Im Radio
Իմ ռադիո
Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8
Visita il sito del podcast e sostieni chi lo crea: imradio.am
Dove ascoltare?
I podcast nell'app Replaio Radio In arrivoI podcast stanno per arrivare nell'app. Installala ora e scopri per primo un modo tutto nuovo di vivere i podcast
Episodi
«Ինժեներական քաղաք» Երևանում 24.12.2020 3:52
Մոտ 40 ինժեներական ընկերություններ մեկ վայրում առավել արդյունավետ աշխատելու հնարավորություններ կստանան. Հայաստանում ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու, հայկական ինժեներական միտքը մեկտեղելու նպատակով Երևանում կստեղծվի է «Ինժեներական քաղաք»Կհիմնվեն համատեղ օգտագործման լաբորատորիաներ, կկազմակերպվեն էքսպոներ, կլինեն թրեյնինգներ ու վերապատրաստումներ։
Դեպի Արցախ՝ Սարուշեն 24.12.2020 11:56
Պատերազմի օրերին Օշականում ձևավորված «Արցախցի կանայք՝ Արցախի համար» նախաձեռնությունը տեղափոխվում է Սարուշեն։ Գաղափարի հեղինակ Վաչե Վարդանյանը ևս որոշել է՝ ինքն էլ կտեղափոխվի Արցախ, կտորե պայուսակների արտադրությունը կզարգացնի հենց գյուղում։
Անուններ, պատմություններ և երազանքներ, որոնք մեզ հետ են 20.12.2020 20:15
Հայաստանի պատմության թանգարանը սկսել է հավաքագրել Արցախյան 44-օրյա հերոսամարտի զոհերի կյանքի, գործունեության մասին լուսանկարներ, անձնական պատմություններ, հուշեր: Դրանք դառնալու են ապագա սերունդների հարստությունը։ «Հավերժի ճամփորդներ» նախաձեռնության մասին զրուցել ենք Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ու Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի հետ։
Վշտի ու պարտության զգացողության հաղթահարումը ժամանակ է պահանջում. Անի Ազիզյան 19.12.2020 29:10
Հետպատերազմյան օրերին մարդիկ լարված են, հուսահատված, ապագայի նկատմամբ հավատի կորուստ ունեն: Մասնագետի խոսքով՝ դա նորմալ է, վշտի ու պարտության զգացողության հաղթահարումը ժամանակ է պահանջում: Հաղթահարման մեխանիզմների, իրար օգնելու ու ապագայի համար մոտիվացիա գտնելու մասին զրուցել ենք հոգեբան Անի Ազիզյանի հետ:
Մեկ օր հրաշքի մեջ 18.12.2020 14:04
Արվեստագետների ձևավորած «Հաղթելու մշակույթ» նախաձեռնությունն իրականություն կդարձնի Արցախյան պատերազմում զոհվածների ու հաշմանդամություն ստացածների երեխաների երազանքը։ Փոքրիկները հիմա նամակ են գրում Ձմեռ պապին, իսկ նվերները կհասնեն մինչև տարեվերջ։
Աննա Հակոբյանի օրինակը 16.12.2020 4:01
Գյուրեցի լրագրող Աննա Հակոբյանը դոկումենտալ ֆիլմեր է պատրաստում հաշմանդություն ուենցող երեխաների մասին։ Իր ֆիլմերով ցանկանում է ցույց տալ մեր կողքին ապրող հաշմանդամություն ունեցող այն մարդկանց, որոնք իրենց աշխատասիրությամբ, ձգտումներով ու երազանքներով կարողանում են կոտրել բոլոր կարծրատիպերն ու հասարակության լիարժեք անդամ զգալ իրենց։ Աննան ֆիլմեր սկսկել է նկարահանել, երբ Վրաստանի հանարային կա...
