fr

Արմինե Դանիելյան

ԹատրON

Թատրոնը մարդու մասին։ Զրույցներ թատրոնի մարդկանց հետ։

N'hésitez pas à visiter le site du podcast et à soutenir son créateur : imradio.am

Auteur

Արմինե Դանիելյան

Catégorie

Arts

Site du podcast

imradio.am

Dernier épisode

19 oct. 2026

Où écouter ?

Les podcasts dans l'appli Replaio Radio Bientôt disponible

Les podcasts arrivent très bientôt dans l'appli. Installe-la dès maintenant et découvre en avant-première une toute nouvelle façon de vivre les podcasts

Télécharger sur Google Play Installe-la gratuitement Android près de 10 M de téléchargements · note de 4,8 iOS bientôt

Épisodes

ԹատրON | Տաթև Ղազարյան 25.04.2026

«Թատրոնն իմ աշխատանքն է, որին ես շատ լուրջ եմ վերաբերվում և շատ եմ սիրում». Տաթև Ղազարյան #ԹատրON-ում զրուցել եմ դերասանուհու հետ՝ բացահայտելով ոչ միայն մասնագիտության գաղտնիքները, այլ նաև այն ճանապարհը, որը ձևավորում է արվեստագետին։

ԹատրON | Հասմիկ Սուվարյան 20.04.2026

Ես բեմում ազատ եմ այնպես, ինչպես կյանքում երբեք այդքան ազատ չեմ եղել։ Դա իմ թռիչքի վայրն է։ Հասմիկ Սուվարյան 🎭

ԹատրON | «Տգեղը». Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն 06.04.2026

«Տգեղը» 🎭 Պիես, որը հումորի միջոցով խոսում է ամենացավոտ հարցերից մեկի մասին՝ արտաքին տեսքի և կատարելության պաշտամունքի։ Իմ Ռադիոյի տաղավարում են ներկայացման ռեժիսոր Մհեր Զաքարյանը և դերասանուհի Մարիա Գևորգյանը։ Զրույց՝ թեմայի արդիականության, բեմադրության լուծումների և կերպարների մասին։

ԹատրON | The Beatles. Ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով 30.03.2026

Նոր երաժշտական-դոկումենտալ ներկայացում Կամերային թատրոնում՝ լեգենդար քառյակի մասին։ ԹատրON-ում Արմինե Դանիելյանը զրուցում է ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի և դերասան Սուրեն Պողոսյանի հետ։

ԹատրON | «Պոչատ աղվեսը». ԽԱՂԱՐԱՆ ինտերակտիվ թատրոն 15.03.2026

«Պոչատ աղվեսը»՝ ինտերակտիվ տիկնիկային ներկայացում։ Իմ Ռադիոյի տաղավարում են թատրոնի հիմնադիրներ Գոհար Առաքելյանն ու Էդգար Թաթիկյանը։ Զրույց՝ ներկայացման գաղափարի, տիկնիկային թատրոնի առանձնահատկությունների և փոքրիկ հանդիսատեսի հետ կենդանի շփման մասին։

ԹատրON | «Փոքրիկ Իշխանը». Դրամատիկական թատրոն 09.03.2026

«Փոքրիկ Իշխանը»՝ բեմում։ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նոր բեմադրության մասին իմ ռադիոյի տաղավարում խոսում ենք ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ։

ԹատրON | «Շեքսպերիմենտ». Ռուսական դրամատիկական թատրոն 02.03.2026

Շեքսպիրի սոնետները բեմում` փորձարարական ձևաչափով։ Իմ ռադիոյի հյուրերն էին ռեժիսոր Էլմիրա Սոլոյանը և դերասանուհի Լենա Կասինյանը։ Խոսել ենք «Շեքսպերիմենտ» ներկայացման գաղափարի, պոեզիայի բեմական լեզվի մասին։

ԹատրON | «Բարի գիշեր մամա». Արտաշատի թատրոն 23.02.2026

🎙️ Իմ ռադիոյի տաղավարում է ռեժիսոր Լիլիթ Բաղդասարյանը։ Նրա հետ խոսելու ենք Արտաշատում բեմադրված «Բարի գիշեր, մամա» ներկայացման առաջնախաղի մասին։ Մարշա Նորմանի այս հուզիչ և ծանր երկխոսությունը մայր-դուստր հարաբերության, լռությունների ու չասված ճշմարտությունների մասին է։

ԹատրON | «Սասունցի Դավիթ». Հրազդանի Կամերային թատրոն 17.02.2026

«Սասունցի Դավիթ»․ լեգենդար հերոսի պատմությունը՝ տիկնիկային բեմադրությամբ։ Արկած, պայքար, քաջություն՝ նոր բեմական լեզվով։ Իմ ռադիոյի եթերում զրուցել եմ Հրազդանի Կամերային թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանի և «Սասունցի Դավիթ» տիկնիկային ներկայացման ռեժիսոր, դերասան Վարդան Խաչատրյանի հետ՝ ազգային էպոսի բեմականացման, ձևաչափի ընտրության և ժամանակակից ընթերցման մասին։

ԹատրON | Առաջնախաղ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» 09.02.2026

«Այս կանաչ, կարմիր աշխարհը»՝ բեմում 🎭 «Մհեր Մկրտչյան» Արտիստական թատրոնում Տաթևիկ Մելքոնյանի բեմադրել է Հրանտ Մաթևոսյանի այս վիպակը։ Իմ Ռադիոյի եթերում զրուցել եմ ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի և դերասան Վազգեն Մկրտչյանի հետ։

ԹատրON | ԱՐՑԱԽՅԱՆ ՍԻՐՈ ՀԵՔԻԱԹ կամ ԱՐԱ, ՊԱՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞ 04.02.2026

