«Ազատություն» ռ/կ

Փոդքասթ. Նորագույն պատմություն

News HY ↓ Epizody: 34

Գևորգ Ստամբոլցյանի հեղինակային ծրագիրը՝ փոդքասթ Հայաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ էջերի մասին:

Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: www.azatutyun.am

Autor

«Ազատություն» ռ/կ

Kategorie

News

Web podcastu

www.azatutyun.am

Nejnovější epizoda

12. říj 2024

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android téměř 10 mil. stažení · hodnocení 4,8 iOS už brzy

Epizody

98-ի նախագահական ընտրարշավը. Դեմիրճյանի վերադարձը և գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը 29.02.2020

1998-ի նախագահական ընտրարշավում քաղաքական պայքարին միացավ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը։ Նրա հիմնական մրցակիցն էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր հարցը՝ որքանո՞վ էր օրինական Քոչարյանի առաջադրումը։

1998. Ղարաբաղյան գործընթացը և Հայաստանի առաջին նախագահի հրաժարականը 25.01.2020

1998-ի փետրվարի 3-ին, հրաժարական ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակների շուրջ ներիշխանական ճգնաժամից ֆոնին առաջին նախագահը նշում էր, որ իշխանության որոշ ուժեր պարտադրում են իրեն հեռանալ։

«Նորագույն պատմություն»․ Առաջին՝ 2005-ի սահմանադրական փոփոխությունները 02.12.2019

1995-ի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրությունը արդեն մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել։ Առաջին անգամ մայր օրենքը փոխվել է 2005-ին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ։ Այդ գործընթացը լրագրողները հետո անվանեցին «ուրվականների հանրաքվե»։

«Նորագույն պատմություն»․ Հոկտեմբերի 27 27.10.2019

1999-ի հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական շենքերից մեկը և ականատեսների, միացված տեսախցիկների և ուղիղ ռադիոհեռարձակման պայմաններում՝ սպանել երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։

Հայաստանի նորագույն պատմության առաջին վիճահարույց նախագահական ընտրությունները 02.10.2019

1996 թվականի սեպտեմբերին կայացան Հայաստանի նորագույն պատմության առաջին, բայց ոչ վերջին վիճահարույց նախագահական ընտրությունները։

Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանությունը՝ օրը ցերեկով, սեփական աշխատասենյակում 29.07.2019

1998 թվականի ամռանը սեփական աշխատասենյակում սպանվեց գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը։ Բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունն, այն էլ օրը ցերեկով, աննախադեպ երևույթ էր Հայաստանի համար նախքան «Հոկտեմբերի 27»-ը։

«Մոռացված իմպիչմենտ» 01.07.2019

2002 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցավ մականունավոր երկու պատգամավորների՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) և Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովի) հայհոյախառն բանավեճն ու ծեծկռտուքը։ Պատգամավորների այս բախման հիմքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատշտոնանկության գործընթաց սկսելու ցանկությունն էր։

Երկփեղկված իշխանությունից մինչև Ռոբերտ Քոչարյան ֊ Վազգեն Սարգսյան դիմակայություն 99֊ի ընտրություններում 27.05.2019

1999 թվականին տեղի ունեցավ հայաստանյան թերևս ամենաուշագրավ խորհրդարանական ընտրարշավերից մեկը՝ մրցում էին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և 1998-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի ու նրա դաշնակիցների թիմերը։

2004-ի ապրիլի 12․ Հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը 30.04.2019

«Հեռացի՛ր, հեռացի՛ր, հեռացի՛ր», նախագահ Քոչարյանին ուղղված այս պահանջը 2004 թվականի գարնանը հնչում էր մի շարք բնակավայրերում՝ ազդարարելով հայաստանյան ևս մեկ չկայացած հեղափոխության մեկնարկը։

Poslouchej podcast Փոդքասթ. Նորագույն պատմություն v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály