Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Husk at besøge podcastens hjemmeside og støtte skaberen: imradio.am

Forfatter

Im Radio

Kategori

Education

Podcastens hjemmeside

imradio.am

Seneste episode

24. nov. 2026

Hvor kan du lytte?

Podcasts i appen Replaio Radio Kommer snart

Podcasts kommer snart til appen. Installer nu, og vær den første til at se en helt ny tilgang til podcasts

Hent den på Google Play Installer gratis Android 10 mio.+ downloads · 4,7+ i bedømmelse iOS snart

Episoder

IT շաբաթ․ Moxie ռոբոտը CES 2024–ի մրցանակակիր 14.01.2024

Կլորիկ աչքերով, հաճելի ձայնով Մոքսի ռոբոտն արժանացել է օրերես Լաս Վեգասում անցկացված CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցույթի գլխավոր մրցանակի «Արհեստական բանականություն» անվանակարգում: Մոքսի ռոբոտը ստեղծել է ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերությունը։ Այն իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման համար:

Art Ուրբաթ | Մի կտոր Փարաջանով 12.01.2024

Հունվարի 9-ին Փարաջանովի շատ սիրելի «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքը լի էր ռեժիսորի շնչով: Քաղաքը տոնում էր արվեստագետի ծննդյան 100 ամյակը: Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գլխավոր ֆոնդապահ Մարիանա Մանուչարյանն ասում է` օրվա ընթացքում հիշարժան պահեր շատ են եղել: 

Խոշոր պլան․ Պահպանել Արցախի բարբառը՝ կրթական ծրագրերով 11.01.2024

«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2021թ մարտի 1-ից։ Այնտեղ իրականացվել են մի շարք ծրագրեր:

Art Ուրբաթ | Մաքոլեյ Քալկին 06.01.2024

Նա 20-րդ դարի ամենահայտնի կինոնկարի գլխավոր հերոսն է, ընդամենը 8 տարեկանում նրան հաջողվել է վայելել հազարավոր մարդկանց սերը, իսկ տասը տարեկանում նա կարողացել է վաստակել իր առաջին մեկ միլիոն դոլարը: Առանց նրա մարմնավորած կերպարի, այսօր դժվար է պատկերացնել ամանորյա տոները, նա «Տանը մենակ» կինոնկարի գլխավոր հերոս Քևինի դերակատար Մաքոլեյ Քալկինն է:

IT շաբաթ․ Համացանցում ինչպե՞ս տարբերել կեղծ և իրական աշխատանքը 29.12.2023

Համացանցում շատ են  կասկածելի կայքերը, տելեգրամ բոտերը, որոնք առաջարկում են առցանց աշխատանք։ Ֆրիլանս կամ հեռավար աշխատանքի դիմելիս պետք է ստուգել, արդյոք այն խաբեություն չէ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ չեն վճարվել կատարված աշխատանքի դիմաց, կամ նույնիսկ գումար են կորցրել՝ տրամադրելով իրենց բանկային տվյալները։ ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացում է կեղծ կամ խարդախ հայտարարությունները...

Art Ուրբաթ | Սաթի Սարգսյանը՝ ''Our generation'' երգի մրցույթում 22.12.2023

Մարտիրոս Սարյանի գույները մեկ ամիս առաջ Մոսկվայի բեմում պատմում էին հայրենիքի մասին, սակայն այս անգամ ` երաժշտության տեսքով: "Our generation” երգի մրցույթի 14 երիտասարդ երգիչների ցանկում էր նաև Սաթի Սարգսյանը, որն իր «Սեր Հայաստանին» երգով ներկայացրեց մեր երկիրը:

Art Ուրբաթ | Հոլիվուդյան կինոյի փայլող աստղ՝ Մարգո Ռոբի 18.12.2023

«Մի անգամ Հոլիվուդում», «Ուոլ Սթրիթի գայլը», «Ժամանակի մասին» և վերջապես ` «Բարբի».... այս և մի շարք այլ կինոնկարների շնորհիվ մեզ ծանոթ դարձավ անուն, որին Forbes-ն անվանում է ամենաերիտասարդ նորարարներից և կինոյում խաղի կանոնները փոխողներից, Time-ն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից, իսկ Vanity Fair-ը` բեկումնային դերասաններից մեկը:

Art Ուրբաթ | Վան Գոգի «Աստղազարդ երկինքը» 18.12.2023

«Աստղազարդ երկինքը» կտավի շուրջ բազմաթիվ լեգենդներ են պտտվել: Շատերն ասում են, որ ստեղծագործությունում կատարյալ նմանությամբ պատկերված է 1889 թվականի հունիս ամսի աստղերի դիրքը: Հետազոտությունները հաստատել են, որ նկարում այդքան վառ փայլող աստղը Վեներան է: Այն հենց այդ դիրքում է եղել այն ժամանակ, երբ Վան Գոգն աշխատել է «Աստղազարդ երկինքը» կտավի վրա: Հաջորդ մեկնաբանությունն այն է, որ նկարիչն այս կտավի...

