Im Radio

Իմ ռադիո

Education HY ↓ Επεισόδια: 957

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Μην παραλείψεις να επισκεφτείς τη σελίδα του podcast και να στηρίξεις τον δημιουργό: imradio.am

Δημιουργός

Im Radio

Κατηγορία

Education

Ιστοσελίδα του podcast

imradio.am

Τελευταίο επεισόδιο

1 Οκτ 2026

Πού να ακούσεις;

Podcast στην εφαρμογή Replaio Radio Έρχεται σύντομα

Τα podcast έρχονται σύντομα στην εφαρμογή. Εγκατάστησέ την τώρα και δες πρώτος μια εντελώς νέα προσέγγιση στα podcast

Κατέβασέ το από το Google Play Δωρεάν εγκατάσταση Android σχεδόν 10 εκατ. λήψεις · βαθμολογία 4,8 iOS σύντομα

Επεισόδια

IT շաբաթ․ ԴիջիԹեքը վերադառնում է 31.08.2023

ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023 հոկտեմբերի 13-15-ը մեկ հարկի տակ կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Մերիդիան էքսպո կենտրոնում ցուցահանդեսի մասնակիցները կներկայացեն նորարար լուծումներ կրթությունից մինչև բժշկություն։Ցուցահանդեսի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա։ Ներկա...

«Խոշոր պլան». NextGen-ը նոր ընդունելություն է սկսել 31.08.2023

«Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հանրային Քաղաքականության Ինստիտուտը սկսել են NextGen առաջնորդության ակադեմիայի 3-րդ փուլի ընդունելությունը։ Ակադեմիային կարող են դիմել 18-30 տարեկան երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։ «NextGen» առաջնորդության ակադեմիան կմեկնարկի սեպտեմբերի 16-ին և կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ։

Art Ուրբաթ | Դասական երաժշտության երեկո՝ Վան Արդիում 28.08.2023

Վան Արդի գինեգործարանում ոչ միայն կարելի է գինի խմել, այլև մասնակցել տարբեր հետաքրքիր միջոցառումների, քննարկումների, համերգների:  Այստեղ տարատեսակ միջոցառումներ վաղուց են կազմակերպվում, սակայն այս մեկն առանձնանում է իր տեսակով:  Սեպտեմբերի 1ին Վան Արդիում սպասվում է դասական երաժշտության երեկո, որտեղ իրար կձուլվեն սիմֆոնիկ երաժշտությունը, գինին ու բնությունը:

Art Ուրբաթ | « Թարս ու շիտակ» թանգարանը՝ Գյումրիում 22.08.2023

Գյումրու սրտում` Կումայրի արգելոցում, գրեթե մեկ տարի առաջ բացվել է թանգարան, որտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես կյանքում` թարս ու շիտակ: Երկար աստիճանները տանում են վերև, բացվում է դուռն ու շուրջն ամեն բան միանգամից փոխվում է: Նայում ես առաստաղին, տեսնում, որ լամպի փոխարեն մահճակալ կամ բազկաթոռ է կախված, մի պահ զարմանում ես, հետո հիշում, որ այդ պահին պարզապես «Թարս ու շիտակ» թանգարնում ես, թանգարանու...

Art Ուրբաթ | Cosmic Party. Լիլիթ Մանարյանի ցուցահանդեսը 10.08.2023

Օգոստոսի 1-ից «Զանգակ» գրատանը գույների առատություն է: Այստեղ Լիլիթ Մանարյանի "Cosmic party” ցուցահանդեսն է, որտեղ արվեստագետը վրձնի և գույնի շնորհիվ կտավին է պատմել իր հույզերը, զգացողությունները, ապրումներն ու տեսիլքները:

Art Ուրբաթ | Jazz business event-ը՝ Հայաստանում 04.08.2023

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային օրն է, և, պատահական չէ, որ միջոցառումը կայանալու է հենց այդ օրը: Jazz business event-ը մեկտեղել է կրթությունը, մշակույթն ու արվեստը և երիտասարդներին ներկայանալու է մի քանի կարևոր ուղերձներով:

«Խոշոր պլան». Աջակցություն ԼՂ-ից տեղահանված և պատերազմի մասնակից ձեռնարկատերերին 02.08.2023

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (Armenian Caritas) «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը արդեն բաց է: Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված, պատերազմի մասնակից, ինչպես նաև պատերազմի հետևանքով տ...

«Խոշոր պլան». Նոր մագիստրոսական ծրագիր ձկնաբուծության ոլորտում 27.07.2023

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գիտությունների ազգային ակադեմիայի և միջազգային գործընկերների հետ սկսում է նոր մագիստրոսական ծրագիր «Ձկնային տնտեսություն» անվանմամբ: Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ...

