Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ Επεισόδια: 957

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Μην παραλείψεις να επισκεφτείς τη σελίδα του podcast και να στηρίξεις τον δημιουργό: imradio.am

Δημιουργός

Im Radio

Κατηγορία

Education

Ιστοσελίδα του podcast

imradio.am

Τελευταίο επεισόδιο

1 Οκτ 2026

Πού να ακούσεις;

Podcast στην εφαρμογή Replaio Radio Έρχεται σύντομα

Τα podcast έρχονται σύντομα στην εφαρμογή. Εγκατάστησέ την τώρα και δες πρώτος μια εντελώς νέα προσέγγιση στα podcast

Κατέβασέ το από το Google Play Δωρεάν εγκατάσταση Android σχεδόν 10 εκατ. λήψεις · βαθμολογία 4,8 iOS σύντομα

Επεισόδια

Այսօր | Ալեքսանդր Պուշկին 06.06.2022

Բախչիսարայ քաղաքի Ղրիմի պատմության թանգարանում արդեն տարիներ շարունակ զբոսաշրջիկները կարող են մի գեղեցիկ ավանդույթի ականատեսը լինել։ Ամեն օր աշխատակիցները «Արցունքի շատրվանի» մոտ 2 չքնաղ վարդ են թողնում։  1820թ.-ի աքսորի ընթացքում Բախչիսարայում էր հայտնվել ռուս գրականության հանճար Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը, որը լսելով թախծոտ ավանդազրույցը Հիրեյ խանի և երիտասարդ Մարիայի մասին՝ գրում է «Բախչի...

Այսօր | Ռաֆայել Նադալ 06.06.2022

Թենիս մարզաձևից հայտնի են մեծ պատմություն կերտած շատ մարզիկներ, և այսօր նրանցից մեկը՝ Ռաֆայել Նադալը, նշում է իր ծննդյան 36 ամյակը։

Այսօր | Անջելինա Ջոլի 04.06.2022

Ինձ միշտ թվացել է, որ ես մեծ շրթունքներով և մեջտեղից բացված մազերով հիմար տիկնիկի տեսք ունեմ: Ժամանակի ընթացքում դու հասունանում ես և հասկանում, որ հարկավոր է ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Անջելինա Ջոլին այսօր դառնում է 47 տարեկան:

Ալինա Գևորգյանի օրինակը 03.06.2022

Սյունիքի մարզի Տաթև գյուղից է Ալինա Գևորգյանը։ ԵՊՀ սերվիսի և կայուն զբոսաշրջության բաժինում է սովորել։ Ավատրելուց հետո մեկ տարի Երևանում կրթական հիմնադրամում նախագծերի կորդինատոր է աշխատել։ Ասում է՝ ամեն ինչ հիանալի էր ընթանում, նոր շրջապատ, գիտելիքներ ու հմտություններ է ձեռք բերել, բայց ինչ որ բան կիսատ էր սրտում։ Որոշում է վերադառնալ գյուղ ու իր գործունեությունը ծավալել գյուղից ու գյուղի համար,...

Այսօր|Ժպտա՛, որովհետև կյանքը հիասքանչ է, և ժպտալու շատ առիթ կա 01.06.2022

1926 թվականի հունիսի 1-ին ծնվել  է 20րդ դարի ամենահայտնի եւ սեքսուալ դերասանուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն:

Այսօր | Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է 01.06.2022

Հունիսի 1-ը Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Սերյան Ենոքյանի օրինակը 30.05.2022

«Էկո խմբակ» նախաձեռնության հեղինակ 18–ամյա Սերյան Յենոքյանը բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Նախ սկզբում ասեմ, որ նա ծնվել է Ռուսաստանում և Սեյրանի փոխարեն Սերյան են գրանցել անունը։ Ասում է՝ չի ցանականում փոխել, այդպես իրեն ավելի շատ է դուր գալիս, իսկ ահա ընկերներն ասում են՝ տարբերվող է, սեր գումարած հայկական յան։ Բնապահպանական թեմաներով սկսել է հետաքրքրվել 15 տարեկանից, երբ ամառային ա...

