունների հետ կապված հարուցվել է 78 քրեական գործ

ՁայնաZOOM. ՄԻԵԴ-ը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի 22.07.2021

✓ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո ✓44-օրյա պատերազմի հետևանքով վնասված 52 ավտոմեքենայի դիմաց աջակցություն է տրվել ✓Կառավարությունը 8,9 մլրդ դրամ կհատկացնի ճանապարհաշինությանը ✓Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններ են սկսում

ՁայնաZOOM. Զինվորների երդման արարողությանը՝ կորոնայի թեստով 21.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 21-ի հիմնական իրադարձությունները։ Դասապրոցեսն առկա ձևաչափով կազմակերպելու համար պատվաստումների բավարար մակարդակ է պետք, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եվս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել: Հունիսին Հայաստանից արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300 մլն դոլարը, ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նորակոչիկի հարազատներ...

Ձայնաzoom. Իրավիճակը Երասխում շարունակում է մնալ լարված 20.07.2021

Վաղարշակ Հարությունյանը հրաժարական է տվել պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում իրավիճակը մնում է լարված։ Դատարանը մերժեց վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

ՁայնաZOOM. Ալեն Սիմոնյանը՝ փոխխոսնակից խոսնակ 19.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 19-ի հիմնական իրադարձությունները։ «Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է Ելնելով Բաքվի տրամաբանությունից՝ հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, ասում են Հայաստանի ԱԳՆ-ում Ինքնակամ կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված, բայց հանգիստ է

Ձայնաzoom. Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը 16.07.2021

Երասխի հատվածում Ադրբեջանը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Գորիսի համայնքապետը կալանավորվել է Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Ռուբեն Վարդանյանն առաջարկում է ստեղծել է 3 մլրդ դոլարանոց՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

ՁայնաZOOM. «Խեղճ պատգամավորների» աշխատավարձը չի հերիքում 15.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 15-ի հիմնական իրադարձությունները։ Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա Հայաստանը կունենա ազգային ավիաընկերություն Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան ԱԺ-ն ընդունեց պատգամավորների ծախսերի համար հատկացվող գումարն ավելացնելու նախագիծը Իրանի նորընտիր նախագահը շնորհավորել է Ալիևին «տարածքների ազատագրության» կապակցությամբ

Ձայնաzoom. Նորից լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին 14.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 14-ի հիմնական իրադարձությունները։ Սահմանի Երասխի հատվածում փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել Ուժայինները մտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տարածք Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը

Ձայնաzoom. Ընտրական գործընթացի ժամանակահատվածում բերման է ենթարկվել 110 անձ 13.07.2021

ՍիվիլՆեթը ներկայացնում է հուլիսի 13-ի հիմնական իրադարձությունները։ Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Արցախի ԱԳՆ-ը դատապարտում է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Ձայնաzoom. Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման տուրքը կբարձրացվի 12.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 12-ի հիմնական իրադարձությունները։ Ավտովթարի հետևանքով վեց պայմնագրային զինծառայող հոսպիտալացվել է Արգիշտի Քյարամյանը կնշանակվի Քննչական կոմիտեի նախագահ Կառավարությունը բարձրացնում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտահանման տուրքը Ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում

ՁայնաZOOM. ՍԴ-ն ու ընտրությունները 09.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 9-ի հիմնական իրադարձությունները։ ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական տասը քաղաքական ուժերի ղեկավարների հետ 1,6 մլրդ եվրոյից բացի, Հայաստանը ԵՄ-ից կստանա ևս 1 մլրդ եվրո Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներին Հայաստանում կատարվել է 103 317 պատվաստում

ՁայնաZOOM. «Մանդատով չէ ամեն ինչ»․ ԲՀԿ-ն մնում է «ժողովրդի կողքին» 08.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 8-ի դրությամբ ամենակարևոր իրադարձությունները Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն ու ռազմագերիների հարցը Կառավարությունը զոհված ու վիրավոր զինծառայողների երեխաների համար ճամբար կկազմակերպի

ՁայնաZOOM. Ընտրություններից հետո Փաշինյանի առաջին այցը՝ Մոսկվա 07.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 7-ի հիմնական իրադարձությունները։ Ռուս զինվորականների մի մասը արդեն Գեղարքունիքում է Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները Հայաստանում ծնունդների թիվն աճել է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, փաստաթուղթ չեն ստորագրի, ասում են Կրեմլից 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի

ՁայնաZOOM․ Փաշինյանը գնում է Կրեմլ 06.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 6-ի հիմնական իրադարձությունները։ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցի զինծառայողները փոխհրաձգություն են հրահրել ԱՄՆ-ը ողջունում է 15 հայ գերիների ազատ արձակումը և կոչ է անում ազատել բոլորին Կրթության ոլորտի պաշտոնատար անձը դիմորդի մորից 3 000 դոլար կաշառք է վերցրել Պատերազմի հետևանքով զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուց...

ՁայնաZOOM. Հերոինը չկարողացավ անցնել Հայաստանի սահմանը 02.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում հուլիսի 2-ի հիմնական իրադարձությունները։ «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին ֆինանսավորման օրինագծում ներառվել է Հայաստանին և Արցախին 52 մլն դոլարի օգնության հարցը, ՊԵԿ-ը հայտնաբերել է 97 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, Դավթաշենում շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը:

ՁայնաZOOM․ Խոսրովի անտառը որոշեց չվառվել 01.07.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հուլիսի 1-ի հիմնական իրադարձությունները։ ✓Շուտով ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա - Շուշի ճանապարհից այլևս չի օգտվելու, ասել է Արտակ Բեգլարյանը ✓Հայաստանի տնտեսական աճը տարվա համար կկազմի 6 տոկոս, հայտնել է Նիկոլ Փաշինյանը ✓Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար ✓«Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է ✓Արցախին օգնության ծրագրերով ծախսվել է 5...

ՁայնաZOOM. Պուտինը նորից խոսել է Ղարաբաղի մասին 30.06.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հունիսի 30-ի հիմնական իրադարձությունները․ ✓Վլադիմիր Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին ✓Մեր բյուջետային գործերը վատ չեն. վստահեցրել է վարչապետի պաշտոնակատարը ✓Մեքենաների համարանիշերի գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել ✓Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թվաքանակը կազմել է 80 000 ✓Ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ ու 5 շարժական գույք է բացահայտել դատախազությունը

ՁայնաZOOM. Քոչարյանի «կաշառքի» գործը հետաձգվեց մի ամսով 29.06.2021

ՍիվիլՆեթն ամփոփում է հունիսի 29-ի հիմնական իրադարձությունները․ ✓Նոյեմբերի 13-ից մինչև օրս Արցախում արված որոնումների ընթացքում հայտնաբերվել 1 586 աճյուն ✓Կաշառք ստանալու վերաբերյալ Քոչարյանի գործի քննությունը մեկ ամսով հետաձգվեց ✓Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման համաձայնագրին ✓Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձակատարի հետ քննարկել է փախստակա...

Luister naar de podcast CIVILNET in Replaio

Radio en podcasts in één app - gratis en zonder account. Installeer vandaag nog en mis de lancering niet

Download het op Google Play

Replaio is geen uitgever van podcasts; namen van shows, covers en audio zijn eigendom van hun makers en worden verspreid via openbare RSS-feeds