Art Ուրբաթ | MEDS աշխատարանը՝ Գյումրիում 27.07.2023

«MEDS Գյումրի 2023-ի» ընթացքում տեսնելու ենք ավելի քան 11 աշխատանք, որոնք ստեղծվելու են 160 մասնակցի ջանքերով:Այս տարի Գյումրու Հաղթանակի զբոսայգին վերածվելու է մեծ աշխատանարանի, որտեղ օրեր շարունակ մասնակիցներն աշխատելու են իրենց նախագծերի վրա և վերջում ներկայացնելու հանրությանը:

IT շաբաթ․ «Արմաթ» լաբորատորիաները ընդլայնվում են   27.07.2023

Հայաստանում գործող 624 «Արմաթ» ինժեներական լաբորատորիային 2024 թվականին կավելանա 150–ը։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UIET) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանի խոսքով՝ «Արմաթ»-ը պետության և մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, քանի որ տասը տարվա ընթացքում կատարվել է ավելի քան 6 մլրդ դրամի ներդրում, որից 3,7 մլրդ-ը՝ պետությ...

Art Ուրբաթ | Մաշա Մնջոյանը՝ «Սլավյանսկի բազար 2023–ի» հաղթող 20.07.2023

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 14-16-ը կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցել է 15 երկիր։ Հայաստանը մրցույթում ներկայացրել է Մաշա Մնջոյանը, ով հաղթանակ է բերել մեր երկրին՝ արժանանալով պատվավոր Գրան Պրի մրցանակին:

Art Ուրբաթ | Նեմրան՝ Տիկնիկային թատրոնում 15.07.2023

Ընդամենը կիթառի մեկ հնչյուն, երգից մեկ հատված, և պարզ է` բեմում Նեմրան է` հայկական ալտերնատիվ ռոք խումբը:  Խումբն իր երկրպագուներին թույլ չի տալիս երկար սպասել: Պարբերաբար կազմակերպվող համերգներից մեկն էլ կայացավ օրեր առաջ Տիկնիկային թատրոնում: Մինչ նեմրացիները սպասում էին իրենց սիրելի արտիստներին, հնարավորություն ունեցանք զրուցել խմբի անդամների հետ և իմանալ` ինչպես գտան իրար ու ստեղծեցին Նեմրան:

IT շաբաթ․ Խաչատրյանի թանգարանում գործում է «Սուսերով պար» վիրտուալ ցուցադրությունը 14.07.2023

Թե ինչպե՞ս է Արամ Խաչատրյանը նվագում, մոտենում է գրասեղանին, մտորում և նոտագրում, արդեն կարելի տեսնել մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ ARLOOPA ընկերության հետ համագործակցության արդյունքում թանգարանի այցելուները VR ակնոցների միջոցով կարող են  հայտնվել Խաչատրյանի աշխատասենյակում և հետևել «Գայանե» բալետից մի հատվածի՝ «Սուսերով պարի» ստեղծմանը։ Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով՝  նորագույն տե...

«Խոշոր պլան». Դարձի՛ր սփյուռքագետ 14.07.2023

ԵՊՀ պատմության ֆակուլտետում շարունակվում է «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելությունը: 2009 թ. սկսած ամբիոնի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրում ուսանել են 200-ից ավելի մագիստրանտներ՞ Ծրագրի նպատակն է պատրաստել Սփյուռքի վերաբերյալ ամբողջական և խորքային գիտելիքներով օժտված մասնագետներ:

Art Ուրբաթ | «Վարը Վարենկը» երկու տարեկան է 07.07.2023

Ազգային արժեքները մշտապես պահպանելու և տարածելու կարիք ունեն: «Վարը Վարենկ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, որն օրեր առաջ նշեց հիմնադրման 2 ամյակը, ստեղծվել է հենց այդ նպատակով:

Մեկնարկում է «ԱԲ» սերունդ» ծրագիրը 07.07.2023

Սեպտեմբերից 10 դպրոցում փորձնական կկիրառվի «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին ոչ միայն համապատասխան գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցող աշակերտներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդել և գիտնականի կարիերայի հեռանկարն ավելի առարկայական դարձնել։ Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը կներդրվի 10–12–րդ դասարներում...

Art Ուրբաթ | «Արևիկը» 45 տարեկան է 29.06.2023

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլի հիմնադրումից անցել է 45 տարի: Այսօր «Արևիկում» նոր ձայներ ու անուններ են: Ամիսներ շարունակ ընթացող փորձերից հետո հաշված ժամերից անսամբլը կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմին, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել տարբեր տարիների սիրված և հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաև նոր երգեր:

«Խոշոր պլան». Ճանապարհ՝ դեպի մեծ հեռուստատեսություն 27.06.2023

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և Հանրային հեռուստաընկերությունը սկսում են մագիստրոսի նոր կրթական ծրագիր՝ «Հեռուստալրագրություն», որի ընդունելությունն արդեն սկսվել է: Ծրագիրը 1 տարի է տևելու, որի ընթացքում ուսանողները կբացահայտեն հեռուստատեսության աշխարհը, ձեռք կբերեն տեսական ու գործնական գիտելիքներ:Դասավանդելու են մեդիաոլորտի հայտնի մասնագետներ, որոնք իրենց տարիների փորձը կփոխանցեն երիտասարդներին:...