Ռադիոզրույց. Կարդա, փոխիր աշխարհը, չէ՞ որ կարդալու ժամանակ կա 25.05.2022

Արդեն 90 տարի Մաշտոց 20 հասցեում գործում է «Բուկինիստ» գրախանութը ։ «Բուկինիստ 90»-ը գրախանութը նշելու է մի քանի ամիս շարունակ ձգվող տարատեսակ միջոցառումներով, առաջինը «Տոնից Տոնն» է։ Հոբելյանական տարվա միջոցառումների մասին Իմ ռադիոյին պատմում է «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Քրիստոֆեր Օհանյանի օրինակը 23.05.2022

Մի քանի ամիս առաջ «Դեպի հայք» ծրագրով Լոս Անջելեսից Հայաստան տեղափոխված Քրիստոֆեր Օհանյանն օգտագործված հագուստին նոր կյանք է տալիս։ Ինքը ևս վինտաժային հագուստ է հագնում և օրինակ է դառնում շրջապատի համար։ Մեկ ամիս ապրել և կամավորական աշխատանք է կատարել Գյուրիում, հիմա ապրում է Երևանում։ Հին հագուստը վերամշակելով կամ նորովի մոդելավորելով այն ավելի լավն է դառնում,–ասում է Քրիստոֆերը և հավելում, որ բի...

IT շաբաթ․ «MetaGait» քայլքի իմիտացիա ստեղծող սարք 23.05.2022

«ՔայլՏեք» հայկական ընկերությունը օրերս ներկայացրեց hիվանդի շարժունակությունը վերականգնող նորարարական «MetaGait» սարքը, որն օգնում է քայլել չկարողացող  մարդուն ուղիղ կանգնել և քայլքի իմիտացիա ստեղծել։  «VR» ակնոցի ու հատուկ մշակված խաղերի շնորհիվ սարքը բուժառուին տեղափոխում է վիրտուալ իրականություն, որտեղ կարող է  դահուկ քշել, վազել, զբոսնել, այս ակտիվությունը  նպաստում է ուղեղո...

«Խոշոր պլան»․ Կրթություն՝ բոլորի համար 20.05.2022

Կրթվելու համար երբեք ուշ չէ. նոր մասնագիտություն և հմտություններ ձեռք բերել կարելի է ցանկացած տարիքում: Մինչդեռ շատերը կարծում են, որ օրինակ 30 տարեկանից հետո դժվար է նոր բան սովորելը: Այս կարծրատիպը կոտրելու համար ԿԳՄՍ նախարարությունը և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են մեծահասակների ուսումնառության և կրթության հանրայնացման արշավ՝ «ԿրթաԲԱՑ․ կրթություն բոլորին, ամենուր,...

Art Ուրբաթ․ մեդիա փառատոն Երեւանում 19.05.2022

Այս թողարկմանը պատմում ենք Երեւանում առաջին անգամ անցկացվող մեդիա փառատոնի մասին։ EVN Report-ի նախաձեռնած միջոցառումը նպատակ ունի համախմբելու որոտի ներկայացուցիչներին՝ քննարկելու մեդիայի մարտահրավերները, հնարավորություններն ու նորությունները։ Փառատոնի խնդիրներից է նաեւ մեդիա մասնագետների աշխատանքն ու դրա դժվարությունները ներկայացնել հանրությանը։ 

Art Ուրբաթ․ անվճար վիդեոդասեր մեդիագրագիտության մասին 17.05.2022

Այս թողարկամանը զրուցում ենք Edu Van Hub շարժական կրթական հարթակի մասին։ Մեքենայով Հայաստանի տարբեր մարզերում ու արտերկրում մեդիակրթության բազմաթիվ դասընթացներ անցկացնելուց հետո նախագիծը տեղափոխվել է օնլայն հարթակ։ Edu Van Hub-ի թիմը ստեղծել է վիդեոդասերի անվճար շարք՝ մեդիագրագիտության, սոց․ ցացների ու վիդեո

IT շաբաթ․ ԱՏՁՄ-ն ներկայացրել է ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքները 16.05.2022

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 21-րդ համագումարին ներկայացվեցին ռազմավարական ուղղություններով կատարված աշխատանքների արդյունքներ։ Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ կազմավորվելով 20 տարի առաջ, այսօր այն դարձել է ոլորտն առաջ մղող շարժիչ ուժ, որն իր շուրջ է համախմբել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություներին։ Առաջնային խնդ...

