Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ Επεισόδια: 956

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Μην παραλείψεις να επισκεφτείς τη σελίδα του podcast και να στηρίξεις τον δημιουργό: imradio.am

Δημιουργός

Im Radio

Κατηγορία

Education

Ιστοσελίδα του podcast

imradio.am

Τελευταίο επεισόδιο

30 Σεπ 2026

Πού να ακούσεις;

Podcast στην εφαρμογή Replaio Radio Έρχεται σύντομα

Τα podcast έρχονται σύντομα στην εφαρμογή. Εγκατάστησέ την τώρα και δες πρώτος μια εντελώς νέα προσέγγιση στα podcast

Κατέβασέ το από το Google Play Δωρεάν εγκατάσταση Android σχεδόν 10 εκατ. λήψεις · βαθμολογία 4,8 iOS σύντομα

Επεισόδια

Գրքի փառատոն | «Լուսանկարի մեջ էլ կա պոեզիա». Հարցազրույց Անի Տոնոյանի հետ 07.09.2024

Երբ մենամարտում են պոետները. գրքի փառատոնի ամենաթեժ միջոցառումը գրական բաթլն էր, որի ընթացքում 4 հեղինակ «մրցում» էին իրենց ՝ ինչպես նախապես, այնպես էլ տեղում գրված բանաստեղծություններով։ Մասնակից հեղինակներից Անի Տոնոյանի հետ խոսել ենք ձեւաչափի, փառատոնի կարեւորության ու հայ հեղինակներին ընձեռվող հնարավորությունների, ինչպես նաեւ իր ստեղծագործական երկու ուղղությունների՝ լուսանկարչության ու պոեզիայ...

Գրքի փառատոն | Գրքերի շունչը Երևանում 06.09.2024

Երևանյան գրքի փառատոնի առաջին օրը սկսվեց անսահման ոգևորությամբ։ Հատուկ քննարկումներ և ստեղծագործական անակնկալներ. օրը լցված էր գրական էներգիայով։ Փառատոնի մթնոլորտը խոստանում է գրական անմոռանալի արկածներ երեք օրերի ընթացքում: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտ...

Գրքի փառատոն | Ժամանակակից լավագույն պիեսները հայերեն թարգմանությամբ և դրամաշնորհներ թատրոնների համար․ հարցազրույց Գեւորգ Սահակյանի հետ 06.09.2024

«Թատերական Երեւան» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում  քաղաքապետարանի կողմից հրատարակվել է  պիեսների 5 ժողովածու։  Նպատակը ոչ միայն Հայաստանում դրամատուրգիայի ուղղությունը խթանելն է, այլեւ թատրոնների խաղացանկերը նոր պիեսներով համալրելը։ Հրատարակված պիեսների բեմադրությունների համար նույնպես քաղաքապետարանը շուտով կհայտարարի դրամաշնորհային մրցույթ։ Ծրագրի մանրամասների,...

Գրքի փառատոն | Ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին․ հարցազրույց Կարինե Խոդիկյանի հետ 06.09.2024

Պարզվում է՝ Գրքի երեւանյան փառատոնի մրցութային անվանակարգերից ամենաքիչ հայտերը ստանում է դրամատուրգիայի անվանակարգը․ կազմակերպիչների ու ժյուրիի անդամների կարծիքով՝ պատճառն այն է, որ սա գրական ամենաբարդ ուղղությունն է։ Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ խոսել ենք ժամանակակից հայ դրամատուրգիայի, դրա ապագայի եւ զարգացման հեռանկարների մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գոր...

Գրքի փառատոն | Մեկնարկեց Գրքի երեւանյան միջազգային փառատոնը. հարցազրույց Արմեն Սարգսյանի հետ 06.09.2024

«Քաղաքը կարդում է». ազգային պատկերասրահում մեկնարկեց տարվա ամենասպասված գրական միջոցառումը՝ Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնը։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք նախաձեռնության կարեւորության, փառատոնի այս տարվա ծրագրի ու գրականության ոլորտի վրա ազդեցության մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի իմֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատ...

Խոշոր պլան․ ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը 06.09.2024

Արդեն 3-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը, որ ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին, հանդիպել քաղաքական գործիչների հետ, այցելել պետական տարբեր կառույցներ և մշակութային հաստատություններ: Այս տարի առաջին անգամ աշխատանքներին ներգրավվել են նաև նախորդ սերունդների շրջանավարտները, որոնք միասին «երիտասարդական խորհրդարանի» ձևաչափով օրենսդրական նախ...

IT շաբաթ․ Մեկնարկում է Datafest միջազգային համաժողովը 03.09.2024

Արհեստական բանականության Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովն արդեն 5 տարին է, ինչ մեկ հարկի տակ կհամախմբի մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտի պրոֆեսիոնալներին՝ նպաստելով ոլորտի աշխուժացմանն ու զարգացմանը Հայաստանում։

IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը 23.08.2024

Գիտության և հասարակության միջև կապը ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 1-ից 6–ը Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը, որը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Շաբաթվա ընացքում կանցկացվեն միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում և Ազատության հրապարակում։ Գիտության շաբաթ միջացառման բովանդակության պատասխանտու Արման Գասպարյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի «Մոտեցնելով գիտու...