IT շաբաթ․ Սյունիքի երկու դպրոցում բացվել են Արմաթ աշխատանոցներ 23.06.2023

Կապանի համար 7 հիմնական և Մեղրիի համար 2 միջնակարգ դպրոցներում բավել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ծանոթանալ նոր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, ռոբոտաշինության, 3D մոդելավորման նորագույն նվաճումներին։ Սյունիքի մարզի երկու դպրոցներում բացված աշխատանոցները Հայ-ռուսական պետական կառույցների գործակցության արդյունք են։ Այն իրականացվել է Երևանում «Դոմ...

Art Ուրբաթ | Այվազովսկու կտավները՝ Ազգային պատկերասրահում 23.06.2023

Ավելի քան երկու տարվա դադարից հետո հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները վերադարձան Հայաստանի ազգային պատկերասրահ:  Վերաբացվել են ծովանկարչի մշտական ցուցադրությունները:

«Խոշոր պլան». Շարունակվում է «Quanta» ծրագրի ամառային դպրոցի հայտերի ընդունումը 13.06.2023

«Իմ քայլը» հիմնադրամն արդեն երկրորդ անգամ անցկացնելու է «𝗤𝘂𝗮𝗻𝘁𝗮» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական ծրագիրը: Կրթությունը կազմակերպվում է Հայաստանում, իսկ ուսանողներին դասավանդում են առաջատար դասախոսներ հեղինակավոր բուհերից (MIT, University of California, Berkeley և այլն): Կրթական ծրագրի շրջանակում շարունակվում է  երկրորդ տարվա ամառային դպրոցի հայտերի ընդունումը: Այն  անցկաց...

IT շաբաթ․ Pegasus լրտեսական ծրագրով Հայաստանում գաղտնալսումներ են իրականացվում 09.06.2023

Վերջերս տարածվեց տեղեկություն, որ հայ լրագրողները, իրավապաշտպանները, ԱԳՆ-ի ու ՄԱԿ-ի պաշտոնյաները, Pegasus լրտեսական ծրագրերի թիրախում են հայտնվել 2020 թվականի հոկտեմբերից 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին նշվում է Amnesty International-ի հրապարակած զեկույցում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus–ի դեպքում, անձը չի կարող հասկանալ, որ իր հեռախոս...

Art Ուրբաթ | Ապրեցնող մեղեդու վարպետ՝ Արթուր Մեսչյան 09.06.2023

Նրա համար երգերը խնդիրների լուծման բանալիներ են: Նա բեմում է, իսկ նրա մեղեդին ու խոսքը` յուրաքանչյուրի հոգում: Նրա ստեղծագործությունները հույզեր են, ապրումների կծիկներ, որտեղ մենք շատ հաճախ գտնում ենք բարդ ու անհասկանալի թվացող հարցրերի պատասխաններ: Հնչում է ստեղծագործություններից մեկը, և միանգամից պարզ է` բեմում նա է` հայ կոմպոզիտոր, բանաստեղծ ու երաժիշտ Արթուր Մեսչյանը:

Ռադիոերեկո. Երիտասարդների հոգեկան առողջությունը 09.06.2023

Երիտասարդների հոգեբանական խնդիրների, դրանց առաջացման պատճառների ու լուծման ուղիներից ենք խոսել Հոգեսոցիալական կարգավորման հոգեբանական ծառայության համակարգող հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը։

ՌադիոԵրեկո | Արհեստական բանականություն 07.06.2023

Ասում են՝ մենք ապրում են տեխնոլոգիական հեղափոխության ժամանակներում, երբ ամեն վայրկյան նոր բան է ստեղծվում, ու երբեք չգիտես՝ ինչ սպասել այս աշխարհից։ Երբեմն թվում է՝ ֆանտաստիկ ֆիլմում ենք, որտեղ ամեն անհնարին բան դառնում է հնարավոր, բայց արդյո՞ք սա նաև կարող է վտանգավոր լինել հենց ֆիլմերի նման, երբ մարդու ստեղծածը մի օր պարզապես ոչնչացնում է մոլորակը կամ գոնե փորձում է անել դա։ Այս երեկո Անահիտն ու...

Άκου το podcast Իմ ռադիո στο Replaio

Ραδιόφωνο και podcast σε μία εφαρμογή - δωρεάν, χωρίς εγγραφή. Εγκατάστησέ την σήμερα και μη χάσεις την πρεμιέρα

Κατέβασέ το από το Google Play

Το Replaio δεν είναι εκδότης podcast - τα ονόματα των εκπομπών, τα εξώφυλλα και ο ήχος ανήκουν στους δημιουργούς τους και διανέμονται μέσω δημόσιων ροών RSS