Կարեն Այվազյանի օրինակը 16.12.2020 5:37
Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի և երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Այվազյանի խոսքով՝ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպություների հետ և տարեկան 30 երիտասարդ է մասնակցում եվրոպական տարբեր քաղաքներում անցկացվող փոխանակաման ծրագրերի։ Կարենը կարևորում է միջմշակութային շփումները, փորձի փոխանակման նման հարթակները հատկապես մարզերում ա...
Տղան հաղթել էր․ Հովհաննես Հովակիմյան 15.12.2020 30:08
Արձակագիր Հովհաննես Հովակիմյանի «Տղան հաղթել էր» պատմվածքը գրվել է պատերազմի օրերին։ Զրույցում միֆերն են, պատերազմի սերնդի աշխարհայացքն ու հայ լինելու արժեքի մասին մտքերը՝ որպես (չ)իրականության զուգադրում պատմվածքի իրականությանը։
Կարճ ասած... Չինաստանում գտա, իսկ Բալիում կորցրի ամեն ինչ 15.12.2020 9:25
Արմանը տիպիկ երևանցի տղա է, իր պահվածքով, խոսելաձևով, գաղափարներով, որը որոշում է գնալ Չինաստան և դպրոցահասակ երեխաներին դասավանդել անգլերեն։ Դեպքերն այնպես են դասավորվեցին, որ Արմանը կորոնավիրուսից շուտ եկավ Հայաստան։ Եկավ ու մնաց այստեղ։ Ամեն ինչ կորցրեց Չինաստանում։ Գումար, փաստաթղթեր, ընկերներ, կապեր, աշխատանք, հագուստ։ Ամեն ինչ։ Ու այսօր այնպես է ստացվել, որ դժվար թե նորից ունենա այն, ինչ ուն...
«Սա 21-րդ դարի մասնագիտությունն է »․ ամեն ինչ Հայաստանում մարքեթինգի մասին 13.12.2020 8:10
Վերջին շրջանում մարքեթինգն ամենապահանջված մասնագիտություններից է ոչ միայն գործատուների , այլեւ դիմորդների շրջանում․ մասնագետ Աննա Սալոմեին խնդրել ենք պատմել դրա ընձեռած հնարավորությունների ու Հայաստանում ոլորտի զարգացման միտումների մասին
Հիշելով մեծ արտիստին․ Արմեն Ջիգարխանյան 11.12.2020 47:37
«Արվեստը մեզ տրված է՝ ճշմարտությունից չմեռնելու համար»,- սիրում էր կրկնել մեծ դերասանը, որ իր հայրենիքի համար դժվարին օրերի հոսքի մեջ 85 տարեկանում հեռացավ կյանքից։ Կինոգետ Սիրանույշ Գալստյանի հետ փորձել ենք վերհիշել Արմեն Ջիգարխանյանի մասնագիտական կյանքի լավագույն դրվագները։
Արցախի համը 11.12.2020 14:46
Արցախցի կանանց պատրաստած մուրաբաները, անուշահամ կոմպոտներն ու ամենահամեղ մարինադներն այսուհետ կարող եք գնել նաև Երևանում։
Հայաստանում կպատրաստվեն անօդաչու թռչող սարքեր նախագծող մասնագետներ 11.12.2020 3:50
«Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասնագիտությամբ 2021 թվականի սեպտեմբերից Հայ-ռուսական համալսարանը Improvis կազմակերպության հետ մագիստրոսական նոր ծրագիր կներկայացնի։ Առաջին մասնագիտացումը կլինի ԱԹՍ ինտելեկտուալ ծրագրային ապահովման նախագծման և մշակման, երկրորդը՝ ԱԹՍ և դրա համակարգերի նախագծման, մշակման և կառուցման համար։ Մագիստրոսական այս ծրագրով ուսանողները ձեռք կ...