Art Ուրբաթ | Քվենտին Տարանտինո 18.12.2023

Նրա ֆիլմերում չկա սյուժետային հերթականություն, նա շատ հեշտ կարողանում է խառնել անցյալն ու ներկան և ստանալ հաջողված կինոարտադրանք: Նա կինոմատոգրաֆիայում պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ, կինոռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոն է:

«Խոշոր պլան». Ուսանողական ժողովրդավարության կարևորությունը 14.12.2023

Ինչ դեր ունեն ուսանողները որոշում կայացնելու գործում, ինչքանով է կարևոր ուսանողական ժողովրդավարության զարգացումը

IT շաբաթ․ Թվային կապ եկեղեցու հետ 10.12.2023

ArmChurch հավելվածը թվային կապ է ստեղծում Հայ Առաքելական եկեղեցու քահանաների և հավատացյալների միջև։ Հավելվածի տարբեր բաժիներում օտատերերը կարող են կարդալ աղոթքներ, եկեղեցիների պատմությունը, քահանաների կենսագրությունը, տեղեկանալ առաջիկա եկեղեցական միջոցառումների, պատարգների մասին։

«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում 10.12.2023

«Խոշոր պլան». Հետբուհական կրթությունը Հայաստանում

IT շաբաթ․ Արցախցի երիտասարդներին ՏՏ ոլորտում սովորելու համար կրթաթոշակ կտրամադրվի 26.11.2023

ՏՏ ոլորտի կազմակերպությունները Armenian Code Academy նախաձեռնությամբ սկսում են «Tech for Artsakh» նախաձեռնությունը, որի շրջանակում անցկացնում են դասընթացներ Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար: Ծրագիրը մեկնարկելուն պես 300 երիտասարդի հնարավորություն կընձեռվի կրթություն ստանալ տեխնոլոգիական ոլորտում: Դասընթացները կտևեն 3-9 ամիս, և յուրաքանչյուրի ուսանող կստանա անհատական կրթաթոշակ:

Մարքեթինգային գործիքները՝ հայկական բիզնեսի զարգացման միջոց․ հարցազրույց Սերգեյ Գասպարյանի հետ 26.11.2023

Մարքեթինգի ու բիզնեսի զարգացման մասնագետ Սերգեյ Գասպարյանի հետ խոսել ենք բիզնեսում մարքեթինգային գործիքների կարևորության, դրանց միջոցով արտահանման ծավալները մեծացնելու հնարավորության ու համագործակցությունների ընդլայնման մասին։

Art Ուրբաթ | Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին՝ Հայաստանում 25.11.2023

Իտալացի երաժիշտ Լորենցո Բանյատին ստեղծագործում է փոքր տարիքից: Ապրելով Վենետիկում` նա շարունակ հետաքրքրված է եղել ժողովրդական երաժշտությամբ, շատ հաճախ ֆրանսիական երաժշտության և Կոմիտասի երաժշտության մեջ ընդհանրություններ է գտել: Օրեր առաջ երաժիշտն իր «Արտացոլանք ջրում» խորագիրը կրող համերգով Հայաստանում էր` Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

Խոշոր պլան. Artsakh Career Expo Vol.2 23.11.2023

Դեկտեմբերի 10-ին, 13:00-19:00-ն Holiday Inn Yerevan Hotel-ում տեղի կունենա Artsakh Career Expo Vol.2 աշխատանքի տոնավաճառը: Էքոսպոյի շրջանակում ՀՀ տարբեր ոլորտի կազմակերպություններ կներկայացնեն իրենց թափուր հաստիքները, ինչի շնորհիվ արցախահայերը կգտնեն աշխատանք, ձեռք կբերեն նոր կապեր և ծանոթություններ:

IT շաբաթ․ Մեկնարկում է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը» 19.11.2023

«Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը»․ ահա այս խորագրի ներքո նոյեմբերի 24–26–ը կանցկացվի «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը։ Այն կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։  Ճարտարագիտության ոլորտի ամենամյա գլխավոր իրադարձությունը կմեկնարկի նոյեմբերի 24–ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հաջորդիվ իր աշխատանքները կշարունակի Ինժեներա...

