Im Radio

Իմ ռադիո

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքFM 103.8

Určitě navštivte web podcastu a podpořte jeho tvůrce: imradio.am

Autor

Im Radio

Kategorie

Education

Web podcastu

imradio.am

Nejnovější epizoda

26. lis 2026

Kde poslouchat?

Podcasty v aplikaci Replaio Radio Už brzy

Podcasty míří do aplikace už brzy. Nainstaluj si ji teď a jako první uvidíš úplně nový pohled na podcasty

Stáhnout z Google Play Nainstaluj zdarma Android 10 mil.+ stažení · hodnocení 4,7+ iOS už brzy

Epizody

«Խոշոր պլան». Հարթակ նորարար երիտասարդների համար 30.06.2022

Նորարար գաղափարներն իրականություն դարձնել օգնում է Հայ գործարարների ասոցիացիան, որն այս տարի 4 միջոցառմամբ կփորձի բացահայտել երիտասարդների ներուժը և նրանց ծրագրերի համար ֆինանսավորում ապահովել։ Մեր տաղավարում են Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը և ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Համլետ Ասատրյանը։ 

Այսօր | Մայք Թայսոն 30.06.2022

36 տարի առաջ Մայք Թայսոնը դարձավ պատմության մեջ ծանր քաշային կարգում աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Ռինգում 20 տարվա ընթացքում Թայսոնը անցկացրել է 58 մենամարտ, որից 50-ը ավարտվել է հաղթանակով։ Նա դարձել է աշխարհի բացարձակ չեմպիոն, տարբեր տարիներին ունեցել է գոտիներ՝ ըստ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի, համաշխարհային ասոցիացիայի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածների։

Ռադիոզրույց. Տեղական ժողովրդավարական ճամբար 29.06.2022

ՄԵՆՔ Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Տեղական ժողովրդավարական ճամբար» ծրագիրը: Այն միտված է համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավածությանը, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք ներգրավված չեն տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացում։ Ծրագրի մասին Իմ ռադիոյին պատմում են ՄԵՆՔ ՀԿ-ի «Տեղական Ժողովրդավարության Ճամբար» ծրագրի ղեկ...

Այսօր | Գաբրիել Սունդուկյան 28.06.2022

Հունիսի 29-ը գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է:

Այսօր | ԻԼՈՆ ՄԱՍԿ 28.06.2022

Հունիսի 28ը Իլոն Մասկի ծննդյան օրն է

Այսօր | Վարուհի Վարդանյան 27.06.2022

Հունիսի 27ը Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է

Տիրուհի Հարությունյանի օրինակը 27.06.2022

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղից է «Սպորտը հանուն զարգացման» ծրագրի ղեկավար Տիրուհի Հարությունյանը։ Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, աշխատում է մասնագիտությամբ, պատրաստվում է ուսումը մագիստրատուրայում շարունակել։ Դրանից զատ զբաղվում է հասարակական ակտիվ գործունեությամբ՝ մասնավորապես համայնքային զարգամցան ծրագրեր է իրականացնում ու մոտիվացում երիտասադրներին։ «Սպորտը հանուն զարգացման» ծր...

Art Ուրբաթ․ «Գահերի խաղը» շարունակվում է 25.06.2022

Այս թողարկման ընթացքում պատմում ենք` 📍 HBO ամերիկյան հեռուստաալիքը մշակում է հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի շարունակությունը. 📍«Եվրատեսիլ 2023»-ը չի կայանա Ուկրաինայում: 📍Կկայանա «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը : Փառատոնի ընթացքում Հնարավորություն  կտրվի նաև  ծանոթանալու հատուկ ծրագրի, որի շրջանակում կներկայացվեն ֆիլմեր Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: 📍Բեյոնսեն թողարկել...

Այսօր | Ես ուժեղ եմ, բայց միայնակ՝ Մերլին Մոնրոյի նման. Լանա Դել Ռեյ 21.06.2022

Համաշխարհային համբավ Լանային բերեց համացանցը։ Առաջին տեսահոլովակը, որը թողարկվել է Լանա Դել Ռեյ անունով Video Games երգի համար, երեք շաբաթվա ընթացքում Յութուբում հավաքել է 600,000 դիտում. այսօր այդ թիվը հասել է 234 միլիոնի:

Այսօր | Վերցրու կոտրված թևերդ և թռչի՛ր. Սըր Փոլ Մաքքարթնի 18.06.2022

Հունիսի 18-ը Փոլ Մաքքարթնիի ծննդյան օրն է

Ռադիոզրույց. Հունիսի 19ին ԱՄՆ-ում նշվում է ստրկության վերցման օրը 18.06.2022

Մեկ տարի առաջ հունիսի 19-ը դարձավ պետական տոն Միացյալ Նահանգներում: «Ջունթինֆը» նշվում է որպես ԱՄՆ-ում ստրկության վերացման օր։ Տոնը սկիզբ է առել Տեխասի նահանգի Գալվեսթոն բնակավայրում․ այստեղ 1865թ․ հունիսի 19-ին առաջին անգամ նշվեց Աֆրոամերիկացիների էմանսիպացիայի կամ ստրկությունից ազատվելու օրը, ապա այն տարածում գտավ ողջ երկրում և անգամ երկրի սահմաններից դուրս։ Տոնի մասին Իմ ռադիոյին պատմելու է Հայ...