Բիթրեյթ․ Shawn Mendes | Wonder 10.12.2020 34:02
Չորրորդ ստուդիականի առաքելությունը Շոնին ոլորտի պահանջներից ազատելն էր: Սա առաջին ալբոմն է, որում արտիստը չի գնացել այն սպասելիքների հետևից, որ շրջապատում են ցանկացած փոփ մեգաերգչի: Wonder-ը Շոնի հոգու ալբոմն է՝ ազատ, լի ստեղծագործականությամբ և, ամենակարևորը, պարզ ու կենսական, ինչպես և 22 տարեկան երիտասարդը, որ իր կյանքի ամենագեղեցիկ ժամանակներից մեկն է ապրում: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհ...
Նամակ մարտական ընկերոջը. Խաչիկ Գրիգորյան 09.12.2020 25:54
Մարտի դաշտում զոհված ընկերոջը՝ Լևոնին ուղղված նամակում Խաչիկը գրել է պատերազմի, եղբայրության, մթնաթաթախ ճանապարհների ու աստղերի մասին, որ ընկերոջ լույսն են հիշեցնում միշտ: Հայրենիքին «տիրություն անելիս» հրազենային վնասվածք ստացած երիտասարդ զինվորը խոսում է պատերազմի, դրա հետևանքների, և ապրելու միակ՝ լավատեսական կերպի մասին: Հ.Գ. Նամակը կարող եք կարդալ այստեղ :
Նարեկ Թութխալյանի օրինակը 08.12.2020 4:11
«Համայնքը և երիտասարդները» հասարակական կազմակերպության ղեկվար Նարեկ Թութխալյանն Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հիմնել է Քաղաքական սրճարան, որի նպատակը մեկն է՝ քաղաքում ստեղծել հետաքրքրի մի վայր, որը թալինցի երիտասարդների համար ակտիվ ժամանցի, քաղաքական քննարկումների հարթակ կդառնար։ Սրճարանում քաղաքական թեմաներով քննարկումներ միայն ուրբաթ և շաբաթ օրերին են լինում, դրանց կարող են մասնակցել բոլոր ցան...
Վահե Սալահյանի օրինակը 08.12.2020 4:26
Հալեպից ընտանիքի հետ 2010 թվականին Հայաստան մշտական բնակություն հաստատած 24 ամյա Վահե Սալահյանը չի պատկերացնում իր կյանքը հայրենիքից հեռու։ Պատմում է, որ մինչև Հայաստան տեղափոխվելը որոշ պատմություններ է լսել ծնողներից և հեռվից սկսել սիրել հայրենիքը։ Վահեն սիրում է ճամփորդել, նոր վայրեր բացահայտել, հպարտությամբ ասում է, որ չկա այնպիսի մարզ, որտեղ ընկերներ կամ գործընկերներ չունենա։
Կարճ ասած... կորոնավիրուսն ինձ ավելի շատ վնասեց, քան քեզ 07.12.2020 10:15
Քրիստիանը բրիտանական Nothing But Thieves-ի համերգին չմասնակցեց։ Թագավարակի պատճառով ճանապարհները փակվեցին։ Կոնֆերանս Լոնդոնում` երիտասարդ լրագրողների համար։ Բրիտանիա չգնաց։ Թագավարակը փլուզեց հինգ օր Լոնդոնում ապրելու երազանքը։
IT շաբաթ 07.12.2020 8:37
Շուտով Բերդում և Գավառում կբացվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Եվրահանձնաժողովը օրեր առաջ հայտարարեց ախտահանման աշխատանքներ կատարող 200 ռոբոտների ձեռքբերման մասին: Այդ ռոբոտները տրամադրվելու են Եվրամիության ողջ տարածքում գործող հիվանդանոցներին։ «Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասն...