Art Ուրբաթ | Գալյա Նովենց 17.11.2023

«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»... այս բոլոր կինոնկարներում Նովենցը կերտել է իրարից տարբեր կերպարներ, սակայն իր համար ամենայուրհատուկը եղել է «Մեր մանկության տանգոն» կինոնկարն ու Սիրանույշի կերպարը: Հենց այս ֆիլմի շնորհիվ է արտիստը հաղթահարել վախերը և դարձել ավելի համարձակ: Մինչ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանալը` Նովենցը Գյումրիում...

Art Ուրբաթ | Վիլյամ Սարոյան 10.11.2023

1933 թվականին Սարոյանի գործերն առաջին անգամ հրապարակվել են «Հայրենիք» շաբաթաթերթում, մեկ տարի անց լույս է տեսել նաև պատմվածքների ժողովածուն: 30-ականները գրողի ստեղծագործական կյանքի բուռն շրջանն են համարվում: Հենց 1935 թվականին էլ Սարոյանը մեկնեց իր առաջին ճամփորդությանը, որի ընթացքում առաջին անգամ եղավ հայրենիքում: Այս ճամփորդությունից հետո Սարոյանը գրում է «Քո կյանքի ժամերը» ստեղծագործությունը․ ա...

Խոշոր պլան. Մեկնարկում է «ԴիասՊրո» ծրագիրը 09.11.2023

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առաջին անգամ մեկնարկում է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ առկա եղանակով իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը ներդնել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատանքի զարգացման գործում:

Խոշոր պլան. Արցախցիների աջակցության ծրագրերի ընթացքը 08.11.2023

Արցախցիների աջակցության ծրագրերն ընթացքի մեջ են։ Առաջին փուլը մոտենում է ավարտին։Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ներկայացնում է ծրագրերի մանրամասները։

IT շաբաթ․ Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են եկել 07.11.2023

Օրեր առաջ Apple ընկերության հայ օգտատերերը Pegasus-ով վարակված լինելու մասին նոր ծանուցումներ են ստացել։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ սա 2020թվականի Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո դեպքերի շարունակությունն է, երբ հաքերային հարձակմամբ հեռախոսները թիրախավորելու մի քանի ալիքներ եղան։

Art Ուրբաթ | Հայի մասին թատրոնի լեզվով պատմող՝ Սոս Սարգսյան 03.11.2023

Ստեփանավանի շրջանային թատրոնում առաջին քայլերը Սոսին բերեցիՆ Երևան` Պատանի հանդիսատեսի թատրոն: Այստեղ էլ նա փայլեց իր յուրատեսակ խաղով, սակայն նրա տեղը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն էր, որտեղ դերասանն անցկացրեց կյանքի մեծ մասը` ավելի քան քառասուն տարի: Այս շրջանում նրա մասնակցությամբ բազմաթիվ ներկայացումներ զարդարեցին Սունդուկյան թատրոնի բեմը: Հետաքրքիր ու հատկանշական է, ո...

«Խոշոր պլան»․Հայտնի են մեծահասակների մաթեմատիկայի 1-ին օլիմպիադայի հաղթողները 02.11.2023

Երևանում անցկացվել է մեծահասակաների մաթեմատիկայի օլիմպիադա, որին մասնակցելու համար դիմել է ավելի քան 500 հոգի։ Այն անցկացվել է երկու փուլով: Օլիմպիադան կազմակերպել է Armenian Code Academy-ն՝ կարևորելով օլիմպիական շարժումը, ինչպես նաև նպատակ ունենալով կարիերայի լավագույն հնարավորություններ ստեղծելու օլիմպիադաների մասնակիցների համար: Թեմայի մասին զրուցել ենք ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանի և...

Art Ուրբաթ | Թատրոնի ու կինոյի հավերժ սիրահար՝ Արմեն Ջիգարխանյան 30.10.2023

Կինոռեժիսորներն իրենց հուշերում հաճախ են գրում, որ, անկախ ամեն ինչից, Ջիգարխանյանի ձեռագիրը, ներկայությունը յուրաքանչյուր կինոնկարում կամ ներկայացման մեջ միշտ էլ անփոխարինելի է եղել։ Գալիս էր ու ընդամենը մեկ խոսքով, մեկ հայացքով բոլորի ուշադրությունը հրավիրում իր շուրջը։ Համալսարանական ներկայացումներից էլ արդեն պարզ էր՝ առանց թատրոնի և կինոյի Ջիգարխանյան լինել չի կարող։

Lyt til podcasten Իմ ռադիո i Replaio

Radio og podcasts i én app - gratis og uden tilmelding. Installer i dag, og gå ikke glip af lanceringen

Hent den på Google Play

Replaio er ikke podcastudgiver; programmernes navne, coverbilleder og lyd tilhører deres ophavsmænd og distribueres via offentlige RSS-feeds.