Այսօր | Էրմիտաժ 17.06.2022

Հետաքրքիր մի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եթե փորձենք դիտել բոլոր ցուցանմուշները՝ յուրաքանչյուրի վրա մեկ րոպե կանգ առնելով, ապա մեզնից 11 տարի կպահանջվի։

Ռադիոզրույց. Yerevan Color Fest 2022 17.06.2022

Հունիսի 18-ին Երևանում հերթական անգամ կկայանա Yerevan Color Fest 2022 միջոցառումը: 

Այսօր | Երևանի Բուսաբանական այգի 17.06.2022

Բուսաբանական այգին փոքրիկ անտառ է աղմկոտ քաղաքում:

IT շաբաթ․ SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողով 17.06.2022

Թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովն օրեր առաջ անցկացվեց Երևանում։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներն ու  արտասահմանից հրավիրված փորձագետները քննարկեցին թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:

Ջորջիկ Պարսեմյանի օրինակը 17.06.2022

Կանադայից գրեթե կես տարի առաջ է Ջորջիկ Պարսեմյան եկել Հայաստան։ Ասում է՝ ծնողները ողջունել են նրա որոշումը, քանի որ  սփյուռքում ապրող յուրքանչյուր ընտանիք ուրախ է լինում, երբ իրենց երեխան ցանկանում է հայրենիքն ավելի մոտիկից ճանաչել։ Ջորջիկը Մոնրեալում հայական վարժարան է հաճախել, հետո համալսարանում սովորել, այն ավարտելուց հետո «Դեպքի Հայք» ծրագրով եկել Հայաստան։Մի քանի ամիս է, ինչ կանանց նկատմ...

«Խոշոր պլան»․ Դարձի՛ր Սփյուռքի երիտասարդ դեսպան 16.06.2022

Սփյուռքում բնակվող երիտասարդներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ունեն իրենց համայնքում դառնալ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը: Դիմ...

Այսօր | Թուփակի ծննդյան օրն է 16.06.2022

Բողոքի և համատարած անկարգությունների ներկա ժամականաշրջանում աշխարհը հիշում է Թուփակին, ով ստեղծում էր քաղաքական և սոցիալական խնդիրներ բարձրաձայնող երգեր:

Այսօր | Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան 16.06.2022

Տերեշկովայի թռիչքը «Վոստոկ-6» տիեզերանավով Երկրի մերձակայքում տևել է 2 օր 22 ժամ 50 րոպե։ Սակայն տիեզերքում անցկացրած ժամերը Տերեշկովայի համար ամենևին էլ կյանքում ամենաերջանիկը չէին։ Թռիչքը չափազանց ռիսկային էր։ Տերեշկովայի երազանքն իրականացավ, բայց տիեզերական թռիչքը, որը նրան աշխարհահռչակ դարձրեց, քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ։

Այսօր | Պետական խորհրդանիշների օր 15.06.2022

Հունիսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է

Այսօր | Պեպո 15.06.2022

1935 թվականի հենց այս օրը՝ հունիսի 15-ին, ցուցադրվեց Համո Բեկնազարյանի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»

Art Ուրբաթ․ Նորություններ կինոաշխարհից 15.06.2022

Երգչուհի Սելենա Գոմեսը՝ արդեն երկար ժամանակ սեփական խոհարարական շոուն վարելուց հետո, որոշել է թողարկել սպասքի ու խոհանոցային այլ պարագաների սեփական հավաքածուն։ Չնայած բարձր գներին՝ երկրպագուներին նորությունը, հիմնականում դուր է եկել։ Այս ու այլ նորություններ արեւմտյան շոու բիզնեսից ու կինոաշխարհից լսեք այս թողարկմանը։

Այսօր | Ակսել Բակունց 13.06.2022

Բնությունը նրա տարերքն էր։ Ժողովրդին նա հասկացավ այդ  լեզվով. բնությունը նրա գրչի տակ կենդանություն առավ, խոսեց և ծիծաղեց մարդկանց փոխարեն։  Ակսել Բակունցը հայ գրականության մեջ մնաց որպես բնության երգիչ։ Գյուղաշխարհը նրա համար այն անկյունն էր, որտեղ մարդը ձուլված էր բնությանը, բնությունը՝ մարդու։

Այսօր | Էվելինա Շահիրյան 13.06.2022

Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի Էվելինա Շահիրյանն այսօր դառնում է  81 տարեկան

Վարդուհի Որսկանյանի օրինակը 13.06.2022

Որևէ գործ նախաձեռնելու և Տավուշի մարզի Այգեձոր գյուղի իր հասակակիցների շրջանում օրինակ դառնալու ցանկություն 17–ամյա Վարդուհի Որսկանյանը միշտ է ունեցել։ Երբ իմացել է, որ դպրոցում կա մի ծրագիր, որին երեխաները կարող են իրենց բիզնես–գաղափաները ներկայացնել և ֆինանասավորում ստանալ 4 ընկերուհիների հետ որոշել է դիմել։ Չնայած սկզբում առաջացած դժվարություններին, մի քանի ամիս անց աղջիկներին հաջողվել է ֆինասն...

Poslouchej podcast Իմ ռադիո v Replaio

Rádio a podcasty v jedné aplikaci - zdarma a bez registrace. Nainstaluj si ji ještě dnes a nepropásni premiéru

Stáhnout z Google Play

Replaio není vydavatelem podcastů; názvy pořadů, obálky a audio patří jejich autorům a šíří se přes veřejné RSS kanály