Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Husk at besøge podcastens hjemmeside og støtte skaberen: imradio.am

Forfatter

Im Radio

Kategori

Education

Podcastens hjemmeside

imradio.am

Seneste episode

26. nov. 2026

Hvor kan du lytte?

Podcasts i appen Replaio Radio Kommer snart

Podcasts kommer snart til appen. Installer nu, og vær den første til at se en helt ny tilgang til podcasts

Hent den på Google Play Installer gratis Android 10 mio.+ downloads · 4,7+ i bedømmelse iOS snart

Episoder

Կարճ ասած... կորոնավիրուսն ինձ ավելի շատ վնասեց, քան քեզ 07.12.2020

Քրիստիանը բրիտանական Nothing But Thieves-ի համերգին չմասնակցեց։ Թագավարակի պատճառով ճանապարհները փակվեցին։ Կոնֆերանս Լոնդոնում` երիտասարդ լրագրողների համար։ Բրիտանիա չգնաց։ Թագավարակը փլուզեց հինգ օր Լոնդոնում ապրելու երազանքը։

IT շաբաթ 07.12.2020

Շուտով Բերդում և Գավառում կբացվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Եվրահանձնաժողովը օրեր առաջ հայտարարեց ախտահանման աշխատանքներ կատարող 200 ռոբոտների ձեռքբերման մասին: Այդ ռոբոտները տրամադրվելու են Եվրամիության ողջ տարածքում գործող հիվանդանոցներին։ «Անօդաչու թռչող սարքերի նախագծում, մշակում և կիրառում» մասն...

«Կենդանիներին շատ սիրելը դեռ բավական չէ, պետք է պատրաստ լինել սիրել հիվանդ կենդանիներին»․Լինել անասնաբույժ 06.12.2020

Այս թողարկմանը ներկա ու ապագա մասնագետների օգնությամբ պատմում ենք աշխարհի «ամենաբարի» մասնագիտություններից մեկի՝ անասնաբուժության մասին․ պարզվում է , որ այն բավականին պահանջված ու եկամտաբեր է ոչ միայն Հայաստանում

Բիթրեյթ. Miley Cyrus | Plastic Hearts 05.12.2020

Մայլին շատ-շատ արագ է փոխվում և ամեն անգամ հարաբերությունների մասին ալբոմ թողարկելիս մտածում է սուբյեկտների մասին, որոնց ուղղված են երգերը: Դրա համար խիզախություն է պետք, ինքդ քեզ հետ առերեսվելու համար՝ ևս: Ինքնաճանաչողության մեծ ճանապարհ, հետհայացք՝ դասականներին և նեշվիլյան արմատներին. սա երգչուհու յոթերորդ ստուդիական ալբոմն է:

CreativeARTsakh. արցախցի փոքրիկների աշխատանքները վաճառքի կհանվեն 04.12.2020

CreativeARTsakh ծրագիրն ամփոփում է առաջին փուլը: Արցախցի փոքրիկների գեղանկարներն ու կավե աշխատանքները վաճառքի կհանվեն, հասույթը կուղղեն ծրագրի շարունակականությանը։ Ցուցահանդես-վաճառքը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, ժամը 19։00-ին Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում (Բուզանդ 1/3 հասցեում): Նախաձեռնության մասին զրուցել ենք Նարեկ Ադամյանի հետ։

«Թիկունքն ամուր է»․ Արվեստը հանուն զինվորի 13.11.2020

«Երբ նայեցի զինվորների աչքերին հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն»,– տեր Աբել քահանա Քարտաշյանի այս խոսքերը գեղանկարչուհի, գրաֆիկ Մանու Հարությունյանին ոգեշնչեցին և նա որոշեց այդ խոսքերը կտավին հանձնել։ Նրա ստեղծագործություններն այնքան սիրվեցին և ճանաչում ստացան, որ որոշ ժամանակ անց դրանք աճուրդի հանեց և ստացված գումարը փոխանցեց «Հայաստան» համահայկական հիմն...

Նորաստեղծ բիզնեսն իր ստացած ողջ հասույթը փոխանցում է Համահայկական հիմնադրամին 09.11.2020

Լուսինե Խուրշուդյանն ու Մարիամ Եղիազարյանը պատերազմի հենց առաջին օրերից են որոշել թիկունքն ամուր պահել, թե ինչպե՞ս՝ սկզբում պարզ չէր, հետո հասկացան՝ սահման չենք կարող գնալ, տղաների կողքին չեն կարող լինել ֆիզիկապես, բայց կարող են նորաստեղծ բիզնեսը արագ քայլերով այնպես դասավորել, որ կարողանան որևէ կերպ օգտակար լինել երկրին։ Պատերազմը շատ բան փոխեց աղջիկների կյանքում։ Այսօր ամուր թիկունք են պահում, &...