Art Ուրբաթ․ Մերլին Մոնրայի դիմանկարը՝ ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշ, The Guardian-ի անդրադարձը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմին, նոր ցուցահանդես Երեւանում 13.05.2022

Այս թողարկմանը պատմում ենք՝  Մոնրոյի դիմանկարը՝ Էնդի Ուորհոլի հայտնի կտավը, աճուրդում վաճառվել է 190 միլիոն դոլարով, այսպիսով դառնալով ամերիկյան արվեստի ամենաթանկարժեք նմուշը։ The Guardian-ը անդրադարձել է հայկական «Մենք ենք , մենք սարերը ֆիլմին»՝ ընդգծելով դրա հումորը, սրամտությունն ու  երկխոսությունները։ Երեւանում բացվել է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի՝ Հենրիկ Իգիթյանին նվիրված ցուցահ...

Քրիստինե Հովսեփյանի օրինակը 13.05.2022

Քրիստինե Հովսեփյանը դհոլ սկսել է նվագել 8 տարեկանից։ Պատմում է, որ սկզբում ծնողներն այդքան էլ լուրջ չեն վերաբերվել դհոլ ունենալու իր ցանկությանը և որոշել խաղալիք դհոլ նվիրել, բայց հետո հասկացել են՝ պետք է ընդառաջ գնալ նրա երազնաքին։ Այսօր, արդեն 21–ամյա Քրիստինե Հովսեփյանը պատմում է, որ դհոլ նվագելու հմտություններն յուրացնելն ավելի դյուրին էր, մատներին առաջացած կոշտուկներն անտեսելն ավելի հեշտ, քան...

«Խոշոր պլան». Վերադարձ Եվրատեսիլ՝ 2 տարի անց 12.05.2022

«Խոշոր պլանն» այս անգամ մի փոքր շեղվել է իր ձևաչափից և անդրադարձել բոլորին հեռուստաէկրանների մոտ համախմբող եվրոպական ամենամեծ երաժշտական իրադարձությանը։ Հայաստանը երկամյա դադարից հետո վերադարձել է «Եվրատեսիլ» և հնարավորություն տվել նորահայտ արտիստին այս հարթակում ինքնադրսևորվել։ Ռոզա Լինն իր «SNAP» երգով արդեն եզրափակչում է. այս տարվա մեր ընտրության, երգերի և դեկտեմբերին Երևանում կայանալիք «Մանկակ...

Art Ուրբաթ․ 11 ամյա Վիկան հեքիաթների գիրք է գրել 12.05.2022

Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով… Նա 11 տարեկան է, անցել է արցախյան վերջին պատերազմի միջով: Կարոտում է իր հայրենի տունը՝ Հադրութը։ Իսկ կարոտն արտահայտում է հեքիաթներ գրելով։ 

Ռադիոզրույց. ՄետաԳեյթ՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծում 10.05.2022

Մասնագիտական թիմը, տարիներ շարունակ աշխատելով սեփական պրոդուկտի վրա, ստեղծել է ՄետաԳեյթը՝ շարժունակության վերականգնման նորարարական լուծումը: Այն հնարավորություն է տալիս տանը ռեաբիլիտացիա անցնել:

Սաթենիկ Ավետիսյանի օրինակը 10.05.2022

Սերն ու հայրենիքն են 18-ամյա Սաթենիկ Ավետիսյանի ստեղծագործությունների հիմնական թեմաներն են։ Գրել սկսել է 13 տարեկանից և արդեն հասցրել է իր բանաստեղծութուներից մեկը թերթում հրատարակել, մյուսը դեռ աշխատաքնային փուլում է։ Սաթենիկը ապրում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում։ Պատրաստվում է ընդունվել ԵՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Մտածում է, որ ապագայում գրական խմբագություն կբացի և հնարավորություն կընձ...