«Կենդանիներին շատ սիրելը դեռ բավական չէ, պետք է պատրաստ լինել սիրել հիվանդ կենդանիներին»․Լինել անասնաբույժ 06.12.2020 8:11
Այս թողարկմանը ներկա ու ապագա մասնագետների օգնությամբ պատմում ենք աշխարհի «ամենաբարի» մասնագիտություններից մեկի՝ անասնաբուժության մասին․ պարզվում է , որ այն բավականին պահանջված ու եկամտաբեր է ոչ միայն Հայաստանում
Բիթրեյթ. Miley Cyrus | Plastic Hearts 05.12.2020 31:47
Մայլին շատ-շատ արագ է փոխվում և ամեն անգամ հարաբերությունների մասին ալբոմ թողարկելիս մտածում է սուբյեկտների մասին, որոնց ուղղված են երգերը: Դրա համար խիզախություն է պետք, ինքդ քեզ հետ առերեսվելու համար՝ ևս: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհ, հետհայացք՝ դասականներին և նեշվիլյան արմատներին. սա երգչուհու յոթերորդ ստուդիական ալբոմն է:
CreativeARTsakh. արցախցի փոքրիկների աշխատանքները վաճառքի կհանվեն 04.12.2020 10:12
CreativeARTsakh ծրագիրն ամփոփում է առաջին փուլը: Արցախցի փոքրիկների գեղանկարներն ու կավե աշխատանքները վաճառքի կհանվեն, հասույթը կուղղեն ծրագրի շարունակականությանը։ Ցուցահանդես-վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, ժամը 19։00-ին Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում (Բուզանդ 1/3 հասցեում): Նախաձեռնության մասին զրուցել ենք Նարեկ Ադամյանի հետ։
«Թիկունքն ամուր է»․ Արվեստը հանուն զինվորի 13.11.2020 5:39
«Երբ նայեցի զինվորների աչքերին հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն»,– տեր Աբել քահանա Քարտաշյանի այս խոսքերը գեղանկարչուհի, գրաֆիկ Մանու Հարությունյանին ոգեշնչեցին և նա որոշեց այդ խոսքերը կտավին հանձնել։ Նրա ստեղծագործություններն այնքան սիրվեցին և ճանաչում ստացան, որ որոշ ժամանակ անց դրանք աճուրդի հանեց և ստացված գումարը փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմն...
Նորաստեղծ բիզնեսն իր ստացած ողջ հասույթը փոխանցում է Համահայկական հիմնադրամին 09.11.2020 5:47
Լուսինե Խուրշուդյանն ու Մարիամ Եղիազարյանը պատերազմի հենց առաջին օրերից են որոշել թիկունքն ամուր պահել, թե ինչպե՞ս՝ սկզբում պարզ չէր, հետո հասկացան՝ սահման չենք կարող գնալ, տղաների կողքին չեն կարող լինել ֆիզիկապես, բայց կարող են նորաստեղծ բիզնեսը արագ քայլերով այնպես դասավորել, որ կարողանան որևէ կերպ օգտակար լինել երկրին։ Պատերազմը շատ բան փոխեց աղջիկների կյանքում։ Այսօր ամուր թիկունք են պահում, &...
«Թիկունքն ամուր է»․Փոքրիկ երաժիշտները՝ հանուն մեծ հաղթանակի 09.11.2020 3:26
14 ամյա Ալենն ու Արենը համադասարանցիներ են, սիրում են կիթառ նվագել և երգել։ Երազում են երաժշտական ստուդիա ստեղծել։ Երբ սկսվեց պատերազմը ընկերներով որոշեցին արյան դոնոր դառնալ, բայց քանի որ անչափահաս են նրանց թույլ չտվեցին։ Որևէ կերպ զինվորին օգնելու միտքը նրանց հանգիստ չէր տալիս։ Ընկերներով 2000 հատ անվադող հավաքեցին և ուղարկեցին սահման, իսկ հետո երկու ընկեր վերցրեցին իրենց կիթառներն ու գնացին Հյո...
Podcast simili
Replaio non è un editore di podcast; i nomi dei programmi, le copertine e l'audio appartengono ai rispettivi autori e vengono distribuiti tramite feed RSS pubblici