«Թիկունքն ամուր է»․Փոքրիկ երաժիշտները՝ հանուն մեծ հաղթանակի 09.11.2020

14 ամյա Ալենն ու Արենը համադասարանցիներ են, սիրում են կիթառ նվագել և երգել։ Երազում են երաժշտական ստուդիա ստեղծել։ Երբ սկսվեց պատերազմը ընկերներով որոշեցին արյան դոնոր դառնալ, բայց քանի որ անչափահաս են նրանց թույլ չտվեցին։ Որևէ կերպ զինվորին օգնելու միտքը նրանց հանգիստ չէր տալիս։ Ընկերներով 2000 հատ անվադող հավաքեցին և ուղարկեցին սահման, իսկ հետո երկու ընկեր վերցրեցին իրենց կիթառներն ու գնացին Հյո...

Արթուր Ենգոյանի օրինակը 25.09.2020

Արթուր Ենգոյանը Հայկական Կարիտաս ԲՀԿ–ում «Իմ իրավունքը: Ներառական կրթությունը Հայաստանում» ծրագրի  անիմատորն է: 6–ից 9–րդ դասարանի աշակերտներին սովորեցնում է, թե ինչ է ներառականությունը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ հասարակությանը։

Ռոզա Եղիազարյանի օրինակը 25.09.2020

Գյումրեցի Ռոզա Եղիազարյանը շատ չի սիրում է խոսել իր երազաանքների ու ապագա ծրագրերի մասին։Ասում է՝ գուցե շատերն իրեն չհասկանան, բայց իր նպատկների մասին միայն վերջնական արդյունքի հասնելուց հետո է բարձրաձայնում։

Պողոս Հովհաննիսյանի օրինակը 18.09.2020

Արևի ջերմություն, սեր ու հոգատարություն է ամփոփված Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գործող «Չրի տան» արտադրանքում։  Պողոս Հովհաննիսյանը  2014 թվականից զբաղվում է չրագրոծությամբ։ Երբ նկատեց, որ համայնքում բերքի մթերման խնդիր կա՝ որոշեց օգնել համագյուղացիներին ու նաև օգուտ ստանալ։

Հռիփսիմե Պետրոսյանի օրինակը 18.09.2020

Շիրակի մարզի Կրաշեն գյուղից է մասնագիտությամբ բանասեր, սոցիալական ձեռնարկատեր, տրակտորիստ  Հռիփսիմե Պետրոսյանը։ Նա ուրախությամբ պատմում է, որ իր ակտիվությամբ կարողացել է համայնքի բնակիչների կյանքում դրական փոփոխություններ մտցնել և անգամ օրինակ լինել մյուսներին նոր գաղափարներ կյանքի կոչելու գործում։

Բիթրեյթ. HURTS | Faith 18.09.2020

Անձնական մեծ անկումից ծնված ալբոմը մենակության, հուսահատության, կասկածի, ցավի, տխրության, և, ամենակարևորը, հավատի մասին է: Ու՞մ է «Աստծուց հեռացած» մարդն ընտրում հավատալ, և ինչու՞ է ալբոմը հենց «Հավատ» անվանվել: Երբ թվում էր, թե ոչինչ այլևս հնարավոր չէ, Թեոյի ճանապարհը դարձավ վերադարձ տուն՝ դեպի երաժշտություն, բայց, իհարկե, ցիկլային իրադարձություններից հետո, որոնք կարելի է անվանել անկում, առերեսու...

Հավերժ երիտասարդ Ջենիֆեր Լոպեսը 24.07.2020

51-ամյա երգչուհի, երգահան, պրոդյուսեր, դիզայներ, գրող Ջենիֆեր Լոպեսը շարունակում է ստեղծագործել ու ոգեշնչման աղբյուր մնալ միլիոնավոր երկրպագուների համար։ Կյանում բազմաթիվ դժվարությունների հանդիպած ու դրանք հաղթահարած արտիստը խորհուրդ է տալիս․ «Միշտ հիշեք, անկախ իրավիճակից՝ դուք կապրեք, դուք կսիրեք, դուք նորից կպարեք»։

Հունիսի 26-ը Արիանա Գրանդեի ծննդյան օրն է 26.06.2020

«Ես Բիգ Շոնի նախկինը չեմ, ոչ էլ Նայլի հնարավոր նոր ընկերուհին․ ես Արիանա Գրանդեն եմ, եւ եթե այդ փաստը քեզ համար բավականաչափ հետաքրքիր չէ, ինձ հետ մի խոսիր»: Արեւմտյան շոու բիզնեսի ամենաերիտասարդ, սակայն միեւնույն ժամանակ ամենասիրված ու այքոնիկ երգչուհին այսօր դարձավ 27 տարեկան:

Lyt til podcasten Իմ ռադիո i Replaio

Radio og podcasts i én app - gratis og uden tilmelding. Installer i dag, og gå ikke glip af lanceringen

Hent den på Google Play

Replaio er ikke podcastudgiver; programmernes navne, coverbilleder og lyd tilhører deres ophavsmænd og distribueres via offentlige RSS-feeds.