IT շաբաթ․ «STARMUS․ 50 տարի Մարսի վրա» 09.05.2022

Գիտությունն ու արվեստը մեկտեղել է «STARMUS․ 50 տարի Մարսի վրա 6–րդ» փառատոնը, որը նոր հնարավորություններ ու հմտություններ ձեռք բերել ցանկացող երիտասարդների համար հիանալի հարթակ է։ Փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5–10–ը, միջոցառումներ տեղի կունենան ոչ միայն Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլև Ազատության հարապարակում գիտական ճամբար կանցկացվի, բանախոսները դպրոցներում և բուհե...

«Խոշոր պլան». Հայ և ռուս երիտասարդների շփման նոր հարթակ 05.05.2022

Երևանում կանցկացվի եռօրյա ծրագիր «Երիտասարդության ընկերություն․ ընկերությունը տեսապակում» խորագրով։ Միջոցառումը բաղկացած է 3 հիմնական մասից՝ ֆոտոցուցահանդես, լուսանկարիչների հետ հանդիպում, բլոգերների հետ հանդիպում։ Մեկ հարկի տակ հայ և ռուս երիտասարդները կքննարկեն տարբեր թեմաներ՝ ներկայացնելով իրենց կարծիքն ու մոտեցումները։ Եռօրյա ծրագիրը կանցկացվի մայիսի 6-8-ը Ռուսական գրքի տանը։  Թեմայի մասի...

Ռադիոզրույց. FORMULA YEGHEGNADZOR | ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 03.05.2022

TCF Armenia ընկերությունների խումբն իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է թվային կոնֆերանս: 2021թվականին այն Գորիսում էր, այս տարի ընկերությունն ընտրել է Վայոց Ձորի մարզը: Կոնֆերանսի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը,...

IT շաբաթ․ Ռոբին ռոբոտը հրաժեշտ է տվել Նորքի տուն-ինտերնատի իր ընկերներին 03.05.2022

Ռոբին ռոբոտը մեկ տարի Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ ապրելուց հետո օրեր առաջ հրաժեշտ տվեց նրանց։ Արհետսական բանականությամբ աշխատող Ռոբինն օգնել է տարեցներին բարելավել հիշողությունը, էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը: «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի շրջանակում ընտրվել է 40 տարեց, 20-ը ակտիվ շփվել է ռոբոտի հետ, իսկ մյուս 20-ը՝ ոչ:  Ծրագրի ավարտին անցկացված հետազոտություն ցույց տվեց, որ Ռոբ...

Ֆընգ Յանգմինգի օրինակը 02.05.2022

Չինացի Ֆընգ Յանգմինգին հանդիպել եմ երևանյան այգիներից մեկում, մինչև ես կհասնեի սովորության համաձայն նա արդեն ծանոթացել էր այգում նստած պապիկներից մեկի հետ։ Ասում է՝ սիրում է շփվել մարդկանց հետ, լսել նրանց պատմությունները։ Երևանյան միջավային Ֆընգն արդեն հարմարվել է, սիրում է փորձություններ հաղթահարել, իսկ մշակութային տարբերությունները նրան գրավում են, ոչ թե վախեցնում։ Հայաստան գալուց առաջ էլ Ինդոնե...

Άκου το podcast Իմ ռադիո στο Replaio

Ραδιόφωνο και podcast σε μία εφαρμογή - δωρεάν, χωρίς εγγραφή. Εγκατάστησέ την σήμερα και μη χάσεις την πρεμιέρα

Κατέβασέ το από το Google Play

Το Replaio δεν είναι εκδότης podcast - τα ονόματα των εκπομπών, τα εξώφυλλα και ο ήχος ανήκουν στους δημιουργούς τους και διανέμονται μέσω δημόσιων ροών RSS