IT շաբաթ․ Ինչպե՞ս խուսափել առցանց առևտուրի վտանգներից 25.07.2024

Տարիներ առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կարելի է գնումներ կատարել առանց տնից դուրս գալու, օրը 24 ժամ, 365 օր։ Այսօր շատերը գնումներ կատարում են օնլայն հարթակներից, խնայում ժամանակ և հաճախ անհարժեշտ իրեր, հագուստ ձեռք բերում ավելի մատչելի գնով: Բայց այս դրական կողմերը հաշվի առնելով պետք է նաև զգոն լինել։ Օնլայն  գործընթացների ակտիվացմանը զուգահեռ սրվել են կիբերանվտանգության հետ կապված խնդիրեր։...

IT շաբաթ․ Հետազոտողները կարող են օգտվել «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից 23.07.2024

«Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից այս տարվա ընթացքում ավճար օգտվելու հնարավորություն կստանան հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների և բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծությանն առնչվող տեխնոլոգիական և այլ կազմակերպությունները։ Հզոր գերհամակարգիչը նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է...

Խոշոր պլան․ Մագիստրոսական նոր ծրագրեր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում 19.07.2024

Մագիստրոսական նոր ծրագրեր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում

IT շաբաթ․WITSA-ի համաշխարհային գավաթն ընդունում է ստարտափների հայտեր 12.07.2024

WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն՝ ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և մրցելու Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Ազգային...

Խոշոր պլան․ «Ռիսկերի կառավարում»՝ մագիստրոսական նոր ծրագիր 11.07.2024

«Ռիսկերի կառավարում»՝ նոր մագիստրոսական ծրագիր

IT շաբաթ․ Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորում 05.07.2024

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում օրերս անցկացվեց մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափներին, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին և անհատներին: Գյումրիում անցկացվող Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել թվային փոխ...

Խոշոր պլան․Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով 04.07.2024

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտը սկսում են «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը: Մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում: Մագիստրոսների համար նախապատրաստվել են արդիական կրթություն ստանալու տարբեր հնարավորություններ՝ նորագույն սարքավորումներ...

Խոշոր պլան․ Պրոդյուսերի մասնագիտությունը Հայաստանում 01.07.2024

Շքեղ հեռուստանախագծերը, մեծամասշտաբ միջոցառումները մշտապես հիացնում են մարդկանց, իսկ ովքեր են թաքնված այդ ահռելի աշխատանքի հետևում։ Ստեղծագործական թիմում մեծ դեր ունեն պրոդյուսերները, որոնք հաճախ մնում են ստվերում։ Այս թողարկման ընթացքում զրուցել ենք Հայաստանում արվեստի կառավարման կամ պրոդյուսինգի մասին. ԵԹԿՊԻ-ն և Հանրային հեռուստաընկերությունն այս տարի համատեղ կրթական ծրագիր են իրականացնում։ Մանր...

IT շաբաթ․ Ամփոփվել է «ԱԲ սերունդ» ծրագրի արդյունքերը 01.07.2024

Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոցում 2023-ի սեպտեմբերից փորձնական ծրագրով իրականացվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում 350 աշակերտ հնարավորություն է ստացել ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ: Ծրագիրն իրականացրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի...

IT շաբաթ․ «1991 ստորաբաժանումը» ընդունում է դասընթացի մասնակցության հայտեր 21.06.2024

«1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ծրագիրն ձևավորվել և իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում։ Նպատակը՝ ՀՀ Զինված ուժերում ներդնել՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները։Եթե զորակոչային տարիքի եք և ցանկանում եք գիտելիքներ ձեռք են բերել տվյալագիտության, արհեստական բանականության ոլորտներ...

«Խոշոր պլան»․ Հայաստանում կանցկացվի գիտության շաբաթ 21.06.2024

Գիտուժ նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։ Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ,որը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է։ Գիտության շաբաթն անցկացվելու...

IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված 14.06.2024

Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։ Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ և շահութաբեր: Տեղեկ...

IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը 07.06.2024

Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությա...

Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիա 07.06.2024

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է Ստեղծագրության ակադեմիա ծրագիրը, որը նախատեսում է հասցեագրել ժամանակակից ստեղծագրողների խնդիրները։ Այս ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ բանաստեղծների, արձակագիրների, դրամատուրգների, սցենարիստների և արվեստի քննադատների համար:

IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն 31.05.2024

Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը  կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի,  Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտունե...

Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով 31.05.2024

Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։   ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի...

Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում 30.05.2024

«Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր: Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիե...

Άκου το podcast Իմ ռադիո στο Replaio

Ραδιόφωνο και podcast σε μία εφαρμογή - δωρεάν, χωρίς εγγραφή. Εγκατάστησέ την σήμερα και μη χάσεις την πρεμιέρα

Κατέβασέ το από το Google Play

Το Replaio δεν είναι εκδότης podcast - τα ονόματα των εκπομπών, τα εξώφυλλα και ο ήχος ανήκουν στους δημιουργούς τους και διανέμονται μέσω δημόσιων ροών RSS