Երկար դադարից հետո՝ նոր ստեղծագործական սկիզբ Հայաստանում։ Իմ Ռադիոյի տաղավարում են Արցախի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը և դերասանուհի Շողեր Սարգսյանը։ Զրույց՝ վերադարձի, շարունակության և բեմի նոր կյանքի մասին։

ԹատրON | «Ամեն ինչ անցնում է ». Theatre 8 24.01.2026

Իմ ռադիոյի տաղավարում են ռեժիսոր, դերասանուհի Ժաննա Հովակիմյանը և դերասանուհի Զառա Հակոբյանը։ Նրանց հետ խոսել եմ «Ամեն ինչ անցնում է» առաջնախաղի մասին։

ԹատրON | «ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ». երաժշտական հեքիաթ 06.01.2026

Իմ ռադիոյի տաղավարում են դերասանուհի, ռեժիսոր Հասմիկ Սուվարյանը և դերասանուհի Դիանա Խերանյանը։

ԹատրON | «Երկնագույն նետը». հեքիաթ - մյուզիքլ 26.12.2025

Իմ ռադիոյի տաղավարում խոսել եմ ռեժիսոր Գոհար Փոքրիկյանի և դերասանուհի Լուսինե Կոստանյանի հետ։

ԹատրON | «Խլվլիկ Փուշը. Ամանորի իրական խորհուրդը». «Էնկի» ստվերների թատրոն 22.12.2025

Մի քանի օրից Ամանոր է, ինչը նշանակում է, որ ԹատրON-ի առաջիկա էպիզոդները լինելու են տոնական ու խոսելու ենք Ամանորյա ներկայացումներից ✨ 💚 Իմ Ռադիոյի տաղավարում խոսել եմ «Էնկի» ստվերային թատերախմբի համահիմնադիր Սոնա Քանքանյանի հետ։ Նրանք փոքրիկ հանդիսատեսի համար ուներ նոր մանկական ստվերային ներկայացում։ 

ԹատրON | «Շտապիր սիրել» . Հրազդանի Կամերային թատրոն 08.12.2025

ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ Հրազդանի նորաբաց Կամերային թատրոնի հիմնադիր Շահեն Փանոսյանի և ռեժիսոր Արմեն Մարգարյանի հետ։

ԹատրON | Մենախաղ «Կծիկը». Բաց հարթակ 04.12.2025

ԹատրON-ում զրուցել եմ «Բաց Հարթակի» համահիմնադիր Գագիկ Ղազարէ և համահիմնադիր Գայանե Եղիազարյանի հետ։

ԹատրON | Theatre 8 23.11.2025

ԹատրON-ի այս էպիզոդում խոսել եմ «Թատրոն 8»-ի համահիմնադիր Ժաննա Հովակիմյանի հետ։

ԹատրON | «Սասունցի Դավիթ». «Բեբուկ» շարժական թատրոն 16.11.2025

Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ «Բեբուկ» շարժական թատրոնի համահիմնադիր Ռուզաննա Պետրոսյանի և բեմադրիչ Հրանուշ Չիչակյանի հետ։

ԹատրON | «Թմկաբերդի առումը». «Շունչ» թատրոն 16.11.2025

ԹատրON-ում խոսել եմ «Շունչ» թատրոնի համահիմնադիր Սամվել Դանիելյանի և դերասանուհի Սիրանուշ Լազյանի հետ։

ԹատրON | Թատրոն Կայարան 07.11.2025

«ԹատրON»- ում զրուցել եմ Թատրոն Կայարանի փոխտնօրեն Անդրանիկ Սողոմոնյանի հետ։

ԹատրON | «Լույսի ծածկագիրը». մանկական ինտերակտիվ ներկայացում 03.11.2025

🎭 Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տուն-թանգարանում ներկայացվեց Վարպետի մանկական ստեղծագործություններից ներշնչված նոր ինտերակտիվ տիկնիկային բեմադրությունը՝ «Լույսի ծածկագիրը», որի առաջնախաղը անցավ հաջողությամբ։ ԹատրON-ի այս էպիզոդում զրուցել եմ թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանի և դերասանուհի Ալլա Սահակյանի հետ։

ԹատրON | Արտաշատի դրամատիկական թատրոն 22.10.2025

Իմ ռադիոյի տաղավարում զրուցել եմ բեմադրիչ, դերասան Արտաշատի թատրոնի գեղարվեստական հարցերի տնօրենի խորհրդական Կարեն Խաչատրյանի հետ։ Նրա հետ խոսել եմ՝ սպասվելիք առաջնախաղերի, Արտաշատի թատերական փառատոնի մասին։

ԹատրON | Թեք տեղ 13.10.2025

Այս էպիզոդում զրուցել եմ Թեք տեղի հիմնադիր, ռեժիսոր, դերասանուհի Նանոր Պետրոսյանի և Թեք տեղում ստեղծագործող, դերասանուհի Նունե Դանիելյանի հետ։

ԹատրON | Աբովյանի դրամատիկական թատրոն 06.10.2025

Այս տարի Աբովյանի դրամատիկական թատրոնը նշում է իր 45-ամյակը։ Թատրոնի անցած ճանապարհի եւ այսօրվա  մասին խոսելու եմ  Աբովյանի մշակութային հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Արմեն Սարգսյանի և դերասանուհի Թագուհի Հակոբյանի հետ:

Écoute le podcast ԹատրON sur Replaio

La radio et les podcasts dans une seule appli - gratuite, sans inscription. Installe-la dès aujourd'hui et ne rate pas le lancement

Télécharger sur Google Play

Replaio n'est pas éditeur de podcasts ; les noms des émissions, les visuels et l'audio appartiennent à leurs auteurs et sont diffusés via des flux RSS publics